Պացիենտի կրթություն

Աչք. կատարակտի ախտորոշում

Կատարակտն աչքի ոսպնյակի պղտորումն է. հիվանդություն, որը հաճախ է հանդիպում տարեց մարդկանց շրջանում՝ օրգանիզմի ընդհանուր ծերացման պատճառով (ծերունական կատարակտ): Դրա հետ կապված շատ կարևոր է ակնաբույժի մոտ պարբերական զննվելը, ինչը թույլ կտա կատարակտը հայտնաբերել վաղ փուլում:

Ոսպնյակի պղտորման առաջին ախտանշանը տեսողության սրության խանգարումն է կամ` նվազումը: Սակայն նման գանգատները կարող են միանգամայն տարբեր լինել՝ կախված պղտորման ինտենսիվությունից և պղտորման տեղակայումից: Ոսպնյակի ոչ մեծ չափի պղտորումները կարող են տեսողության վրա չազդել, և մարդը փոփոխությունները չի նկատի, եթե նույնիսկ դրանք բբի շրջանում են տեղակայված (օրիակ՝ բեւեռային կատարակտայի դեպքում): Ոսպնյակի ավելի ընդարձակ պղտորման դեպքում, հատկապես, եթե այն կենտրոնական տեղադրություն ունի, տեսողության սրությունը նվազում է մեծ կամ փոքր աստիճանով: Ոսպնյակի ամբողջական պղտորման դեպքում աչքը լիովին զրկվում է առարկայական տեսողությունից, սակայն պահպանվում է լույսը զգալու հատկությունը՝ լուսազգացողությունը:

Կատարակտով հիվանդի զննումը այնքան էլ պարզ խնդիր չէ: Ոսպնյակում արտահայտված պղտորումների առկայության դեպքում շատ բարդ է, երբեմն անհնար է ակնաբուժական ստանդարտ մեթոդներով ապակենման մարմնի կամ ցանցաթաղանթի վիճակի հետազոտություն կատարել: Դրա հետ կապված, պահանջվում են մի շարք լրացուցիչ, մասնագիտացված հետազոտություններ:

Կատարակտով հիվանդների զննման ամբողջ գործընթացը կարելի է բաժանել հետևյալ մեթոդների.

1. Աչքի զննման ստանդարտ (սովորական) մեթոդներ.

  • տեսողության սրության որոշում (վիզոմետրիա),
  • տեսողության դաշտերի հետազոտություն (պերիմետրիա),
  • ներակնային ճնշման չափում (տոնոմետրիա),
  • աչքի առաջնային ճեղքի հետազոտություն (բիոմիկրոսկոպիա),
  • ակնահատակի զննում (օֆտալմոսկոպիա):

2. Հետազոտության լրացուցիչ (հատուկ) մեթոդներ, որոնք յուրաքանչյուր հիվանդի համար պարտադիր է.

  • ռեֆրակտոմետրիա,
  • օֆտալմոմետրիա,
  • ակնախնձորի հետին-առաջային առանցքի որոշում (ԱՀԱ) (А-ռեժմում ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) սքանավորում)

3. Հետազոտության լրացուցիչ (հատուկ) մեթոդներ ըստ ցուցումների կատարվող՝

  • В-ռեժիմում ՈւՁՀ
  • Ուլտրաձայնային բիոմիկրոսկոպիա
  • Էնդոթելային բիոմիկրոսկոպիա

4. Հետազոտության լաբորատոր մեթոդներ (հոսպիտալացմանը նախապատրաստելու շրջանակում):

Դրանից բացի, կատարակտայի (տարիքային, բնածին, բարդացված, վնասվածքային եւ այլն) ախտորոշման կաբինետում հնարավորություն կա՝

  • ԻՕԼ-ի (ինտրաօկուլյար լինզա) ճշգրիտ հաշվարկի միջոցով ցանկալի ռեֆրակցիայի ստացում,
  • մուլտիֆոկալ ոսպնյակ (ինչպես հեռվի, այնպես էլ մոտիկի գերազանց տեսողություն),
  • էնդոթելային բջիջների հաշվարկ:

Ախտորոշման հետազոտությունների առաջին խմբի մեջ են մտել ստանդարտ օֆտալմոլոգիական զննման մեթոդները: Հատուկ ուշադրություն է դարձվում բիոմիկրոսկոպիային՝ ակնախնձորի հետազոտություն հատուկ սարքով՝ ճեղքավոր լամպով: Ճեղքավոր լամպը յուրահատուկ մանրադիտակ է եւ ակնաբույժի հիմնական գործիքներից մեկն է: Այն թույլ է տալիս ստանալ ոսպնյակի օպտիկական ճեղքը, մանրակրկիտ եւ մեծ խոշորացմամբ հետազոտել դրա կառուցվածքը, որոշել պղտորման առավելագույն տեղադրությունը եւ տարածականությունը, գնահատել ոսպնյակի դիսլոկացիան (տեղաշարժը):

Երկրոդ խմբի մեջ են մտել այն մեթոդները, որոնք անհրաժեշտ են արհեստական ոսպնյակի (ինտրաօկուլյար լինզա, ԻՕԼ) հզորության հաշվարկի համար, որում որպես ելքային տվյալներ պետք է դնել օֆտալմոմետրիայի (հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել եղջերաթաղանթի բեկող ուժը) եւ առաջա-հետին առանցքի ցուցանիշները:

Երրորդ խմբում այն մեթոդներն են, որոնք աչքի վիրաբույժը նշանակում է ըստ ցուցումների, որոնք անհրաժեշտ են վիրահատության այս կամ այն տեխնիկայի, ԻՕԼ-ի տեսակի եւ այլնի ընտրության համար: В-ռեժիմում ՈւՁՀ-ն հիմնականում կիրառվում է ոսպնյակում եւ ապակենման մարմնում արտահայտված պղտորման դեպքում ախտորոշում կատարելու եւ ակնախոռոչի կառուցվածքում փոփոխությունների տեղորոշման համար, նաեւ դրանց բնույթի եւ տարածվածության որոշման համար:

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն