Գլխավոր / Պացիենտների համար / Պացիենտի կրթություն / Ախտորոշում / Աչք. ցանցաթաղանթի ախտաբանության ախտորոշում

Պացիենտի կրթություն

Աչք. ցանցաթաղանթի ախտաբանության ախտորոշում

Ցանցաթաղաթի հիմնական հիվանդություններն են. հիպերտոնիկ ռետինոպաթիա, ցանցաթաղանթի ուռուցք, ցանցաթաղանթի անգիոպաթիա, ցանցաթաղանթի շերտավորում, դիաբետիկ ռետինոպաթիա, պատռվածք և մակուլոդիստրոֆիա:

Ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշման հիմքը վիզոմետրիան է (տեսողության սրության հետազոտումը), ինչպես նաև ցանցաթաղանթի ստուգումը հատուկ ֆունդուս-լինզաների օգնությամբ:

Համակարգչային տոմոգրաֆիայով (ОКТ) հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ախտաբանական գործընթացներն` ամենավաղ փուլերում, երբ փոփոխությունները դեռ տեսանելի չեն բժշկի համար:

Անհրաժեշտության դեպքում, հիվանդը ֆլոուրեսցենտային անգիոգրաֆիա կարող է անցնել, հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել ցանցաթաղանթի վնասվածության տեսանելի և ոչ տեսանելի օջախի իրական չափերը, որոշել հիվանդի օպտիմալ բուժման  հսկողության ռազմավարությունը:

Ցանցաթաղանթի ФАГ (աչքի հատակի ֆլյուռոանգիգրաֆիա) անցկացվում է.

  • Շաքարային դիաբետի դեպքում ՝ աչքի բարձր սրության պարագայում թաքնված փոփոխությունների վաղ ախտորոշման համար,
  • Տարիքային մակուլոդեգեներացիայի դեպքում (թաքնված նեովասկուլյարիզացիայի որոշման համար),
  • Աչքի անոթային թաղանթի ուռուցքների դեպքում՝ բարորակ եւ չարորակ պրոցեսների տարբերկման համար,
  • Ցանցաթաղանթի արյան մատակարարման խախտումների դեպքում (ցանցաթաղանթի կենտրանական երակի եւ նրա ճյուղավորումների թրոմբոզ, օկլյուզիա),
  • Կենտրոնական խորիոռետինիտի (ցանցաբորբ) դեպքում՝ ֆիլտրացիայի կետի հայտնաբերման եւ լազերային բուժման տակտիկայի որոշման համար։

Տարբեր ծագման մակուլոպաթիայի ախտորոշման համար իրականացվում է.

  • Աչքի հատակի ֆլյուռոանգիագրաֆիա,
  • Աչքի հատակի ֆոտո, աուտոֆլյուորեսցենցիա (Zeiss Ֆունդուս խցիկ),
  • Ցանցաթաղանթի շերտերի վիզուալիզացիա (ОКТ),
  • Աչքի խնձորակի սոնոգրաֆիա (B-scan),
  • Աչքի երկարության որոշում (А-scan):

JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն