Պացիենտի կրթություն
Լաբորատոր հետազոտություններ
Արյան հետազոտություն
• Արյուն հանձնելու նախորդ օրը երեկոյան նվազեցնել սննդամթերքի , ալկոհոլային խմիչքների օգտագոծումը:
• Արյունը հանձնել վաղ առավոտյան, քաղցած վիճակում (8-12 ժամ սննդային դադար պահպանելով): Թույլատրվում է ջուր խմել:
• Որոշ հորմոնների հետազոտման օրը և ժամը, ինչպես նաև պլանային դեղորայքի ընդունումը նախքան արյուն հանձնելը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ:
Մեզի ընդհանուր հետազոտություն, Նեչիպորենկոյի փորձ, կենսաքիմիական, մանրէաբանական հետազոտություններ
Կենսանմուշի հավաքման կարգը
• Իրականացնել սեռական օրգանների հիգիենա, կանանց խորհուրդ է տրվում փակել հեշտոցի մուտքը ստերիլ տամպոնով, հետազոտության համար նախընտրելի է վերցնել առավոտյան մեզի միջին բաժինը,
• մեզի նմուշառումը թույլատրելի է նախորդ միզարձակումից ոչ շուտ, քան 4 ժամ անց,
• անհրաժեշտ է 2 ժամվա ընթացքում մեզի նմուշը տեղափոխել լաբորատորիա:
24 ժամվա մեզի հավաքման կարգը
• Առավոտյան առաջին մեզի բաժինը չի հավաքվում: Հաջորդած 24 ժամվա ընթացքում մեզի բոլոր չափաբաժինները հավաքել նույն 2-3 լիտր տարողությամբ տարայի մեջ, որն ամբողջ օրվա ընթացքում պահպանել սառնարանային պայմաններում (+2… +8°С).
• Հավաքելուց հետո տարայի պարունակությունը հարկավոր է ճշգրիտ չափել, պարտադիր խառնել և անմիջապես 30-50 մլ մեզ լցնել ստերիլ փոքր մեզի տարայի մեջ, վրան նշել օրվա մեզի (diuresis) ծավալը և այն տեղափոխել լաբորատորիա:
Կղանքի հետազոտություն
Կոպրոգրամա, ճճվակրություն, ախտածին միկրոֆլորայի, վիրուսների հայտնաբերում, դիզբակտերիոզ
• Կենսանմուշը հավաքել ստերիլ, կափարիչով փակվող, մեկանգամյա օգտագործման անոթի մեջ,
• 1 ժամվա ընթացքում հասցնել լաբորատորիա:
Սերմնահեղուկի հետազոտություն
• Սերմնահեղուկը հանձնելուց առաջ 3 օր անհրաժեշտ է զերծ մնալ սեռական հարաբերություններից, բացառել ալկոհոլի, դեղերի օգտագործումը:
Կենսանմուշի հավաքման կարգը
• Իրականացնել սեռական օրգանների հիգիենա,
• կենսանմուշը ամբողջությամբ հավաքել անմիջապես ստերիլ մեկանգամյա օգտագործման տարայի մեջ և բերել լաբորատորիա 1 ժամվա ընթացքում
Միզասեռական քսուք հանձնելու նախապատրաստման կարգը
• Հետազոտության նախօրեին և բուն հետազոտության օրը չիրականացնել հեշտոցի մշակում,
• Եթե հետազոտության համար վերցվում է միզուկի քերուկ (տղամարդկանց և կանանց համար), նմուշառումը կատարվում է միզելուց առաջ կամ ոչ շուտ, քան 3 ժամ անց:
Բկանցքի, բերան-ըմպանի, բերանի խոռոչի քսուքի հետազոտություն
• Նմուշը վերցվում է անոթի (առավոտյան արթնանալուց հետո ՝ առանց ջուր և սուրճ խմելու):
• Նմուշառումից առաջ պետք է բերանը չողողել:
Խորխի հետազոտություն
• Կենսանմուշը հավաքվում է ստերիլ տարայի մեջ` նախքան սնունդ ընդունելը: Նմուշառումից առաջ անհրաժեշտ է ողողել բերանը:
Լաբորատոր հետազոտություններ
• Հեմատոլոգիական
• Կենսաքիմիական
• Կլինիկո –ախտորոշիչ` նեռարյալ մեզի, խորխի,ողնուղեղային, սինովիալ հեղուկների, կղանքի,միզասեռական ուղիների արտադրության ընդհանուր քննություն և այլն
• Կոագուլոգրամմա
• Շճաբանական
• Իմունաբանական, ներառյալ` աուտոիմուն հակամարմինների, հորմոնների, օնկոմարկերների, վիտամինների, վարակների և ճճվակրության որոշում
• Մակաբուծաբանական
• Ախտահյուսվածաբանական
• Բջջաբանական
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն