logo
JCI GOLD SEAL
8900

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան գործիքային հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են ծայրամասային նյարդերի և մկանների ֆունկցիոնալ վիճակը։ Այն կիրառվում է զգացողական խանգարումների, թմրածության, մկանային թուլության, ցավի, շարժողական խանգարումների, դեմքի նյարդերի ախտահարումների և այլ նյարդամկանային հաղորդականության խանգարումների ժամանակ։

ԷՆՄԳ-ն կարող է ցուցվել նեյրոպաթիաների, թունելային համախտանիշների, արմատիկային համախտանիշների, մկանային հիվանդությունների, նյարդերի տրավմատիկ ախտահարումների և մի շարք այլ խնդիրների կասկածի դեպքում։

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)

Ի՞նչ է ԷՆՄԳ-ն

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) նյարդա-մկանային համակարգի ախտորոշման ժամանակակից մեթոդ է։ Այն թույլ է տալիս գնահատել պերիֆերիկ նյարդերի և մկանների ֆունկցիոնալ վիճակը՝ գրանցելով դրանց էլեկտրական ակտիվությունը։

Հետազոտությունը հիմնված է մկանների և նյարդերի միջև անցնող էլեկտրական ազդակների ուսումնասիրության վրա։ ԷՆՄԳ-ն օգնում է հայտնաբերել նյարդերի վնասվածքները, մկանային հիվանդությունները, նյարդամկանային հաղորդականության խանգարման խնդիևները: Այն անվտանգ է, ոչ ինվազիվ կամ նվազ ինվազիվ (կախված մեթոդից) և լայնորեն կիրառվում է նյարդաբանության, նյարդավիրաբուժության, տրավմատոլոգիայի, ռևմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժվության և միկրովիրաբուժության, էնդոկրինոլոգիայի և այլ նեղ մասնագիտական ոլորտներում։

Ցուցումներ

ԷՆՄԳ-ն կարող է ցուցվել, եթե առկա են․

  • Վերին կամ ստորին վերջույթների թմրածություն, թուլություն, մկանային ցավեր
  • Սուր կամ քրոնիկ նյարդաբանական հիվանդությունների կասկած
  • Ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ, միջողնային ճողվածք
  • Պոլինեյրոպաթիաներ (օր.՝ դիաբետիկ , ալկոհոլային, դեղորայքային)
  • Սուր կամ քրոնիկ մկանային հիվանդություններ
  • Նյարդային հյուսակների բորբոքային և տրակցիոն ախտահարումներ
  • Թունավոր կամ դեղորայքային նեյրոպաթիաներ
  • Նյարդային հաղորդունակության խանգարումներ
  • Նյարդերի տրավմատիկ ախտահարում և վնասվածքներից հետո նյարդերի վերականգնման հսկողություն

ԷՆՄԳ-ն նշանակվում է նաև, երբ անհրաժեշտ է պարզել մկանային թուլության կամ ցավի պատճառները, տարբերակել նյարդային և մկանային պաթոլոգիաները։

ԷՆՄԳ վերին վերջույթների համար

Վերին վերջույթների ԷՆՄԳ-ն կիրառվում է ձեռքի, նախաբազկի և ուսի նյարդերի ու մկանների վիճակը գնահատելու համար։ Այն թույլ է տալիս․

  • Հայտնաբերել թունելային նեյրոպաթիաներ (օր.՝ կարպալ/կուբիտա, սպիրալ թունելի համախտանիշ)
  • Գնահատել բրախիալ հյուսակի վնասումները
  • Պարզել նյարդերի սեղմման կամ վնասման աստիճանը
  • Հսկել վերականգնման դինամիկան վիրահատություններից կամ վնասվածքներից հետո

Այս հետազոտությունը կարևոր է հատկապես այն պացիենտների համար, ովքեր ունեն ձեռքի թմրածություն, քոր կամ մկանային թուլություն։

ԷՆՄԳ ստորին վերջույթների համար

Ստորին վերջույթների ԷՆՄԳ-ն գնահատում է ոտքի, սրունքի և ազդրի նյարդերի ու մկանների վիճակը։ Այն օգնում է․

  • Հայտնաբերել նստանյարդի վնասումներ
  • Գնահատել նյարդերի հաղորդունակության խանգարումները շաքարային դիաբետի կամ այլ մետաբոլիկ հիվանդությունների դեպքում
  • Ախտորոշել պոլինեյրոպաթիաներ և մկանային դիստրոֆիաներ
  • Գնահատել միջողային սկավառակի ճողվածների հետևանքով ոտքերի նյարդերի ախտահարումը,
  • Ուղղակիորեն տարբերել ողնաշարային և մկանային պաթոլոգիաները
  • Հսկել վերականգնման գործընթացը վնասվածքներից հետո

Այս հետազոտությունը հաճախ ցուցվում է այն պացիենտներին, ովքեր բողոքում են ոտքերի թուլությունից, ցավերից կամ անզգայացումից, քայլքի խանգարումներից և ողնաշարային ցավերի դեպքում:

Ինչպես է իրականացվում ԷՆՄԳ-ն

Հետազոտությունը կատարվում է նյարդաբանի կողմից՝ ժամանակակից սարքավորումների կիրառմամբ։ Կան երկու հիմնական մեթոդներ․

