Գլխավոր / Պացիենտների համար / Պացիենտի կրթություն / Ախտորոշում / Ուլտրաձայնային ախտորոշում․ Aplio i800

Պացիենտի կրթություն

Ուլտրաձայնային ախտորոշում․ Aplio i800

Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հիմնված է պատկերի ստացման և վերակառուցման ամբողջությամբ նոր՝ ուլտրաձայնային փնջի կառուցման iBEAM, գերհստակ միկրոշերտերի ստացման iDMS slicing տեխնոլոգիաների վրա, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել նախկինում «անտեսանելին»։ Համակարգը հագեցած է նոր դասի ակտիվ մատրիցային չորս տվիչներով, որոնցից յուրաքանչյուրը ծածկում է սովորական երկու տվիչների հաճախականության տիրույթը։

Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հնարավորություն է ընձեռում.

  • ստանալ բյուրեղյա հստակ պատկեր` մոտակա և հեռակա հատվածներում,
  • կատարել ուլտրաձայնային շերտի հաստության ընտրություն,
  • մինչև 50 սմ թափանցման բացառիկ հնարավորություն տալ, ինչը հեշտացնում է սկանավորել ցանկացած կազմվածքի պացիենտի,
  • հստակ պատկերավորել մանր հոդերը,
  • կատարել նույնիսկ մանր տրամաչափի նյարդերի ուլտրաձայնային հետազոտություն,
  • տարբերակել մաշկային տարբեր ախտաբանություններ,
  • հատուկ մատրիցային դուպլեքս տվիչի շնորհիվ իրականացնել ամբողջ մարմնի դոպլեր-դուպլեքս հետազոտություն` միայն մեկ տվիչով, ինչպես վերին և ստորին վերջույթների անոթային համակարգի, այնպես էլ գլխուղեղը սնուցող քնային և ողնաշարային անոթային ցանցի,
  • մազանոթային անոթավորման i-SMI տեխնոլոգիայի շնորհիվ գնահատել ամենափոքր մազանոթների հոսքը,
  • բարձր տարածական թողունակությամբ և առանց արտեֆակտների կատարել նորագոյացությունների, ներանոթային վահանիկների տարբերակիչ ախտորոշում,
  • հայտնաբերել վահանաձև գեղձի և կրծքագեղձի միկրոկալցինատները,
  • լյարդի փաթեթի շնորհիվ գնահատել լյարդի հյուսվածքի առաձգականության կամ ֆիբրոզի, բորբոքման աստիճանները և տալ քանակական գնահատական,
  • Attenuation Imaging ապահովման միջոցով քանակապես գնահատել լյարդի ստեատոզները, ներառյալ` ոչ ալկոհոլային ճարպային լյարդի և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտների գնահատում։

Համակարգն իր մեջ ներառում է մինչև 24Mhz հաճախականությամբ գերբարձր հաճախականության մատրիցային տվիչ, որն աննախադեպ է Հայաստանում:


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն