Գլխավոր / Պացիենտների համար / Պացիենտի կրթություն / Ախտորոշում / Էնդոսկոպիկ հետազոտություն (ուռուցքների հայտնաբերում)

Պացիենտի կրթություն

Էնդոսկոպիկ հետազոտություն (ուռուցքների հայտնաբերում)

Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված, թաքնված արյան թեստ: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է հաստ աղու ուռուցք, խորհուրդ է տրվում կատարել կղանքի թաքնված արյան թեստը: 40 տարեկանն անց մարդիկ ռիսկային խմբում են, հատկապես, եթե առկա է ժառանգական գործոն: Եթե ժառանգական գործոնը բացակայում է, հետազոտությունը հարկ է իրականացնել 50 տարեկանն անց անձանց մոտ: Իհարկե, առավել ցանկալի է, եթե դա իրականացվեր պոլիկլինիկաներում` որպես սքրինինգային թեստ:

Թաքնված արյան թեստը նախափուլային տարբերակ է և բավականին մատչելի, դյուրին իրականացվող: Թեստը դրական է նորագոյացությունների դեպքում, նաև` թութքի, ճաքի ժամանակ: Դրական արդյունքի դեպքում պարտադիր է կոլոնոսկոպիկ հետազոտությունը: Գոյացություններից՝ պոլիպներ հայտնաբերելու դեպքում, հեռացվում են էնդոսկոպիկ միջամտությամբ:

Հաստ աղու պոլիպները, բարորակ ուռուցքները չարորակացման միտում ունեցող գոյացություններ են: Այդ պատճառով անհրաժեշտ է կանխարգելիչ միջամտություն իրականացնել: Եթե գոյացությունը, պոլիպը հայտնաբերվել է ուշացած և բարդացած, ռիսկերը մեծ են: Եթե առկա է արյունահոսություն, կամ հեռացումից հետո ուշացած արյունահոսության վտանգ, պացիենտը պետք է գտնվի ստացիոնար հսկողության տակ: Մնացած բոլոր դեպքերում պոլիպէկտոմիան կատարվում է ամբուլատոր:

Հեղինակ. Թևոս Սարգսյան, 
էնդոսկոպիստ` «Նաիրի» բժշկական կենտրոնում


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն