Պացիենտի կրթություն

ՄՌՏ. գլխուղեղ

• Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո),• ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո):

Գլխուղեղի և գլխի անոթների ՄՌՏ պլանային հետազոտության ցուցումները

• Գլխուղեղի և նրա թաղանթների, հիպոֆիզի ուռուցքի կասկած,
• դեգեներատիվ կամ դեմիելինիզացնող հիվանդությունների ախտորոշումդ
• գլխուղեղի օջախային բորբոքային գործընթացների ախտորոշում,
• գլխուղեղի զարկերակ-երակային անևրիզմաների, ներգանգային անոթների ստենոզների, անոթային մալֆորմացիաների հայտնաբերում,
• գլխուղեղի ողնուղեղային հեղուկի ուղիների և ողնուղեղային հեղուկ պարունակող կառուցվածքների վիճակի գնահատում (կիստաներ, հիգրոմաներ, պորէնցեֆալիա),
• ուղեղի զարգացման արատների հայտնաբերում,
• ուղեղի արյան շրջանաոռւթյան խանգարումից հետո գլխուղեղի վիճակի գնահատում,
• գլխուղեղի վիճակի գնահատում` գանգուղեղային վնասվածքից հետո,
• գլխուղեղի հիվանդությունների վիրահատական բուժման արդյունքների գնահատում,
• հիպոֆիզի հիվանդությունների հայտնաբերում:

Ակնաբուժության ոլորտ

• Ակնակապճի ծավալային ախտահարումներ,
• տեսողական նյարդի ատրոֆիա:

Քիթկոկորդականջաբանության ոլորտ

• Քթըմպանի, քթի հարակից խոռոչների ծավալային ախտահարումներ,
• լսողական նյարդերի նևրինոմայի բացառում:

Գլխուղեղի անոթների մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիա

Անոթներ ՄՌ-անգիոգրաֆիան թույլ է տալիս կարճ ժամանակում՝ առանց կոնտրաստ նյութերի կիրառման, տեսանելի դարձնել գլխուղեղի անոթները:

ՄՌ-անգիոգրաֆիան հիվանդների առաջնային հետազոտման ժամանակ կիրառվում է որպես սքրինինգ-մեթոդ:

Անոթների ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս.

• տեղեկատվություն ստանալ ձևաբանության մասին,
• որոշել անոթային մալֆորմացիաների չափերը,
• որոշել անատոմիական տեղակայումը,
• գնահատել զարկերակ-երակային մալֆորմացիայի հանգույցի և սնուցող զարկերակների փոխհարաբերակցությունը,
• գնահատել երակային դրենաժի բնույթը,
• որոշել միջին, խոշոր և հսկա անևրիզմաների չափերը,
• տարբերակել անևրիզմայի գմբեթը, մարմինը, վզիկը,
• գնահատել վզիկ-մարմին փոխհարաբերակցությունը,
• ուղղակի նշաններով հայտնաբերել ներլուսանցքային թրոմբի առկայությունը:

Բարդ ախտորոշիչ դեպքերում ուռուցքի կամ անոթային մալֆորմացիայի տարբերակման համար հնարավոր է հիվանդին լրացուցիչ կոնտրաստ նյութի ներարկում: Գլխի համալիր ՄՌՏ-ն կարող է տևել մինչև մեկ ժամ:

ՄՌՏ հետազոտության արժեքը կախված է իրականացվող հետազոտության առանձնահատկություններից, օրինակ, անոթների լրացուցիչ հետազոտության իրականացումից: Կոնտրաստով ՄՌՏ հետազոտության գինն ավելի բարձր է:

«Նաիրի» ԲԿ ախտորոշման ծառայության շրջանակում իրականացվող գլխուղեղի (անոթների) ՄՌՏ հետազոտության առավելություններն են.

• Դուք ստանում եք նկարների որակյալ վերծանում ՄՌՏ ախտորոշման առաջատար մասնագետների կողմից,
• ՄՌՏ-ից հետո՝ առանց ժամանակ կորցնելու, Դուք կստանաք փորձառու նյարդաբանների խորհրդատվություն՝ բուժման մանրակրկիտ ցուցումներով, բուժվել նրանց հսկողությամբ:
• ներկայացված է գլխացավի և ուղեղի արյան շրջանառության խանգարումների ախտորոշման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ համալիրը:


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն