Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժություն
«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է նոր՝ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայություն, որը մասնագիտացած է զարկերակային և երակային համակարգի հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման մեջ։
Ծառայության շրջանակում իրականացվում է՝
• Աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների պաթոլոգիաներով պացիենտների կոնսերվատիվ և վիրահատական բուժում։
• Ժամանակակից ռեկոնստրուկտիվ և էնդովասկուլյար միջամտություններ՝ կիրառելով միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ։
Մեր մասնագետները համատեղում են բաց վիրաբուժության և քիչ ինվազիվ էնդովասկուլյար տեխնիկաները՝ յուրաքանչյուր պացիենտի համար ընտրելով անհատականացված բուժման մոտեցում։
Իրականացվող վիրահատություններ
«Նաիրի» ԲԿ-ի Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայության շրջանակներում կատարվում են ինչպես դասական, այնպես էլ հիբրիդ և բարձր տեխնոլոգիական միջամտություններ՝ ներառյալ․
• Անոթային ռեկոնստրուկտիվ վիրահատություններ
• Էնդովասկուլյար վիրահատություններ զարկերակների վրա՝ բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
• Որովայնային աորտայի անևրիզմայի ռեզեկցիա պրոթեզավորումով
• Պերիֆերիկ զարկերակների անևրիզմաների ռեզեկցիա պրոթեզավորումով
• Ստորին վերջույթների կոմբինացված ֆլեբէկտոմիա
• Էնդովենոզ լազերային թերմոաբլացիա
• Կրոսէկտոմիա
• Թրոմբէկտոմիա և էնդարտերէկտոմիա
• Քնային զարկերակների էնդարտերէկտոմիա
• Պրոֆունդոպլաստիկա
• Կավա-ֆիլտրի տեղադրում
• Էքստրաանատոմիական զարկերակային շունտավորումներ
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ Պարոնյան 21 հասցեով։
Բժիշկներ
Թարմացվել է՝
23 դեկտեմբերի 2025, 12:35Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Մամոպլաստիկա
- ▸ Լիպոսակցիա
- ▸ Ստամոքսի բարիատրիկ վիրահատություն (ստամոքսի փոքրացում)
- ▸ Գլաուկոմայի բուժում
- ▸ Շլության շտկում
- ▸ Անոթային վիրաբուժություն, լիմֆոլոգիա
- ▸ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժություն
- ▸ Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն
- ▸ Թորակալ վիրաբուժություն
- ▸ Օնկոօրթոպեդիա
- ▸ Գլխի և պարանոցի վիրաբուժություն
- ▸ Փայծաղի հեռացում
- ▸ Շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն
- ▸ Կրծքերի մեծացում
- ▸ Կրծքերի փոքրացում