  • Նյարդի հաղորդունակության ուսումնասիրություն՝ ստիմուլացիոն – մաշկի վրա տեղադրվում են էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է նյարդային ազդակների տարածման արագությունը։
  • Ասեղային մեթոդ – բարակ ասեղային էլեկտրոդը ներմուծվում է մկան՝ գնահատելու դրա էլեկտրական ակտիվությունը, մկանաթելերի աշխատանքը և լիարժեքությունը հանգստի և կծկման վիճակում։

Հետազոտության ընտացքը տևում է միջինում 20–60 րոպե։ Այն կարող է առաջացնել որոշակի տհաճ զգացողություններ ասեղային էլեկտրոդի տեղադրման ժամանակ, սակայն համարվում է անվտանգ և անցավ։

Ինչ է ցույց տալիս ԷՆՄԳ-ն

ԷՆՄԳ-ի արդյունքները կարևոր տեղեկություն են տալիս նյարդա-մկանային համակարգի վիճակի մասին։ Բժիշկը կարող է․

  • Գնահատել նյարդային ազդակների արագությունը և հաղորդունակությունը
  • Հայտնաբերել նյարդերի սեղմում կամ վնասում
  • Տարբերել նյարդային և մկանային բնույթի պաթոլոգիաներ
  • Վերահսկել բուժման և վերականգնման արդյունավետությունը
  • Հստակեցնել ախտորոշումը, երբ այլ մեթոդները (ՄՌՏ, ուլտրաձայն) բավարար ինֆորմացիա չեն տալիս

ԷՆՄԳ-ն հաճախ համարվում է նյարդաբանական ախտորոշման «ավարտական քայլ», որը օգնում է ընտրել ճիշտ բուժման մարտավարություն։

Որտեղ իրականացնել ԷՆՄԳ Երևանում

«Նաիրի» բժշկական կենտրոնում ԷՆՄԳ-ն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝

  • Ժամանակակից սարքավորումներով
  • Փորձառու նյարդաբանների և նյարդաֆիզիոլոգների կողմից
  • Անհատական մոտեցմամբ
  • Հարմարավետ միջավայրում

Կենտրոնում իրականացվում են ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ԷՆՄԳ հետազոտություններ։ Արդյունքները վերլուծվում են անմիջապես և ներկայացվում են պացիենտին հասկանալի եզրակացության տեսքով։

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21

Հաճախ տրվող հարցեր

ԷՆՄԳ-ի տևողությունը կախված է հետազոտվող նյարդերի կամ մկանների քանակից, ինչպես նաև հետազոտության տեսակից։ Սովորաբար այն տևում է մոտ 20–60 րոպե։ Եթե գնահատվում են մի քանի հատվածներ կամ կիրառվում են տարբեր մեթոդներ, հետազոտությունը կարող է ավելի երկար տևել։

ԷՆՄԳ-ն կարող է ուղեկցվել որոշակի անհարմարության զգացողությամբ։ Խթանիչ ԷՆՄԳ-ի դեպքում պացիենտը կարող է զգալ կարճատև էլեկտրական գրգռում, իսկ ասեղային ԷՆՄԳ-ի դեպքում՝ թույլ ծակող ցավ կամ անհարմարություն։ Զգացողությունների արտահայտվածությունը կախված է հետազոտության տեսակից և պացիենտի զգայունությունից։

«Նաիրի» բժշկական կենտրոնում երեխաների ԷՆՄԳ հետազոտություն չի իրականացվում։

Դիմային նյարդի ԷՆՄԳ-ն օգնում է գնահատել նյարդի հաղորդականությունը և դեմքի մկանների ֆունկցիոնալ վիճակը։ Այն կարող է կիրառվել դիմային նյարդի ախտահարման աստիճանը, վերականգնման դինամիկան և նյարդամկանային փոխանցման վիճակը գնահատելու համար։

ԷՆՄԳ-ի արդյունքները հաճախ նախնական գնահատվում են հետազոտության ընթացքում կամ անմիջապես դրանից հետո։ Վերջնական եզրակացության տրամադրման ժամկետը կախված է հետազոտության ծավալից և տվյալների վերլուծությունից։

Խթանիչ ԷՆՄԳ-ն գնահատում է նյարդերի հաղորդականությունը՝ արտաքին էլեկտրական խթանմամբ, իսկ ասեղային ԷՆՄԳ-ն իրականացվում է բարակ ասեղային էլեկտրոդի միջոցով և հնարավորություն է տալիս գնահատել մկանների էլեկտրական ակտիվությունը։ Այս մեթոդները հաճախ լրացնում են միմյանց, և դրանց ընտրությունը կախված է պացիենտի խնդրից։

ԷՆՄԳ հետազոտության փոխհատուցման կամ ապահովագրական փաթեթով անցնելու հնարավորությունը կախված է կոնկրետ ապահովագրական ծրագրից և գործող պայմաններից։

Այո, որոշ դեպքերում հետազոտությունը կարող է սահմանափակվել միայն մեկ նյարդի կամ մեկ անատոմիական շրջանի գնահատմամբ, եթե կլինիկական խնդիրը հստակ տեղայնացված է կամ կատարվում է կրկնակի հետազոտություն՝ ախտահարման դինամիկան գնահատելու նպատակով։

ԷՆՄԳ-ի համար ուղեգիրը ցանկալի է, քանի որ այն օգնում է հստակեցնել հետազոտության նպատակը և գնահատվող անատոմիական շրջանը։

Թարմացվել է՝

24 հոկտեմբերի 2025, 16:59

Մեր սերտիֆիկատները

Ծառայությունների ցանկ