Գլխավոր / Պացիենտների համար / Պացիենտի կրթություն / Ախտորոշում / ՄՌՏ. ողնաշարի պարանոցային, կրծքային և գոտկասրբանային հատվածներ

Պացիենտի կրթություն

ՄՌՏ. ողնաշարի պարանոցային, կրծքային և գոտկասրբանային հատվածներ

Ողնաշարի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ողնուղեղի և ողնաշարի հիվանդությունների մեծ մասի ախտորոշման ամենատեղեկատվական մեթոդն է։

Ողնաշարի ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս` առանց սուբարախնոիդալ տարածություն կոնտրաստ նյութ ներմուծելու, միաժամանակ` մեծ երակարությամբ, տեսանելի դարձնել ողնաշարը և ողնուղեղը, որոշել ուռուցքի տեղակայումը և չափերը, հատկապես ինտրամեդուլյար՝ սահմանազատելով սոլիդ և կիստոզ բաղադրիչները։

Ողնաշարի ՄՌՏ-ն հանարավորություն է տալիս հայտնաբերել միջողային սկավառակի արտափքումը (պրոտրուզիան), սկավառակի ճողվածքը, ինչը շատ հաճախ մեջքի ցավերի պատճառ է։ Հնարավորություն է տալիս նաև գնահատել իրականացվող բուժման արդյունավետութունը, որոշել նյարդավիրաբուժական վիրահատության ցուցումները։

Ողնուղեղի և ողնաշարի ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հետևյալ հիվանդությունները և/կամ դրանց առկայության կասկածը.

  • ցավեր մեջքի, ոտքերի շրջանում,
  • ողնաշարի կամ ողնուղեղի ուռուցքներ,
  • ողնուղեղի կամ վերջինիս թաղանթների մետաստատիկ ախտահարումներ,
  • սիրինգոմիելիա կամ տարբեր ծագման կիստաներ,
  • ողնուղեղի դեմիելինիզացնող հիվանդություն,
  • ցանկացած ծագման միելոպաթիա՝ ներառյալ բորբոքային գործընթացները,
  • ողնաշարի (ողերի և միջողային սկավառակների) դեգեներատիվ հիվանդություններ,
  • բորբոքումներ (դիսցիտ, սպոնդիլիտ),
  • բնածին արատներ,
  • վնասվածքներ` սուր շրջանում և վաղ անցյալում,
  • ողնուղեղի և ողնաշարի վիրահատական միջամտությունների հետևանքներ։

Բարդ դեպքերում` ուռուցքը և անոթային մալֆորմացիան տարբերակելու համար, հնարավոր է հիվանդին լրացուցիչ ներմուծվի կոնտրաստ նյութ։ Ամբողջ ողնաշարի հետազոտությունը կարող է տևել մինչև մեկ ժամ։

Ամբղջ ողնաշարի ՄՌՏ իրականացման հարաբերական հակացուցում է ողնաշարի խիստ ձևախախտումը, օրինակ՝ արտահայտված սկոլիոզը։ 

Այս դեպքում հետազոտությունն իրականացվում է ըստ հատվածների։

Ինչո՞ւ ողնաշարի ՄՌՏ անցնել «Նաիրի» ԲԿ-ում:

  • Դուք ստանում եք ՄՌՏ նկարների որակյալ վերծանում` առաջատար մասնագետների կողմից։
  • ՄՌՏ հետազոտությունից հետո՝ առանց ժամանակ կորցնելու, Դուք կարող եք փորձառու նյարդաբանի խորհրդատվություն ստանալ՝ բուժմանը վերաբերվող մանրակրկիտ ցուցումներով, և բուժվել բարձրորակ բժիշկների հսկողությամբ։
  • «Նաիրի» ԲԿ-ում ներկայացված է ողնաշարի հիվանդությունների, վերջույթների ցավի, թմրածության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ միջոցառումների ամողջ համալիրը։

JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն