Պրոկտոլոգիա
Պրոկտոլոգը զբաղվում է ուղիղ աղու, հետանցքի և հաստ աղու վերջնահատվածի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ։ Պրոկտոլոգի խորհրդատվությունը կարող է ցուցվել ցավի, արյունահոսության, քորի, թութքային հիվանդության, հետանցքի ճաքերի, արտադրության, ինչպես նաև աղիների դատարկման հետ կապված գանգատների դեպքում։
«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են պրոկտոլոգի խորհրդատվություն, զննում և, ըստ կլինիկական պատկերի, անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների կազմակերպում։
Ո՞վ է պրոկտոլոգը և ի՞նչ է բուժում
Պրոկտոլոգը (կամ կոլոպրոկտոլոգը) բժիշկ է, ով զբաղվում է ուղիղ և հաստ աղիների, ինչպես նաև հետանցքի շրջանում առաջացող հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխ0ա0րգելմամբ։
Պրոկտոլոգիան բժշկության այն ճյուղն է, որը համատեղում է թերապևտիկ և վիրաբուժական մոտեցումներ՝ ուղղված մարսողական համակարգի ստորին հատվածի առողջությանը։ Պրոկտոլոգի դիմելու նպատակն է ոչ միայն առկա գանգատների վերացումը, այլև այլ բարդությունների՝ ինչպես քրոնիկ բորբոքային, այնպես էլ ուռուցքային հիվանդությունների կանխումը։
«Նաիրի» բժշկական կենտրոնում պրոկտոլոգիական ծառայությունը գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով հիվանդությունների վաղ ախտորոշում և արդյունավետ բուժում։
Ե՞րբ է անհրաժեշտ դիմել պրոկտոլոգի
Պրակտոլոգին պետք է դիմել, եթե առկա են հետևյալ գանգատները․
- Ցավ կամ անհարմարություն հետանցքի շրջանում
- Արյան հետքեր արտաթորանքում
- Քոր, այրոց կամ արտադրություն հետանցքից
- Աղիքային խանգարումներ՝ փորկապություն կամ փորլուծություն
- Ուղիղ աղու ուռուցք
- Քաշի կտրուկ կորուստ, անեմիա, թուլություն
Այս ախտանիշները կարող են վկայել ինչպես բորբոքային վիճակների, այնպես էլ նորագոյացությունների կամ քրոնիկ հիվանդությունների մասին։
Պրոկտոլոգիական ախտորոշում. ինչպե՞ս է իրականացվում զննումը
Պրոկտոլոգի առաջին այցի ժամանակ բժիշկը մանրամասն ուսումնասիրում գանգատներն ու բժշկական պատմությունը։ Այնուհետև իրականացվում է արտաքին զննում և, անհրաժեշտության դեպքում, մատային հետազոտություն՝ ուղիղ աղու պատերի վիճակը գնահատելու համար։
Ըստ ցուցման կարող են իրականացվել նաև հետևյալ հետազոտությունները․
- Անոսկոպիա – հետանցքի և ուղիղ աղու սկզբնական հատվածի զննում հատուկ սարքով
- Ռեկտոսկոպիա կամ սիգմոիդոսկոպիա – ավելի խորքային ուսումնասիրություն
- Կոլոնոսկոպիա – հաստ աղու ամբողջական զննում
- Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) կամ ՄՌՏ՝ բարդ դեպքերում՝ հարակից օրգանների ներգրավվածությունը գնահատելու համար
Ինչպե՞ս պատրաստվել այցին
Ճիշտ պատրաստումը օգնում է ապահովել հետազոտության հարմարավետությունն ու արդյունավետությունը։ Պրոկտոլոգի այցից առաջ խորհուրդ է տրվում․
- Նախօրեին սնվել թեթև՝ խուսափելով ծանր և գազ առաջացնող մթերքներից
- Հետազոտությունից 6–8 ժամ առաջ չուտել և չխմել
- Անմիջապես զննումից առաջ կատարել աղիների մաքրում՝ միկրոկլիզմաների կամ հատուկ լուծույթների միջոցով
- Կրել հարմար և թեթև հագուստ
Բժիշկը կարող է տալ անհատական ցուցումներ՝ կախված նախատեսվող հետազոտության տեսակից։

Պրոկտոլոգը և թութքի բուժումը
Թութքը ուղիղ աղու ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Այն առաջանում է, երբ հեմոռոիդալ երակները լայնանում են և առաջացնում ցավ, այրոց և արյունահոսություն։
«Նաիրի» ԲԿ-ում թութքի բուժումն իրականացվում է ժամանակակից մեթոդներով՝ ըստ հիվանդության փուլերի․
- Դեղորայքային և պահպանողական բուժում
- Քիչ ինվազիվ մեթոդներ՝
- լիգացիա (հեմոռոիդային հանգույցների ճնշում հատուկ օղակներով)
- ինֆրոկարմիր կամ լազերային կոագուլյացիա
- սկլերոթերապիա
- Վիրաբուժական միջամտություններ
Կոլոռեկտալ վիրաբուժություն «Նաիրի» ԲԿ-ում
Մեր վիրաբույժները իրականացնում են ինչպես դասական, այնպես էլ քիչ ինվազիվ միջամտություններ՝
- Ուղիղ աղու և հաստ աղու ուռուցքների վիրահատական բուժում
- Աղիքային խանգարումների վերականգնողական վիրահատություններ
- Ուղիղ աղու ճաքերի (ֆիսուրաների) և ֆիստուլաների հեռացում
- Պրոլապսի (ուղիղ աղու արտածման) վիրաբուժական բուժում
- Լազերային և էնդոսկոպիկ մեթոդներով միջամտություններ
Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի էնդոսկոպիկ սարքավորումներով, իսկ վիրահատությունները կատարվում են փորձառու վիրաբույժների կողմից՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Պրոկտոլոգ Երևանում. «Նաիրի» բժշկական կենտրոն
«Նաիրի» բժշկական կենտրոնում պրոկտոլոգիական ծառայությունը ներառում է ուղիղ և հաստ աղիների հիվանդությունների ամբողջական ախտորոշում և բուժում։ Այստեղ պացիենտները ստանում են բարձրակարգ մասնագիտական խնամք, անհատական մոտեցում և վստահելի բժշկական աջակցություն։
Մեր առավելությունները՝
- Պրոֆեսիոնալ անձնակազմ
- Ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ
- Հարմարավետ պայմաններ
- Բժշկական գաղտնիության լիարժեք պահպանում
- Անհատական բուժման պլան յուրաքանչյուր պացիենտի համար
- Բազմապրոֆիլ թիմ՝ գաստրոէնտերոլոգների, վիրաբույժների և անեսթեզիոլոգների մասնակցությամբ
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ Պարոնյան 21 հասցեով։
Հաճախ տրվող հարցեր
Պրոկտոլոգի ընդունելությունից առաջ ցանկալի է պահպանել բժշկի կամ գրանցման բաժնի տված ցուցումները։ Եթե առկա են նախորդ հետազոտությունների պատասխաններ կամ բժշկական եզրակացություններ, ցանկալի է այցի օրը դրանք վերցնել Ձեզ հետ։
Հոգնայի անհրաժեշտությունը կախված է այցի նպատակից և նախատեսվող զննման ծավալից։ Որոշ դեպքերում այն կարող է պահանջվել, իսկ որոշ դեպքերում՝ ոչ։ Այդ պատճառով անհրաժեշտ է նախապես հետևել բժշկի կամ գրանցման բաժնի տված ցուցումներին և ինքնուրույն նախապատրաստում չկատարել։
Այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում առցանց գրանցման հնարավորությունը հասանելի չէ։ Պրոկտոլոգի մոտ գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 89 00 հեռախոսահամարով կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ք. Երևան, Պարոնյան 21 հասցեով։
«Նաիրի» բժշկական կենտրոնում պրոկտոլոգի կողմից երեխաների ընդունելություն չի իրականացվում։
Պրոկտոլոգը նախ լսում է պացիենտի գանգատները, ճշտում հիվանդության պատմությունը և կատարում կլինիկական զննում։ Ըստ անհրաժեշտության գնահատվում է հետանցքի և ուղիղ աղու շրջանի վիճակը։ Հետագա քայլերը որոշվում են գանգատների, զննման տվյալների և լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտության հիման վրա։
Այո, պրոկտոլոգը զբաղվում է թութքային հիվանդության ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ։ Բուժման մոտեցումը կախված է գանգատների բնույթից, հիվանդության փուլից, բորբոքման, արյունահոսության կամ այլ բարդությունների առկայությունից։ Անհրաժեշտ բուժումը որոշվում է բժշկի կողմից՝ զննման և կլինիկական գնահատման արդյունքների հիման վրա։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
28 հոկտեմբերի 2025, 09:15Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
