Պացիենտի կրթություն
Աչք. ՈՒՁՀ
Աչքի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) անվտանգ, տեղեկատվական մեթոդ է: Այն առավել արժեքավոր է, երբ աչքի օպտիկական շարավները խամրած են և, աչքի խորը կազմությունները չեն երևում այլ մեթոդներով` լուսային ճառագայթի օգնությամբ (լույսով անցկացվող հետազոտություններ, օֆտալմոսկոպիա և այլն):
Ակնագնդի ՈՒՁՀ-ն հնարավորություն է տալիս տեսողականորեն գնահատել աչքի կազմությունը և դրան շրջապատող հյուսվածքները (ակնաբյուրեղը, ցանցաթաղանթը, աչքի մկանները, ռետրոբուլբար բջջանյութը): Եթե աչքի կազմության հիմնական հետազոտությանը զուգահեռ կիրառվում է աչքի անոթների գունավոր դոպլեր քարտեզագրում (ԳԴՔ), ապա դա հնարավորություն է տալիս գնահատել արյան հոսքի արագությունը, ծավալը, աչքի անոթների անցանելիությունը: Այն նաև որոշում է աչքի արյան շրջանառության ախտաբանությունը դեռ սկզբնական շրջաններում, ինչը հնարավորություն է տալիս սկսել բուժումը հիվանդության վաղ շրջաններում և հասնել լավագույն արդյունքների:
Ակնագնդի ՈՒՁՀ-ն կիրառվում է նաև ցանցաթաղանթի կամ ապակենման մարմնի շերտազատման ախտորոշման, ինտրաօկուլյար արնազեղումների հետազոտման, ոսպնյակի ախտահարման, օտար մարմինների առկայության և աչքի ուռուցքների դետեկցիայի ժամանակ: Ակնագնդի ՈՒՁՀ-ն թույլ է տալիս վերլուծել աչքի մկանային համակարգի և ռետրոօկուլյար շրջանի վիճակը:
Ակնագնդի ՈՒՁՀ անցկացնելու ցուցումներ.
- կարճատեսության և հեռատեսության բարձր աստիճաններ,
- ցանցաթաղանթի շերտազատում,
- կատարակտ,
- գլաուկոմա,
- աչքի ուռուցքներ,
- աչքի մկանների ախտաբանություն,
- աչքի վնասվածքներ,
- օտար մարմնի առկայություն` ակնագնդում,
- աչքի անոթային հիվանդություններ,
- տեսողական նյարդի հիվանդություն,
- քրոնիկ հիվանդություններ (հիպերտոնիա, երիկամների հիվանդություն, շաքարային դիաբետ):
Աչքի անոթների դոպլեր քարտեզավորման ացկացման ցուցանիշներն են.
- aնանցանելիությունը, ցանցաթաղանթի զարկերակների սպազմը,
- Քներակի նեղացումը, ինչը կարող է ազդել տեսողական օրգանները սնուցող զարկերակներում արյան հոսքի վրա,
- աչքի կոպերի թրոմբոզը,
- առաջնային իշեմիկ նեյրոօպտիկոպաթիան:
Աչքի ՈՒՁՀ անցկացնելու հակացուցումներ չկան` բացառությամբ աչքի բաց վնասվածքները, որի դեպքում գործընթացն բարդանում է:
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն