Լուրեր
Անվանի մասնագետը Նաիրի բժշկական կենտրոնում է
03 Դեկտեմբեր 2023 | Լուրեր | Ռևմատոլոգիա, իմունոլոգիա | Անուշ Մարդյան | Վահան Նաիրիի Մուկուչյան
Ֆրանսահայ հայտնի ռեւմատոլոգ Արսեն Մեքինյանը Երեւանում է։ Նա առաջիկա երեք ամիսներին պացիենտների կընդունի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Բժիշկ Մեքինյանը Սորբոնի համալսարանի պրոֆեսոր է։ 2020–ին նա հիմնադրել է «Սանտե Աղմենի» կազմակերպությունը, որի միջոցով օգնություն է տրամադրվել երկու աղետների՝ պատերազմի եւ կորոնավիրուսային համաճարակի առջեւ հայտնված Հայաստանին։
Այս տարիներին բժիշկը սերտ կապեր է հաստատել հայաստանցի գործընկերների հետ։ «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյունքը պացիենտների համար ստեղծված այս եզակի հնարավորությունն է՝ ճանաչված բժշկի խորհրդատվությունը ստանալ Հայաստանում։ Բժիշկ Մեքինյանն ասում է՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի առաջարկն ընդունել է, քանի որ այն համարում է Հայաստանի լավագույն բուժհաստատություններից մեկը՝ բարձրակարգ ռեւմատոլոգիական բաժանմունքով։
«Երբ որ սկսեցինք, մենք աշխատեցինք մեր ռեւմատոլոգ կոլեգաների հետ։ Եվ «Նաիրի» կենտրոնում մենք բացեցինք ռեւմատոլոգիական կենտրոն, որտեղ հիմա աշխատում են Վահան Մուկուչյանը եւ Անուշ Մարդյանը, որը եկավ Ֆրանսիա 6 ամիս աշխատի մեզ մոտ։ Այժմ նրանք համարվում են Հայաստանի լավագույն ռևմատոլոգները: Եվ մենք ամեն շաբաթ Վահան Մուկուչյանի եւ Անուշ Մարդյանի հետ տեսնում ենք դժվար կեյսեր, միասին խոսում ենք, եւ երբ որ պետք է ինչ–որ տարբեր անալիզներ, մի քիչ դժվար, Ֆրանսիայում կարող ենք անել, այդ աշխատանքը արդեն երկու տարի է, որ անում ենք ստեղ ու դրա համար ես ստեղ եմ գալիս աշխատելու հիմա», - ասում է բժիշկը: Արսեն Մեքինյանը մասնագիտացած է երեք ուղղություններով՝ աուտոիմունային հիվանդություններ, չախտորոշված հիվանդություններ եւ անպտղության որոշ տեսակներ։ Բժիշկը պարզաբանում է՝ Հայաստանում տարածված աուտոիմունային հիվանդություններից են, օրինակ, գայլախտը, ռեւմատոիդ արթրիտը, Բեհչետի եւ Տակայաշուի հիվանդությունները։
Բժիշկն օգնելու է նաեւ այն պացիենտներին, որոնց հիվանդությունները մինչեւ այսօր չեն կարողացել ախտորոշել։ Նրա խորհրդատվությանը կարող են դիմել նաեւ այն կանայք, որոնք չեն կարողանում երեխա ունենալ հաճախակի վիժումների պատճառով, կամ ովքեր արտամարմնային բեղմնավորման երեք անհաջող փորձ են ունեցել։ Այս տեսակի անպտղության պատճառը, բժշկի խոսքով, նույնպես կարող են աուտոիմունային հիվանդությունները լինել։
Ի դեպ, այդ հիվանդությունների դեմ պայքարի նպատակով Սանտա Աղմենի կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է աուտոիմունային հիվանդությունների ազգային ռեգիստր։
«Ինչի համար էր այդ ռեգիստրը, որ հասկանանք, Հայաստանում ինչքան կան այդ հիվանդները։ Որովհետեւ, օրինակի համար, տեսնում ենք, որ աուտոիմունային հիվանդներ կան, որ այստեղ ավելի շատ են Ֆրանսիայից։ Բեհչետը, ռեւմատոիդ արթրիտը, Տակայաշուի հիվանդությունը ավելի շատ են երեւի Հայաստանում, քան Եվրոպայում։ Բայց դա մենք լավ կիմանանք, երբ որ այդ ռեջիստրը իհարկե կվերջացվի։ Էդ ռեգիստրը 5 տարի բոլոր կարեւոր ռեւմատոլոգիական կենտրոններում կգրանցի բոլոր այդ հիվանդներին, եւ մենք 5 տարի հետո կտեսնենք եւ կասենք, Հայաստանում կա այդքան Տակայաշու, եւ կկարողանանք նայել, թե Եվրոպայի կողմից ինչքան է։ Այսօր այդ հիվանդների դժվարությունը, ամենակարեւոր դժվարությունը, որ կան դեղեր, որ շատ թանկ են, եւ կան դեղեր, որ Հայաստանում դեռ չկան։ Դա էլ կարեւոր հարց է, որով հիմա շատ մարդիկ աշխատում են. որ այդ դեղերն այստեղ բերեն, որ կարողանանք հիվանդներով զբաղվել», –ասում է Մեքինյանը։
Բժիշկ Մեքինյանի մոտ կարելի է հերթագրվել՝ զանգահարելով 8900 կարճ հեռախոսահամարին։ Մեքինյանը Նաիրի Բժշկական կենտրոնում պացիենտների կընդունի շաբաթական երեք օր՝ Երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ։
https://www.youtube.com/watch?v=GTTrlPuXUM8
Նմանատիպ հոդվածներ
-
«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները
02 Սեպտեմբեր 2022
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն