News
Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
23 February 2017 | News | Ophthalmology
Գլաուկոման նենգ հիվանդություն է, որը որպես կանոն ախտահարում է երկու աչքը, բայց ոչ միանգամից։ Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, աննկատ, ինչը հանգեցնում է հիվանդության ուշ ախտորոշմանը։
Գլաուկոման քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը՝ աչքից հեղուկի արտահոսքի խախտման հաշվին։ Հիվանդը կարող է երկար ժամանակ չնկատել տեսողության որեւէ խախտում, մինչդեռ այդ ընթացքում հիվանդությունը կարող է զարգանալ ու կործանարար կերպով ազդել տեսողական նյարդի վրա։ Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է տեսողական ֆունկցիաների անդառնալի կորստի, ընդհուպ մինչեւ լրիվ կուրացում։
Նաիրի ԲԿ-ի աչքի կլինիկայում գլաուկոմայի ախտորոշման կաբինետում հնարավորություն կա`
Անցնել ամբողջական հետազոտություն, որը թույլ կտա վաղ փուլերում հայտնաբերել հիվանդությունը․
- Ստանալ մասնագետի խորրհրդատվությունը ախտորոշման մասին;
- Կազմել գլաուկոմայով հիվանդին վարելու անհատական ծրագիր;
- Մշակել տվյալ հիվանդի համար անհրաժեշտ բուժման մարտավարություն՝ հաշվի առնելով հիվանդության անհատական ընթացքը;
- Անցկացնել անհրաժեշտ թերապեւտիկ լազերային բուժում;
- Որոշել հիվանդության ընթացքի բժշկական կանխատեսումը:
Հիվանդության առկայությունը որոշելու համար հիվանդը նախ պետք է անցնի ակնաբույժի կոնսուլտացիա՝ ախտորոշիչ հետազոտությունների անցկացումով։
Վաղ փուլերում գլաուկոման չունի միանշանակ ախտանիշներ, որոնք ակնաբույժը կկարողանա ճանաչել սովորական զննման ժամանակ։ Արտահայտված ախտանիշները դրսեւորվում են միայն զարգացած ու խորացած փուլերում, երբ հիվանդ արդեն կորցրած է լինում նյարդային թելիկների ավելի քան 50 տոկոսը։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է համալիր հետազոտություն՝ տարբեր մեթոդաբանությունների կիրառումով, որոնք թույլ կտան հետազոտել ախտահարումը միկրոմակարդակի վրա ու ժամանակին կանխել հիվանդության զարգացումը։
Գլաուկոման ախտորոշելու նպատակով կլինիկայում անցկացվում են հետեւյալ հետազոտությունները.
- Տեսողության սրության որոշում՝ կատարվում է ավտոռեֆրակտոմետրի ու ֆորոպտերի կիրառումով;
- Տոնոմետրիա՝ ներակնային ճնշման չափում տարբեր մեթոդներով, տոնոմետրիա ըստ Մակլակովի, տոնոմետրիա ըստ Գոլդմանի, պնեւմոտոնոմետրիա, Icare իմպրեսիոն տոնոմետրիա։ Որքան շատ մեթոդներով չափվի ներակնային ճնշումը՝ այդքան հավաստի կլինեն ստացված տվյալները;
- Գոնիոսկոպիան իրականացվում է ճեղքային լամպի օգնությամբ՝ ժամանակակից կոնտակտային լինզաների կիրառումով։ Արվում է բոլոր հիվանդներին՝ ախտորոշման ու բուժման մարտավարությունը որոշելու համար;
- Օֆտալմոսկոպիա՝ տեսողական նյարդի ու ցանցաթաղանթի նյարդային մանրաթելիկների շերտի զննում բինոկուլյար անուղղակի մեթոդաբանությամբ՝ ասֆերիկ լինզաներով կամ ուղիղ մեթոդաբանությամբ՝ Գոլդմանի լինզայով;
- Օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիա՝ անցկացվում է 5․1 Cirrus HD-OCT սպեկտրալ տոմոգրաֆի նորագույն ծրագրով, որը թույլ է տալիս արագ հետազոտել աչքի կառուցվածքը ու հայտնաբերել առաջնային փոփոխություններ միկրո մակարդակի վրա ու ստանալ աչքի ցանցաթաղանթի ու տեսողական նյարդի դիսկի խաչաձեւ սեկցիոն պատկերները, տվյալների հսկայական բազայի հետ ստացված տվյալները համեմատական գնահատման հնարավորությամբ, ինչը հեշտացնում է ախտորոշման գոծընթացը;
- Պերիմետրիա՝ անցկացվում է տեսադաշտի HFA (HumphreyFieldAnalyzer) անալիզատորի օգնությամբ։ Պերիմետրի մոդելը տրամադրում է բոլոր հիմնական հնարավորությունները՝ տեսադաշտում տեղի ունեցած փոփոխությունների հավաստի հայտնաբերման համար՝ այդ թվում դրանց սկզբնական փուլերում։ Քանի որ սկզբնական փուլերում կան միայն կենտրոնական տեսադաշտի դեֆեկտներ, որոնք չեն կարող հայտնաբերվել ոչ հիվանդի կողմից,ոչ էլ պերիմետրիայի այլ մեթոդներով։ Կիրառվում է նաեւ տեսադաշտի որոշման ստանդարտ մեթոդաբանությունը դասական աղեղային պերիմետրով;
- Կերատոպախիմետրիա՝ իրականացվում է ԱՄՆ Alcon ընկերության ուլտրաձայնային պախիմետրի օգնությամբ։ Տվյալ մեթոդաբանությունը ստանդարտիզացված է ու կիրառվում է կլինիկական հետազոտությունների համար;
- Ա-սկանավարում՝ ուլտրաձայնային մեթոդաբանություն, որը կատարվում է ԱՄՆ Alcon ընկերության Ա-սկանով։ Կատարվում է ակնախնձորի երկարությունը ու դրա կառուցվածքները որոշելու համար;
- Humphrey համակարգչային ախտորոշում, որը իրենից ներկայացնում է գլաուկոմայի ախտորոշման «ոսկե ստանդարտ» (ամեն մի աչքի տեսադաշտերի հետազոտություն);
- Աչքի արյան հոսքի Ocular Blood Flow Analyzer (USA) անալիզատոր, որը որոշում է միջին տոնոմետրիկ ներակնային ճնշման մեծությունը եւ աչքի արյան հոսքի մեծությունը, որն արտահայտում է ժամանակի միավորում աչքի անոթահամակարգով հոսող արյան ծավալը։ Հայաստանում միակ ՝ աչքի արյան հոսքի անալիզատորը «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում է գտնվում , այն ժամանակակից նորարարական սարքավորում է, որը թույլ է տալիս արդյունավետորեն անցկացնել գլաուկոմայի ախտորոշումը:
Գլաուկոմայի ախտորոշումը հաստատելուց հետո «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում կազմակերպվում է հիվանդի բուժումը։
Ճիշտ բուժման դեպքում հիվանդներն ապրում են լիարժեք կյանքով։ Սակայն գլաուկոման պետք է բուժել մշտապես ու երկարատեւ, բուժման կուրսը ժամանակային սահմանափակում չունի, այն ամբողջ կյանքում է իրականացվում։ Գլաուկոմայի բուժման գլխավոր նպատակը ներակնային ճնշման նվազեցումն է։ Գոյություն ունի բուժման տարբերակների լայն սպեկտր, որոնք կօգնեն նվազեցնել ներակնային ճնշումը՝ դեղորայքային, լազերային ու վիրահատական։
Առավել մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:
Sign up here for our newsletter