Համառոտ իմ մասին
Արշակ Էդվարդի Միրզոյան, բ.գ.դ., պրոֆեսոր, «Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոն» հիմնադիր և գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ:
1980-1989 թ. աշխատել է պրոֆեսոր Գ. Ա. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ Կուրգանում, Ռուսաստան: 1988 թ. Դեկտեմբերին՝ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո, կամավորներից բաղկացացած իր թիմի հետ մեկնել է Հայաստան, որտեղ էլ հիմնել է վերկանգնողական օրթոպեդիայի բաժանմունքը: Այնուհետև հրավիրել է ք. Պորտլենդ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ, որտեղ երկու տարի դասավանդել է որպես «լիցենզավորված այցելու պրոֆեսոր»:
Դանիայում օգնել է հիմնադրել Իլիզարով կենտրոնը: 2003 թ. Իլիզարով կենտրոնում (Կուրգան, Ռուսաստան), հաջողությամբ պաշտպանել է իր գիտական թեզը և ստացել բ.գ.դ. աստիճան: Թեզի թեման՝ «Իլիզարով մեթոդի կիրառումը ծայրահեղ վատ վնասվածքների դեպքում»:
Իր ավելի քան 40 տարվա գործունեության ընթացքում բուժել է շուրջ 5000 հիվանդների: Պրոֆեսոր Միրզոյանը հեղինակ է 60 գիտական հրապարակումների և 3 մենագրությունների:
Իմ կենսագրությունը
«Նաիրի» ԲԿ-ում աշխատանքի եմ նշանակվել.
Ի՞նչ եմ բուժում
-
Hallux-Valgus բուժում, ոտնաթաթի տարբեր էսթետիկական խնդիրների լուծում
-
Երկարացում ինտրամեդուլյար մեխով
-
Զույգ սրունքների երկարացում
-
Ինտրամեդուլյար մեխի տեղադրում երկարացումից հետո
-
Ոտքերի «Х»-աձև ծռվածություն
-
Ստորին վերջույթների բնածին և ձեռբերովի հիվանդությունների բուժում (կեղծ հոդ, դեֆեկտ, դեֆորմացիաներ, վերջույթի կարճացում և այլն)
-
Սրունքների «O»-աձև ծռվածություն
-
Սրունքների և ազդրերի խաչաձև երկարացում (ՍԱԽԵ)
Պացիենտների պատմություններ