Պացիենտի կրթություն
ՈՒՁՀ. ACUSONS 3000
Պրեմիում դասի ACUSON S 3000 նոր ուլտրաձայնային համակարգն ապահովում է բացառիկ տեսանելիություն: Սարքում օգտագործվում են առաջատար տեխնոլոգիաներ՝ ապահովելով պատկերների բարձրաստիճան հստակություն և ճշգրտություն, բարձրացնելով ճիշտ, հստակ և արագ ախտորոշման հնարավորությունը:
- Պատկերների չափազանց բարձր մանրամասեցնումը թույլ է տալիս տեսանելի դարձնել հյուսվածքի անգամ ամենփոքր կառուցվածքները: Գունավոր դոպլերի հիանալի զգայունակությունը հնարավորություն է տալիս տեսնել արյան հոսքի ամենափոքր նրբերանգները:
- «Էլաստոգրաֆիա» ֆունկցիան (eSie Touch™) կիրառվում է վահանագեղձի, կրծքագեղձի, շագանակագեղձի, ավշային համակարգի ախտաբանական օջախների վաղ ախտորոշման, բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակիչ ախտորոշման համար, ինչը թույլ է տալիս կրճատել ախտորոշիչ պունկցիաների անցկացման անհրաժեշտությունը: Virtual Touch™ հավելվածը, որը վիզուալիզացման համար օգտագործում է «շարժական ալիք» ARFI տեխնոլոգիան, փորձված ախտորոշիչ մեթոդ է լյարդի հյուսվածքի ֆիբրոզի գնահատման համար։
- Կրծքագեղձի ծավալային սկանավորման ավտոմատացված (ABVS) համակարգը հնարավորություն է տալիս ստանալ, վերլուծել և փաստել կրծքագեղձի ամբողջական ծավալային սկանավորման տվյալները։
- Համակարգը ներառում է մաշկի նորագոյացությունների, ենթամաշկի բջջանյութի և մանր հոդերի հետազոտման յուրահատուկ ծրագիր: Այն թույլ է տալիս ներմուծել ՀՏ և ՄՌՏ հետազոտության տվյալները` համեմատական վերլուծության և ախտաբանության լիարժեք ախտորոշման համար։ Պտղի հիմնական բիոմետրիկ ցուցիչների ավտոմատ որոշման տեխնոլոգիան օգտագործվում է պտղի քաշի և այլ ցուցանիշների որոշման համար, ինչպես նաև հետազոտման ժամանակի օպտիմալացման և գործածման հնարավոր սխալների նվազեցման համար։ Կմախքի հետազոտման (Skeletal Rendering) ֆունկցիան ապահովում է պտղի ոսկրերի և ողնաշարի գերազանց տեսանելիություն։
- Համակարգն ունի իրական ժամանակի մեջ տեսաձայնագրման և տվյալների ավտոմատ հաղորդման ֆունկցիա։
- Պատկերների բարձր հստակությունն ու ճշգրտությունը, 3D մարկերային համակարգի առկայությունը հնարավորություն են տալիս սարքը կիրառել տարբեր միջամտությունների տեսողական հսկողության համար, բիոփսիաների ժամանակ ասեղի տեղորոշման և շարժման վերահսկման համար՝ էապես նվազեցնելով բարդությունների առաջացման վտանգը։
- «Գիտելիքների բազա» ներկառուցված հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր կենտրոններում աշխատող մասնագետների կողմից կատարված հետազոտությունների պատկերների, եզրակացությունների և փորձի օգտագործումը մեր մասնագետների կողմից` իրենց աշխատանքային առօրյայում։
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն