Պացիենտի կրթություն
ՈՒՁՀ․ SIEMENS ACUSON P500
Շարժողական ուլտրաձայնային համակարգ SIEMENS ACUSON P500-ն ապահովում է արագ և հուսալի ախտորոշում` փորձված վիզուալիզացման տեխնոլոգիայի հաշվին, ինչն այն դարձնում է իդեալական հետազոտման գործիք` անհետաձգելի օգնության և ընդհանուր վիզուալիզացման ժամանակ:
Siemens Acuson P500 Frosk տարբերակը հագեցած է Dynamic Persistence և Auto Flash Artifact Suppression նոր առաջատար տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են հիանալի կոնտրաստ և պատկերի հստակ ֆոկուսավորում` անկախ հիվանդի կազմվածքից և ցուցիչի տեղաշարժման բնույթից: Շարժումները վերահսկող երկու տեխնոլոգիան, որոնք հատուկ մշակված են տվյալ պլատֆորմի համար, ապահովում են պատկերի անգերազանցելի որակ և շահագործման հարմարավետություն: Այն ճնշում է աղմուկը և բարձրացնում գունային զգայունությունը` ավելի հստակ պատկերներ ստանալու համար, ինչը համապատասխանում է ընդհանուր պակերավորման պահանջներին և թույլ է տալիս սարքը կիրառել բժշկական օգնություն ցուցաբերման վայրում: Սարքը կարող է օգտագործվել ամենատարբեր կլինիկական պայմաններում՝ օգնելով բժիշկներին օպերատիվ որոշումներ ընդունել նույնիսկ բարդ իրավիճակներում:
ՈւՁՀ սարքը կարող է կիրառվել ընդհանուր վիզուալիզացման համար, այդ թվում` որովայնային հետազոտությունների, մակերեսային տեղակայված մանր օրգանների, երիկամների, փոքր կոնքի օրգանների, անոթների, սրտի ֆունկցիայի բազային գնահատման, ինչպես նաև երկչափ վիզուալիզացման համար` մանկաբարձության մեջ և գինեկոլոգիայում:
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն