logo
JCI GOLD SEAL
8900

Էնդոսկոպիկ ախտորոշման ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային համակարգի, որովայնի, շնչառական, կրծքավանդակի օրգանների ախտաբանությունների, որովայնի կամ կրծքավանդակի խոռոչներում գտնվող ավշային հանգույցների էնդոսկոպիկ ախտորոշիչ և բուժական միջոցառումներ: Իրականացվում են արտակարգ և պլանային էնդոսկոպիկ վիրահատություններ:

Էնդոսկոպիա ԵրևանումՀետազոտությունների ընթացքում, միաժամանակ, հնարավոր է իրականացնել բիոպսիա, քրոմասկոպիա և Helicobacter pylory առկայությունը հայտնաբերող հետազոտություններ: Կատարվում են հյուսվածքների իմունաբջջաքիմիական և իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ, որոնք համարվում են բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշման առավել տեղեկատվական և ճշգրիտ մեթոդներ:

Էնդոսկոպիկ ուլտրաձայնային (ՈՒՁ) սարքի միջոցով կատարվում է ներքին օրգանների այն հատվածների ՈՒՁ հետազոտություն, որոնք սովորական ՈՒՁՀ-ով անհասանելի են: Էնդոսկոպիկ ՈՒՁ հետազոտությամբ հնարավոր է հիվանդությունների հայտնաբերում` վաղ շրջանում: Ի տարբերություն ՀՏ-ի, այս մեթոդով հնարավոր է զննել ներքին օրգանների խոռոչները տարբեր հարթությունների վրա` հետևելով նրանցից դուրս եկող ծորանների ուղղություններին, հյուսվածքի կոնկրետ տարածքից կատարել բիոպսիա` ՈՒՁ տեսողական վերահսկողությամբ:

Իրականացվում է բուժիչ և ախտորոշիչ էնդոսկոպիա.

  • էզոֆագոգաստռոդուոդենոսկոպիա,
  • կոլոնոսկոպիա,
  • բրոնխոսկոպիա,
  • էնդոսկոպիկ ռետրոգրադային խոլանգիոպանկրեատոգրաֆիա:

Հիվանդությունների ցանկը

Որովայնային ցավային համախտանիշ

Ստամոքսային և/կամ աղիքային դիսպեպտիկ համախտանիշ

Մարսողական համակարգի քրոնիկ բորբոքական հիվանդություններ

Անհայտ ծագման դիսֆագիա

Մեխանիկական դեղնախտ

Նյարդա-հուզական խանգարման համախտանիշ

Մարսողական համակարգի ուռուցքներ

Օտար մարմին` մարսողական համակարգում

Ստամոքս-աղիքային արյունահոսություն

Պորտալ հիպերտենզիոն համախտանիշ

Լյարդ-փայծաղային համախտանիշ (հեպատոսպլենոմեգալիա)

Խոլեստազի համախտանիշ

Որովայնի խոռոչում` հեղուկի կուտակում

Աղիքային անանցանելիության համախտանիշ

Նորություններ

Photo

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը համալրվել է PENTEX ընկերության վերջին սերնդի 7010i մոդելի պրոցեսորով, տեսահամակարգով, ZOOM (ԶՈՒՄ) էնդոսկոպերով, որոնք այսօր աշխարհում նորագույնն են համարվում...

Իմանալ ավելին ⟶
Photo

Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան

Բոլոր այն քաղաքացիներին, որոնց առաջին կարգի հարազատների մոտ եղել է հաստ աղու ուռուցք, խորհուրդ է տրվում կատարել կղանքի թաքնված արյան թեստը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Էնդոսկոպիկ ախտորոշման և վիրաբուժության մեթոդների կիրառումը «Նաիրի» ԲԿ- ում

Էնդոսկոպիան՝ ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որն իրականացվում է հատուկ սարքով ՝ էնդոսկոպով․․․

Իմանալ ավելին ⟶

Հաճախ տրվող հարցեր

Էնդոսկոպիկ հետազոտության տևողությունը սովորաբար կազմում է մոտ 5–15 րոպե։ Ընդհանուր այցը կարող է ավելի երկար տևել՝ հաշվի առնելով նախապատրաստումը, բժշկական խորհրդատվությունը և հետազոտությունից հետո կարճատև հսկողությունը։ Եթե հետազոտության ընթացքում կատարվում են լրացուցիչ միջամտություններ, օրինակ՝ նմուշառում, տևողությունը կարող է ավելանալ։

Էնդոսկոպիկ հետազոտության արժեքը կախված է հետազոտության տեսակից, ծավալից և լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտությունից։ Եթե հետազոտության ընթացքում նախատեսվում է բիոպսիա կամ այլ գործողություն, արժեքը կարող է տարբերվել։

Էնդոսկոպիկ հետազոտությունը կարող է իրականացվել տեղային անզգայացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ նաև սեդացիայի կամ անզգայացման պայմաններում՝ ըստ բժշկական ցուցումների և հետազոտության առանձնահատկությունների։ Մոտեցումը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով պացիենտի վիճակը, գանգատները, ուղեկցող հիվանդությունները և նախատեսվող միջամտության ծավալը։

Այո, էնդոսկոպիկ հետազոտության ընթացքում, ըստ ցուցման, հնարավոր է կատարել նաև բիոպսիա։ Դա նշանակում է լորձաթաղանթից փոքր քանակի հյուսվածքի նմուշառում՝ հետագա հյուսվածաբանական հետազոտության համար։ Բիոպսիան կատարվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է առավել հստակ գնահատել հայտնաբերված փոփոխությունների բնույթը։

Թարմացվել է՝

02 հոկտեմբերի 2025, 11:00

Մեր սերտիֆիկատները

Ծառայությունների ցանկ