Պացիենտի կրթություն
Էլաստոգրաֆիա. լյարդի ախտահարումների ախտորոշում
«Նաիրի» բժշկական կենտրոնում կօգնեն Ձեզ որոշել լյարդի և լեղուղիների ֆունկցիոնալ վիճակը: Մեզ մոտ Դուք կարող եք անցնել առաջնային կլինիկալաբորատոր սքրինինգ, ինչպես նաև գործիքային ոչ միջամտական հետազոտություններ (ֆիբրոէլաստոգրաֆիա): Առաջնային սքրինինգը շատ ժամանակ չի խլում և հնարավորություն է տալիս լիարժեք տեղեկատվություն ստանալ հեպատոբիլիար համակարգի մասին:
Առաջնային սքրինինգ
Առաջնային սքրինինգը ներառում է պացիենտների զննումը վարակաբանի, լյարդաբանի կողմից, անամնեզի մանրակրկիտ հավաքումը, հետազոտության հիմնական ուղղությունների որոշումը, լաբորատոր սքրինինգը, լրացուցիչ ոչ միջամտական հետազոտությունները, լյարդի և լեղուղիների աշխատանքի թեստային ցուցանիշների համալիր վերլուծությունը, որից հետո տրվում է եզրակացություն և խորհուրդներ:
Տարբեր հիվանդությամբ պացիենտերի մոտ լյարդի ախտահարվածության աստիճանը որոշելու համար լյարդաբանի կողմից կիրառվում է նոր ժամանակակից ուլտրաձայնային մեթոդ:
Այս հետազոտությունն իրականացվում է «TOSHIBA Aplio i800» սարքով՝ իրական ժամանակում հատման ալիքային էլաստոմետրիայի ռեժիմով: Սա ժամանակակից ոչ միջամտական մեթոդ է, որը կիրառվում է լյարդի ֆիբրոզի ճշգրիտ գնահատման համար՝ հիմնված լյարդի պարենխիմայի կարծրության քանակական չափման վրա: Լյարդի հատման ալիքային էլաստոմետրիան տեղեկատվությամբ չի զիջում բիոփսիային և ֆիբրոսքանավորմանը:
Լյարդի հատման ալիքային էլաստոմետրիան թույլ է տալիս՝
- ախտորոշման պահին քանակապես գնահատել լյարդի վնասման աստիճանը,
- գնահատել հիվանդության կանխատեսումը,
- հետևել լյարդի քրոնիկ դիֆուզ հիվանդության դինամիկային (հիվանդության զարգացմանը և վերափոխմանը` ցիռոզի),
- գնահատել էթիոտրոպ և հակաֆիբրոտիկ բուժման արդյունավետությունը,
- խուսափել լյարդի ավելորդ բիոփսիայից,
- մեթոդը ցուցված է նրանց, ում հակացուցված է բիոփսիան:
Լյարդի էլաստոմետրիայի առավելությունները` բիոփսիայի նկատմամբ՝.
- հիվանդի հարմարավետությունը (անվտանգ է և ոչ վնասվածքային),
- նախնական հետազոտության անհրաժեշտություն չկա,
- ստացիոնարում գտնվելու անհրաժեշտություն չկա,
- տնտեսապես բիոփսիայից մատչելի է,
- հետազոտությունը տևում է մոտավորապես 20 րոպե,
- արդյունքները հիվանդին տրամադրվում են հետազոտությունից անմիջապես հետո,
- լյարդի հատման ալիքային էլաստոմետրիան կարող է իրականացվել բազմակի անգամ, ինչը կարևոր է դիսպանսեր հսկողության և բուժման արդյունավետության գնահատման համար:
«Նաիրի» ԲԿ առավելությունները
- Կլինիկան հագեցած է ախտորոշման համար անհրաժեշտ ժամանակակից սարքերով:
- Դուք ստանում եք առաջատար մասնագետների եզրակացությունը:
- Լյարդի էլաստոգրաֆիայից հետո՝ առանց ժամանակ կորցնելու, Դուք կարող եք ստանալ առաջատար մասնագետների փորձաքննական խորհրդատվություն:
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն