logo
JCI GOLD SEAL
8900

Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում

Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում

Տրամադրվում է խորհրդատվություն, պացիենտների սրտանոթային համակարգի ոչ ինվազիվ ֆունկցիոնալ հետազոտություն և ամբուլատոր բուժում, անհրաժեշտության դեպքում, առաջարկվում է ստացիոնար բուժում` կլինիկայում: Հետազոտվում են 18 տարեկանն անց, կանխարգելիչ փորձաքննության կարիք ունեցող, սրտանոթային համակարգի հիվանդության կասկածանքով անձինք, կամ` արդեն բուժման կարիք ունեցող պացիենտները:

Ֆունկցիոնալ ախտորոշումը բժշկական գործունեության լայն ոլորտ է, որն ուղղված է հիվանդի մարմնի ֆունկցիոնալ վիճակի գնահատմանը` տարբեր մեթոդների և սարքավորումների միջոցով: Այն տեղեկատվություն է տրամադրում օրգանհամակարգերի աշխատանքի մասին՝ օգնելով բժիշկներին բացահայտել պաթոլոգիաների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև գնահատել բուժման արդյունավետությունը:

Ֆունկցիոնալ ախտորոշում` «Նաիրի» բժշկական կենտրոնում

«Նաիրի» բժշկական կենտրոնում սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման համար կիրառում են հետազոտության հետևյալ մեթոդները.

  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն (hոլտեր-ԷՍԳ),
  • ծանրաբեռնվածության թրեդմիլ թեստ,
  • էխոսրտագրություն (էխոՍԳ),
  • անոթների ուլտրաձայնային դոպլեր (Doppler) և դուպլեքս (Duplex) սքանավորում:

Սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշում

Այցելության ցուցումներ

Ֆունկցիոնալ ախտորոշումն իրականացվում է տարբեր դեպքերում՝ կախված ախտանշաններից, հիվանդի գանգատներից կամ որոշակի օրգանների և համակարգերի վիճակը գնահատելու անհրաժեշտությունից:

Ախտանշաններ, որոնց առկայության դեպքում բժիշկը, հնարավոր է, ուղղորդի Ֆունկցիոնալ ախտորոշման:

  • անհասկանալի ախտանիշներ և գանգատներ. Եթե հիվանդն ունի անհասկանալի ախտանիշներ, որոնք հնարավոր չէ ախտորոշել այլ կլինիկական հետազոտության միջոցով, բժիշկը կարող է նշանակել ֆունկցիոնալ թեստեր՝ հնարավոր խնդիրները հայտնաբերելու համար:
  • Քրոնիկ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սրտի քրոնիկ անբավարարությունը, բրոնխիալ ասթման, շաքարային դիաբետը և այլն, ֆունկցիոնալ ախտորոշումը կարող է օգնել բժշկին վերահսկել հիվանդի վիճակը, գնահատել բուժման արդյունավետությունը:
  • Վիրահատության նախապատրաստում. Վիրահատությունից առաջ կարող է պահանջվել ֆունկցիոնալ ախտորոշում` գնահատելու հիվանդի ընդհանուր վիճակը, սրտանոթային կամ շնչառական ֆունկցիաները:
  • Առողջության մոնիթորինգ սպորտի ժամանակ. Որոշ դեպքերում ֆունկցիոնալ ախտորոշումն օգտագործվում է մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը, մարմնի ֆունկցիոնալ պարամետրերը գնահատելու համար:

Սարքավորումներ

Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունը հագեցած է Schiller, Siemens և այլ հայտնի ընկերությունների բժշկական ժամանակակից սարքերով (Treadmill - Schiller CS 200, ECG - Schiller AS101, Էխոկարդիոգրաֆ - Acuson Siemens, Holter մոնիթորինգի համակարգ - Schiller MT-101, BP մոնիթորինգի համակարգ - Schiller BR-102 և այլն), որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում:

Երևանում ֆունկցիոնալ ախտորոշման կարող եք գրացնվել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք։

Հիվանդությունների ցանկը

Սրտի իշեմիկ հիվանդություն

Առիթմիա

Սրտի բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ)

Սրտամկանի ինֆարկտ

Հիպերտոնիկ հիվանդություն

Սիրտ-թոքային անբավարարություն

Արյան շրջանառության խանգարումներ

Սրտային անբավարարություն

Ծառայությունների ցանկ