Լուրեր
Աննախադեպ ակցիա և մաստեր կլասս «Նաիրի» ԲԿ-ում: Միայն հունվարի 23-ին և 24-ին եվրոպայի լավագույն ուրոլոգներից մեկի՝ Մարեկ Զավաձկիի կողմից:
16 Հունվար 2023 | Լուրեր | Ուրոլոգիա | Արմեն Վաղարշակի Ադամյան | Ռուբեն Հովհաննիսյան
Իր տեսակով եզակի CyberHo (Սայբեր հոլմիում) 150 ուրոլոգիական լազերի օգնությամբ ուրոլոգիական վիրահատություններն իրականացվում են առանց բարդությունների։ Լազերը թույլ է տալիս աշխատել փափուկ հյուսվածնքների հետ։
Լազերով վիրահատվում են`
- շագանակագեղձի ադենոման,
- միզապարկի ուռուցքները,
- միզուկի նեղացումները և փականները,
- միզապարկի վզիկի ստենոզը,
- հեմանգիոմաները,
- սեռական օրգանների բարորակ և չարորակ նորագոյացությունները։
Մեթոդն ունի մի շարք առավելություններ՝
- Քարափշրումը կատարվում է առավել արագ և առանց կտրվածքների
- Փափուկ հյուսվածքների վիրահատությունն՝ առանց արյան կորստի
- Վիրահատության ընթացքում և հետվիրահատական շրջանում ցավերը գրեթե զրոյական են։
- Վիրահատությունից հետո պացիենտն ընդամենը մեկ օր է անցկացնում հիվանդանոցում, հաջորդ օրը նա վերադառնում է իր առօրյային։
«Նաիրի» ԲԿ-ում մասնագետները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները մի շարք ծրագրերի շրջանակներում, որոնցից մեկը այլ երկրներից ժամանած առաջատար մասնագետների հետ անցկացվող մաստեր կլասսերն են: Դրանցից մեկի շրջանակում՝ հունվարի 23-ին և 24-ին «Նաիրի» ԲԿ-ում վիրահատություններ կիրականացնի լազերային ուրոլոգիական վիրահատությունների Եվրոպայի ամենափորձառու մասնագետներից մեկը՝ Մարեկ Զավաձկին։
Հերթական անգամ «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների ուրոլոգիական թիմերը հնարավորություն կունենան խորացնել իրենց մասնագիտական հմտությունները
- շագանակագեղձի ադենոմայի լազերային էնուկլեացիայի,
- միզուղիների քարերի լազերային փշրման գործում:
Սա յուրահատուկ հնարավորություն է ոչ միայն մեր մասնագետների, այլև նշված խնդիրներն ունեցող քաղաքացիների համար: Սա ամենը չէ․ հունվարի 23-ին և 24-ին գործելու է ակցիա, 10 բուժառու հնարավորություն կունենա վիրահատվել 50 տոկոս զեղչով։
Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է՝
1. նախապես գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսհամարներին՝ +374 91555156 կամ 8 900:
2. Նախնական գրանցումից հետո մեր մասնագետները կապ կհաստատեն ակցիայից օգտվել ցանկացողների հետ։
3. Այնուհետև բոլոր բուժառուները պետք է անցնեն նախավիրահատական համալիր հետազոտություններ
4․ Արդյունքները ստանալուց հետո, լազերային վիրատության կարիք ունեցող 10 բուժառուներ հնարավորություն կունենան օգտվել 50 տոկոս զեղչից
Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն