Արշակ Էդուարդի Միրզոյան
| Մասնագիտություն | Օրթոպեդ-վնասվածքաբան |
| Ծառայություն | Վերջույթների վերակառուցում և երկարացում |
| Պաշտոն | «Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոն» հիմնադիր տնօրեն |
| Գիտական աստիճան | բ․գ․դ․ պրոֆեսոր |
Իմ կենսագրությունը
Պաշտոն
Վերջույթների վերակառուցման և երկարացման
կենտրոնի (ԵՎՎԵԿ) հիմնադիր-ղեկավար
Աշխ․ փորձ
1980թ․-ից առ այսօր
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կրթություն
Երևանի պետական բժշկական համալսարան
Գիտ․ գործունեություն
3 մենագրությունների, ավելի քան 60 գիտական հրապարակումների հեղինակ
Անդամակցություն
ASAMI-BR&ILLRS Societies
Պարգևատրումներ
«Լիցենզավորված այցելու պրոֆեսոր» Պորտլենդ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ
Իլիզարով կենտրոնի պատվավոր պրոֆեսոր, Կուրգան, Ռուսաստան
Ինչ եմ բուժում
— Վերջույթների բնածին և ձեռքբերովի հիվանդությունների բուժում
— Ոտքերի ձևի շտկում («O»/«X»-աձև ծռության բուժում)
— Հասակի ավելացում դասական մեթոդով, LON/LATN
— Ոտնաթաթի տարբեր էսթետիկական խնդիրների լուծում՝ 1-ին մատի վալգուսային դեֆորմացիա, հարթաթաթություն, 4-րդ մատի բնածին աթրեզիա
Աշխատանքային գործունեություն
— 1981թ. դեկտեմբերից 1982թ. դեկտեմբեր՝ կրտսեր վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի ամբուլատոր բուժման և ռեաբիլիտացիայի բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան
— 1982թ. դեկտեմբերից 1985թ. մարտ՝ կրտսեր վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի մեծահասակների օրթոպեդիկ պաթոլոգիաների բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան
— 1985թ. մարտից 1988թ. դեկտեմբեր՝ ավագ վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի ոսկրային դեֆեկտների բուժման բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան
— 1988թ. դեկտեմբերից 1992թ. հոկտեմբեր՝ Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի վերականգնողական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, ք. Երևան, ՀՀ
— 1996թ. մարտից 1998թ. օգոստոս՝ ավագ վիրաբույժ, Ալբորգի հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունք, ք. Ալբորգ, Դանիա
— 1998թ. դեկտեմբերից առ այսօր` Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ք. Երևան, ՀՀ
— 2000թ. առ այսօր՝ «Արմավենի» բարեգործական հիմնադրամի նախագահ, ք. Երան, ՀՀ
