Պացիենտի կրթություն

Աչք. գլաուկոմայի ախտորոշում

Գլաուկոման քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը՝ աչքից հեղուկի արտահոսքի խախտման պատճառով։ Հիվանդը կարող է երկար ժամանակ չնկատել տեսողության որևէ խախտում, մինչդեռ այդ ընթացքում հիվանդությունը կարող է զարգանալ ու կործանարար  ազդեցություն թողնել տեսողական նյարդի վրա։ Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է տեսողական ֆունկցիաների անդառնալի կորստի, ընդհուպ` մինչեւ   կուրացում։

Գլաուկոմայի ախտորոշման սենյակում հնարավոր է անցնել ամբողջական հետազոտություն, որը թույլ կտա վաղ փուլերում հայտնաբերել հիվանդությունը․

  • ստանալ մասնագետի խորրհրդատվություն` ախտորոշման մասին,
  • կազմել գլաուկոմայով հիվանդին վարելու անհատական ծրագիր, 
  • մշակել տվյալ հիվանդի համար անհրաժեշտ բուժման մարտավարություն՝ հաշվի առնելով հիվանդության անհատական ընթացքը, 
  • անցկացնել անհրաժեշտ թերապևտիկ լազերային բուժում, 
  • որոշել հիվանդության ընթացքի բժշկական կանխատեսումը։

Հիվանդության առկայությունը որոշելու համար հիվանդը, նախ, պետք է անցնի ակնաբույժի խորհրդատվություն՝ անցնելով նաև ախտորոշիչ հետազոտություններ։

Վաղ փուլերում գլաուկոման չունի միանշանակ ախտանիշներ, որոնք ակնաբույժը կկարողանա ճանաչել սովորական զննման ժամանակ։ Արտահայտված ախտանիշները դրսևորվում են միայն զարգացած ու խորացած փուլերում, երբ հիվանդն արդեն կորցրել է նյարդային թելիկների ավելի քան 50 տոկոսը։ Այդ պատճառով անհրաժեշտ է անցնել համալիր հետազոտություն՝ տարբեր մեթոդաբանությունների կիրառումով, որոնք թույլ կտան հետազոտել ախտահարումը` միկրոմակարդակի օգնությամբ և ժամանակին կանխել հիվանդության զարգացումը։

Գլաուկոման ախտորոշելու նպատակով անց են կացվում հետևյալ հետազոտությունները.

1. Տեսողության սրության որոշում. կատարվում է ավտոռեֆրակտոմետրի ու ֆորոպտերի կիրառումով,

2. Տոնոմետրիա . ներակնային ճնշման չափում` տարբեր մեթոդներով, տոնոմետրիա` ըստ Մակլակովի, տոնոմետրիա` ըստ Գոլդմանի, պնևմոտոնոմետրիա, Icare իմպրեսիոն տոնոմետրիա։ Որքան շատ մեթոդներով որոշվի ներակնային ճնշումը, այդքան հավաստի կլինեն ստացված տվյալները։ 

3. Գոնիոսկոպիան իրականացվում է ճեղքային լամպի օգնությամբ՝ ժամանակակից կոնտակտային լինզաների կիրառումով։ Այն կատարվում է բոլոր հիվանդներին՝ ախտորոշման ու բուժման մարտավարությունը որոշելու համար։ 

4. Օֆտալմոսկոպիատեսողական նյարդի ու ցանցաթաղանթի նյարդային մանրաթելիկների շերտի զննում` բինոկուլյար անուղղակի մեթոդաբանությամբ, ասֆերիկ լինզաներով կամ ուղիղ մեթոդաբանությամբ՝ Գոլդմանի լինզայով։ 

5. Օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիա. կատարվում է 5․1 Cirrus HD-OCT սպեկտրալ տոմոգրաֆի նորագույն ծրագրով, որը թույլ է տալիս արագ հետազոտել աչքի կառուցվածքը ու հայտնաբերել առաջնային փոփոխություններ միկրո մակարդակի վրա, ու ստանալ աչքի ցանցաթաղանթի ու տեսողական նյարդի դիսկի խաչաձև սեկցիոն պատկերները, տվյալների հսկայական բազայի հետ ստացված տվյալները համեմատական գնահատման հնարավորությամբ, ինչը հեշտացնում է ախտորոշման գոծընթացը։ 

6. Պերիմետրիա. իրականացվում է տեսադաշտի HFA (HumphreyFieldAnalyzer) անալիզատորի օգնությամբ։ Պերիմետրի մոդելը տրամադրում է բոլոր հիմնական հնարավորությունները՝ տեսադաշտում տեղի ունեցած փոփոխությունների հավաստի հայտնաբերման համար, այդ թվում` դրանց սկզբնական փուլերում։ Քանի որ սկզբնական փուլերում կան միայն կենտրոնական տեսադաշտի դեֆեկտներ, որոնք չեն կարող հայտնաբերվել ոչ հիվանդի կողմից, ոչ պերիմետրիայի այլ մեթոդներով։ Կիրառվում է նաև տեսադաշտի որոշման ստանդարտ մեթոդաբանությունը` դասական աղեղային պերիմետրով։

7. Կերատոպախիմետրիա. իրականացվում է ԱՄՆ Alcon ընկերության ուլտրաձայնային պախիմետրի օգնությամբ։ Տվյալ մեթոդաբանությունը ստանդարտիզացված է և կիրառվում է կլինիկական հետազոտությունների համար։ 

8. Ա-սկանավարում՝ ուլտրաձայնային մեթոդաբանություն. կատարվում է ԱՄՆ Alcon ընկերության Ա-սկանով։ Կատարվում է ակնախնձորի երկարությունն ու դրա կառուցվածքները որոշելու համար։ 

9. Humphrey համակարգչային ախտորոշում. գլաուկոմայի ախտորոշման «ոսկե ստանդարտ» է (յուրաքանչյուր աչքի տեսադաշտի հետազոտություն)։ 

10. Աչքի արյան հոսքի Ocular Blood Flow Analyzer (USA) անալիզատոր. որոշում է միջին տոնոմետրիկ ներակնային ճնշման մեծությունը և աչքի արյան հոսքի մեծությունը, որն արտահայտում է ժամանակի միավորում աչքի անոթահամակարգով հոսող արյան ծավալը։ Հայաստանում միակ ՝ աչքի արյան հոսքի անալիզատորն առկա է «Նաիրի» ԲԿ աչքի կլինիկայում. ժամանակակից նորարարական սարք, որը թույլ է տալիս արդյունավետ ախտորոշել գլաուկոման:


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն