Համակարգչային տոմոգրաֆիա
Համակարգչային տոմոգրաֆիան բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից է, որը հիմնված է համակարգչային ռեստրուկցիայի միջոցով պացիենտի մարմնի շերտային պատկերի ստացման վրա: Կիրառվում է սքանավորման բարձր արագությամբ և պատկերի բարձր որակով, անոթային կառուցվածքների կատարելագործված տեսանելիությամբ, եռաչափ պատկեր ստանալու հնարավորությամբ համակարգչային տոմոգրաֆ:
Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից պատկերավորման տեխնիկա է, որն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ՝ մարդու մարմնի ներքին կառուցվածքի մանրամասն հատվածային պատկերներ ստեղծելու համար:
Այցելության ցուցումներ
Մի շարք դեպքերում բժիշկը կարող է ուղղորդել պացիենտին անցնելու համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) հետազոտություն՝ մարմնի ներքին կառուցվածքն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար:
Ստորև բերված են որոշ ընդհանուր ախտանիշներ, որոնց առկայության դեպքում հնարավոր է առաջանա համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) հետազոտություն իրականացնելու անհրաժեշություն․
- Գլխացավ. Եթե հիվանդը զգում է ծանր և/կամ հաճախակի գլխացավեր, հատկապես եթե դրանք ուղեկցվում են այլ ախտանիշներով,
- Գլխի կամ պարանոցի վնասվածքներ. Գլխի կամ պարանոցի լուրջ վնասվածքներից հետո կարող է նշանակվել համակարգչային տոմոգրաֆիա՝ արյունահոսություն կամ հյուսվածքային այլ փոփոխություններ հայտնաբերելու համար,
- Որովայնային ցավ: Եթե ունեք որովայնի անբացատրելի ցավեր, հատկապես եթե որովայնի օրգանների հետ կապված խնդիրների կասկած կա, ապա բժիշկը կարող է ուղղորդել անցնել համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) հետազոտություն,
- Ուռուցքների կամ նորագոյացությունների կասկած. Եթե հիվանդի մոտ հայտնաբերվում են նոր գոյացություններ կամ օրգաններում կամ հյուսվածքներում կասկածվում է ուռուցքների առկայություն,
- Բարդություններ վիրաբուժական միջամտություններից հետո,
- Հոդերի և ոսկորների հետ կապված խնդիրներ,
- Թոքերի հետ կապված խնդիրներ. Կրծքավանդակի ՀՏ սկանավորումը կարող է նշանակվել, եթե թոքերի հիվանդություն առկայության կասկած կա։
Կարևոր է նշել, որ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) կատարելու որոշումը կայացնում է բժիշկը՝ հիմնվելով բժշկական պատմության, կլինիկական ախտանիշների և առկա այլ տվյալների վրա:

Համակարգչային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում են.
- գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) (ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ժամանակ),
- պոլիտրավմաների ախտորոշում,
- ՀՏ` բոլյուսային կոնտրաստավորմամբ,
- ՀՏ-անգիոգրաֆիա` կոնտրաստային նյութի կիրառմամբ,
- վիրաբուժական ծանր հիվանդությունների ախտորոշում,
- ուռուցքային հիվանդությունների հայտնաբերում,
- անոթային ախտաբանությունների ախտորոշում,
- ոսկրային ախտաբանությունների ախտորոշում,
- Սրտի ՀՏ,
- ՀՏ` ինտերվենցիոն միջամտությունների ժամանակ (բիոպսիա, դրենավորում)
- Թոքերի ՀՏ
- Երիկամների ՀՏ
- Կրծքավանդակի ՀՏ
- Որովայնի ՀՏ
- Գլքի և պարանոցի ՀՏ
- Ողնաշարի ՀՏ
- Քթի հարակից խոռոչների ՀՇ
- Լյարդի ՀՇ հետազոտություն
Հիվանդությունների ցանկը
Ակնագնդերի ախտահարումներ
Թքագեղձերի ախտաբանություն
Վահանագեղձի ախտաբանություն
Ավշային հանգույցների ախտաբանություն
Ըմպանի, կոկորդի ախտաբանություն
Կրծքավանդակի վնասվածքներ
Պլևրայի, թոքերի ախտաբանություն
Կրծքագեղձերի ախտաբանություն
Լյարդի, ենթաստամոքսային գեղձի ախտաբանություն
Սրտի, անոթների ախտաբանություն
Մարսողական օրգանների ախտաբանություն
Միզային համակարգի ախտաբանություն
Ողնաշարի, ողնուղեղի ախտաբանություն
Ոսկրերի, հոդերի ախտաբանություն
Ուռուցքային հիվանդություններ` ցանկացած տեղակայման
Անոթների ձևախախտումներ
Անոթների անցանելության խախտումներ
Սրտի իշեմիկ հիվանդություններ
Հարքթային խոռոչների բորբոքումներ
Թոքերի և միջնորմի հիվանդություններ
Ոսկրերի, փափուկ հյուսվածքների, ներքին օրգանների վնասվածքներ
Որովայնի, փոքր կոնքի խոռոչի ախտաբանություն
Գլխուղեղի բնածին անոմալիաներ, արատներ
Գլխի վնասվածք
Գլխուղեղի անոթային հիվանդություններ
Քիթ, կոկորդ, ականջ ախտաբանություն
Բժիշկներ
Նորություններ
«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգները՝ Bayer day գիտաժողովին
Հունվարի 27-ին տեղի ունեցավ Bayer Day 5-րդ հոբելյանական գիտաժողովը, որը նվիրված էր նյարդային համակարգի, որովայնի և փոքր կոնքի պաթոլոգիաների՝ ՀՇ և ՄՌՇ ախտորոշմանը:
Գլխի և պարանոցի ՀՇ և ՄՌՇ դասընթաց
Նոյեմբերի 8-ին և 9 ին Ռադիոլոգիայի հայկական դպրոցի նախաձեռնությամբ՝ «Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել գլխի և պարանոցի պաթոլոգիաներին նվիրված ՀՇ և ՄՌՇ ախտորոշման վերաբերյալ դասընթաց, որը վարել է ՌԴ-ից հատուկ հրավիրված բ.գ.թ, ռադիոլոգ Ելենա Ստեփանովնան
Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա կոնգրեսին
Չիկագոյում անցկացվել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա գիտական կոնգրեսը RSNA
ՀՏՀ․ Հնարավո՞ր է կատարել ամբողջ մարմնի КТ կամ МРТ հետազոտություն
Ամբողջ մարմնի համակարգչային շերտագրում՝ ՀՇ կամ KT հետազոտությունը տևում է 10 րոպե։
Մեկ հատվածի մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ հետազոտությունը տևում է 10-20 րոպե․․․
ՀՏՀ․ Կոնտրաստով, թե առանց կոնտրաստի անցնել ՀՏ (КТ) կամ ՄՌՏ հետազոտությունները
Հետազոտության համար կարող եք զանգահարել +374 99 99 16 16․․․
Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը
Իր ձևաչափով գիտաժողովը տեղի մասնագետներին հնարավորություն է տալիս ծանոթանալու գործընկերների փորձին և, ինչու՝ ոչ, ներկայացնելու սեփական փորձը․․․
«Նաիրի» ԲԿ համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով
SIEMENS Healthineers-ը հնարավորություն է տալիս առավել դետալային ուսումնասիրել օրգանիզմում առկա ախտաբանական փոփոխությունները․․․
Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նաիրի բժշկական կենտրոնի հետ միասինհամատեղ անցկացրեց հայ-ֆրանսիական գիտաժողով, նվիրված էպիլեպսիայով տառապող երեխաների․․․
Ծառայությունների ցանկ
- ▸ Պլազմաֆերեզ
- ▸ «Longevity Նաիրի»
- ▸ Լաբորատոր ախտորոշում
- ▸ Համակարգչային տոմոգրաֆիա
- ▸ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
- ▸ Մամոգրաֆիա
- ▸ Ռենտգեն ախտորոշում
- ▸ Ուլտրաձայնային ախտորոշում
- ▸ Էնդոսկոպիա
- ▸ Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում
- ▸ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)
- ▸ Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)
- ▸ Անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն
- ▸ Երիկամների ՀՏ հետազոտություն
- ▸ Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)
- ▸ Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ
- ▸ Սրտի ՀՏ հետազոտություն
- ▸ Լյարդի ՀՇ հետազոտություն
- ▸ Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
- ▸ ՈՒՁՀ վահանաձեւ գեղձի
- ▸ Երիկամների ՈՒՁ
- ▸ Լյարդի ՈՒՁ
- ▸ Ձվարանների ՈՒՁ
- ▸ Սրտի ՈՒՁ
- ▸ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Ուլտրաձայնային հետազոտություն հղիության ընթացքում
- ▸ Քթի հարակից խոռոչների ՀՇ
- ▸ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Որովայնի ՀՇ
- ▸ Ողնաշարի ՄՌՏ
- ▸ Հոդերի ՄՌՏ
- ▸ Գլխուղեղի ՄՌՏ
