Պացիենտի կրթություն
ՈՒՁՀ․ ինչպես նախապատրաստվել հետազոտությանը
Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը։
Լյարդի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի, լեղածորանների, լեղպարկի ՈՒՁՀ․ հետազոտությունն իրականացվում է առավոտյան, քաղցած։
Արգելվում են հեղուկի ընդունումը (բացի խմելու ջրից), մաստակ ծամելը, ծխելը։ Եթե հետազոտությունն իրականացվում է օրվա երկրորդ կեսին, սննդի վերջին ընդունումը պետք է լինի հետազոտությունից 8 ժամ առաջ։ Արտահայտված գազագոյացման դեպքում անհրաժեշտ է ընդունել էսպումիզան կամ ակտիվացված ածուխ՝ ըստ հրահանգի թերթիկում նշված սխեմայի։
Երիկամների ՈՒՁՀ․ այս հետազոտության համար նախապատրաստում չի պահանջվում։
Մակերիկամների ՈՒՁՀ․ տվյալ հետազոտության համար նախապատրաստում չի պահանջվում։
Միզապարկի ՈՒՁՀ․ հետազոտության նախապատրաստման համար անհրաժեշտ է միզապարկը լինի լցված, այսինքն, հետազոտությունից մեկ ժամ առաջ խմել 1 լ ջուր և չմիզել մինչև հետազոտությունը կատարելը։ Եթե հնարավոր չէ դիմանալ, թույլատրելի է մի փոքր դատարկել միզապարկը` լարվածությունը նվազեցնելու համար և կրկին հեղուկ խմել՝ հետազոտման պահին միզապարկի լիարժեք լցվածությունն ապահովելու համար։
Շագանակագեղձի ՈՒՁՀ․ միզապարկը պետք է լինի լցված, այսինքն, հետազոտությունից մեկ ժամ առաջ 1 լ ջուր խմել։
Արգանդի և ձվարանների ՈՒՁՀ, տրանսաբդոմինալ էխոգրաֆիայի նախապատրաստում․ միզապարկը պետք է լցված լինի․ հետազոտությունից մեկ ժամ առաջ խմել 1 լ ջուր, չմիզել մինչև հետազոտությունը, հղիների դեպքում՝ անհատական մոտեցում։
Տրանսվագինալ սքանավորման համար միզապարկը լցնել չի պահանջվում։ Հետազոտությունն իրականացվում է ցիկլի 5-8-րդ օրը, եթե գինեկոլոգի կողմից այլ ժամկետներ նշված չեն։
Վահանաձև գեղձի ՈՒՁՀ ․ տվյալ հետազոտությունը նախապատրաստում չի պահանջում։
Կրծքագեղձերի ՈՒՁՀ ․ իրականացվում է պլանային կարգով՝ դաշտանային ցիկլի 5-12-րդ օրը, ցավային համախտանիշի կամ գոյացության դեպքում՝ ցանկացած օր։
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն