Պացիենտի կրթություն
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է։
Հոդերի ՄՌՏ իրականացման համար կիրառվում են ռադիոալիքներ և ուժեղ մագնիսային դաշտ, որոնք թույլ են տալիս ստանալ ներքին օրգանների և հյուսվածքների հստակ պատկերներ։
Քանի որ ՄՌՏ-ի օգնությամբ հնարավոր է ստանալ ոսկրերի շուրջ տեղակայված փափուկ հյուսվածքների հստակ պատկեր, ուստի այն հաճախ է կիրառվում խոշոր հոդերի (ծնկային, ուսային և այլն), ողնաշարի և միջողային սկավառակների հետազոտման նպատակով։ ՄՌՏ-ն լայնորեն կիրառվում է սպորտային և պրոֆեսիոնալ վնասվածքների, հոդերի դեգեներատիվ հիվանդությունների, օրինակ` քրոնիկ արթրիտների, վնասված հոդային մակերեսների, միջողային սկավառակների ճողվածքների ախտորոշման համար։
Ջլերի, կապանների և մկանների նույնիսկ ոչ մեծ պատռվածքները, ինչպես նաև սովորական ռենտգեն հետազոտությամբ ոչ տեսանելի կոտրվածքները նույնպես հնարավոր է ախտորոշվել ՄՌՏ-ի օգնությամբ։
Հոդերի և հենաշարժիչ համակարգի ՄՌՏ իրականացման ցուցումները.
- հոդերի սպորտային և ոչ սպորտային վնասվածքներ, դեգեներատիվ հիվանդություններ,
- քրոնիկ արթիրտներ,
- միջողային սկավառակների ճողվածքներ,
- հոդում կամ նրա շուրջ գտնվող փափուկ հյուսվածքներում` ցավային համախտանիշի առկայություն,
- հոդի այտուց ։
Օստեոարթրիտը, որպես հոդում հաճախ հանդիպող ախտաբանական գործընթաց, կարող է առաջանալ ցանկացած հոդում՝ արտաքին տարբեր ազդակների (օրինակ, վնասվածքների) և հոդերի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության հետևանքով, որը կարող է բերել հոդային աճառի կամ ոսկրային հյուսվածքի վնասման։ Սովորական ծանրաբեռնվածության ժամանակ նույնպես կարող է օստեոարթրիտ զարգանալ, եթե աճառի, ոսկրերի, սինովիալ թաղանթի կամ հոդային կապանների և մկանների ախտաբանական փոփոխությունները պայմանավորված են որևէ առաջնային գործընթացով։
Ամենահաճախ ՄՌՏ հետազոտվող հոդը ծնկան հոդն է։
Միշտ կարելի է հայտնաբերել կամ բացառել ծնկան ներքին կառուցվածքների (հոդային աճառի, մենիսկի, կապանների) վնասումը։ ՄՌՏ-ն մասնագետին թույլ է տալիս ավելի կշռադատորեն որոշել, օրինակ, արթրոսկոպիկ վիրահատության իրականացման անհրաժեշտությունը։
Հոդերի բորբոքային, ուռուցքային ախտահարումների ախտորոշումը պետք է իրականացվի բացառապես ՄՌՏ մեթոդով։
Կոնքազդրային հոդի ՄՌՏ իրականացման ցուցումներն են՝
- օստեոարթրիտ և նրա պատճառների հայտնաբերում,
- ազդրոսկրի գլխիկի ավասկուլյար նեկրոզ,
- օստեոմիելիտ,
- սեպտիկ արթրիտ,
- սթրեսային կոտրվածք:
Սրունք-թաթային հոդի ՄՌՏ հետազոտության ցուցումներն են՝
- կոտրվածքի կասկած, որը ռենտգենագրաֆիայով չի ախտորոշվել,
- ոսկրերի վնասման կասկած,
- ջլերի և կապանների պատռվածքի կասկած:
Հոդերի ՄՌՏ-ն ախտորոշիչ արդյունավետ մեթոդ է, որը համեմատելի չէ այլ կլինիկական ախտորոշիչ թեստերի հետ։ Հետազոտությունն անվտանգ է (ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայություն), ռենտգեն ճառագայթում չի կիրառվում՝ ի տարբերություն ՀՏ և ռենտգեն ախտորոշման։ ՄՌՏ բարձր թույլատրելիությունը հնարավորություն է տալիս տեսնել մինչև մի քանի մմ չափեր ունեցող օբյեկտները և ստանալ ցանկացած պրոյեկցիայի պատկեր, տեսանելի դարձնել ցանկացած հյուսվածք նորմայում և ախտաբանության պայմաններում։
Ինչո՞ւ արժե անցնել հոդերի ՄՌՏ «Նաիրի» բժշկական կենտրոնում
- Դուք ստանում եք նկարների որակյալ վերծանում ՄՌՏ ախտորոշման առաջատար մասնագետների կողմից,
- ՄՌՏ-ից հետո՝ առանց ժամանակ կորցնելու, Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ փորձառու ռևմատոլոգներից, վնասվածքաբաններից՝ բուժման մանրակրկիտ ցուցումներով և բուժվել բարձրորակ բժիշկների հսկողությամբ,
- կլինիկայում ներկայացված է հոդերի ու կապանների հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ համալիրը։ Իրականացվում են ֆիզիոթերապիա, ներհոդային պունկցիաներ և դեղորայքի ներարկումներ և այլ բուժական միջամտություններ։
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
- ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր
- ՄՌՏ. ողնաշարի պարանոցային, կրծքային և գոտկասրբանային հատվածներ
- ՄՌՏ. գլխուղեղ
- Մանկական ալերգեններ (տնային փոշու տզեր, ալրային տզեր, խոտեր, կատու, շուն, Alternaria, Alternata, աթ, α-lacto- albumin, β-lactoalbumin,կազեին, դեղնուց, սպիտակուց, կաթիալբումին, ստեպղին, կարտոֆ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն