logo
JCI GOLD SEAL
8900
«Longevity Նաիրի»

Longevity – Գեղեցկություն, որը սկսվում է առողջությունից

«Longevity Նաիրի» բժշկական-էսթետիկ և հակատարիքային կենտրոնը մասնագիտացած է մաշկի երիտասարդացման, մարմնի էսթետիկ ձևավորման և հակատարիքային թերապիաների կիրառման մեջ։

Մեր առաքելությունն է՝ գիտականորեն ապացուցված մեթոդներով և անհատական մոտեցմամբ պահպանել և վերականգնել օրգանիզմի բնական հավասարակշռությունը՝ նպաստելով առողջ և երիտասարդ արտաքինին։

Մեր կենտրոնը համատեղում է գիտականորեն հիմնավորված մեթոդները, վերջին սերնդի բժշկական տեխնոլոգիաներ, մարմնի խնամքի պրոցեդուրաները և հակատարիքային IV թերապիաները՝ առաջարկելով համալիր մոտեցում թե՛ արտաքին տեսքի, թե՛ ներքին հավասարակշռության պահպանման համար։

Կենտրոնում իրականացվում են՝

Ապարատային կոսմետոլոգիա՝ աշխարհի առաջատար ընկերությունների նորագույն կոսմետոլոգիական սարքավորումներով, որոնք ապահովում են բարձր արդյունավետություն և նվազագույն վերականգնման շրջան։

BTL ընկերության տեխնոլոգիաներ

  • Emsculpt NEO – մարմնի մկանային տոնուսի բարձրացում և ճարպային շերտի նվազեցում
  • Exion – միանգամից 4 տարբեր ֆունկցիաներ՝
  • Մաշկի խտացում, տոնուսի և առաձգականության վերականգնում
  • Ասեղային RF՝ արհեստական բանականությամբ կառավարվող
  • Էսթետիկ գինեկոլոգիա
  • Մարմնի ճարպային շերտի նվազեցում
  • M-Face – դեմքի մկանային տոնուսի ոչ ինվազիվ բարձրացում (դեմքին լիֆտինգ ապահովող մկանների սուպրամաքսիմալ կրճատումների միջոցով) և մաշկի որակի լավացում՝ մոնոպոլյար RF-ի շնորհիվ
  • Lymphastim – լիմֆոդրենաժային համակարգ՝ դետոքսիկացիայի և արյան շրջանառության բարելավման նպատակով

InMode ընկերության տեխնոլոգիաներ

  • Morpheus8, Morpheus8 Burst և Deep Burst – ռադիոհաճախական ինվազիվ մեթոդներ՝ մաշկի խտացման, կնճիռների նվազեցման և հյուսվածքների վերականգնման համար
  • Lumecca (IPL) – լուսային էներգիայով մաշկի գույնի և տոնուսի լավացում, հիպերպիգմենտացիայի և անոթային խնդիրների իսպառ լուծում

Մաշկի և մարմնի դիագնոստիկա

Longevity-ում առաջին քայլը միշտ ճշգրիտ ախտորոշումն է։
Մենք կիրառում ենք առաջատար վերլուծական համակարգեր՝

  • Intel Studio (Canfield) – ամբողջ մարմնի համապարփակ ախտորոշման համար (Full body mapping). Ծրագիրը մանրակրկիտ վերլուծում է բոլոր պիգմենտացիաներն ու մաշկային փոփոխությունները։
  • Dermatoscope – մաշկային վիճակի մանրակրկիտ վերլուծության համար։

Կոսմետոլոգիական պրոցեդուրաներ

  • Դեմքի մաշկի խնամք
  • Ինյեկցիոն մեթոդներ (բոտուլինոթերապիա, ֆիլերներ, բիոռևիտալիզացիա)

Մարմնի էսթետիկ միջամտություններ

  • Տոնուսի վերականգնում
  • Ցելյուլիտի նվազեցում
  • Վերականգնողական թերապիաներ

Հակատարիքային IV թերապիաներ

  • Վիտամինային կոկտեյլներ
  • Դետոքս համալիրներ՝ ներքին հավասարակշռության վերականգնման և էներգիայի բարձրացման համար

Թելային լիֆթինգ FDA սերտիֆիկացում ունեցող APTOS թելերի միջոցով:

Կենտրոնում իրականացվում է նաև գենետիկ թեստավորում, ինչը թույլ է տալիս ընտրել առավել արդյունավետ և անհատականացված բուժական և էսթետիկ միջամտություններ։

Ծառայությունների ցանկ