Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)
Էլեկտրաէնցեֆալոգրաֆիան գործիքային հետազոտություն է, որի միջոցով գրանցվում է գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը։ Այն կիրառվում է տարբեր նյարդաբանական վիճակների գնահատման համար, այդ թվում՝ գիտակցության խանգարումների, ցնցումային վիճակների, գլխուղեղի ֆունկցիոնալ փոփոխությունների և մի շարք այլ խնդիրների դեպքում։
ԷԷԳ-ն կարող է ցուցվել ցնցումների, ուշագնացության, գիտակցության կորուստների, քնի որոշ խանգարումների, գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի գնահատման և այլ նյարդաբանական գանգատների դեպքում։ «Նաիրի» բժշկական կենտրոնում էլեկտրաէնցեֆալոգրաֆիան իրականացվում է ըստ կլինիկական ցուցումների։
Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիան
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ) գլխուղեղի կենսաէլեկտրական ակտիվության հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է։ Այն հիմնված է գլխուղեղի նեյրոնների կողմից արտադրվող էլեկտրական ազդանշանների գրանցման վրա։ ԷԷԳ-ի ընթացքում հատուկ էլեկտրոդները տեղադրվում են գլխամաշկի վրա և միացվում են սարքին, որը ֆիքսում է ուղեղի աշխատանքը տարբեր ժամանակային միջակայքերում։
Այս մեթոդը բժշկությանը հնարավորություն է տալիս գնահատել գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակը և հայտնաբերել տարբեր նյարդաբանական խանգարումներ։ ԷԷԳ-ն անվտանգ է և անցավ։
Ե՞րբ է ցուցվում ԷԷԳ
ԷԷԳ-ն լայնորեն կիրառվում է նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում։ Այն ցուցվում է հետևյալ դեպքերում․
- Էպիլեպսիայի ախտորոշում և նոպաների բնույթի պարզում
- Բովանդակային գիտակցության խանգարումների (գլխապտույտ, ուշագնացություն, անգիտակցություն) պատճառների ուսումնասիրում
- Գլխուղեղի բորբոքային հիվանդությունների (էնցեֆալիտ, մենինգոենցեֆալիտ) ախտորոշում
- Ուղեղի արյունատար անոթների պաթոլոգիաներ հայտնաբերում և ինսուլտից հետո վերականգնման հսկողություն
- Գլխուղեղի ուռուցքների կամ վնասվածքների գնահատում
- Քնի խանգարումների ուսումնասիրություն (քնի ապնոէ, ինսոմնիա և այլն)
- Բուժման արդյունավետության վերահսկում էպիլեպսիայով կամ այլ նյարդաբանական հիվանդություններով պացիենտների մոտ
ԷԷԳ-ն հաճախ ցուցվում է նաև վիրահատություններից առաջ՝ գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար։
Ինչպես է իրականացվում ԷԷԳ-ն
Հետազոտությունն իրականացվում է հատուկ սարքավորման՝ էլեկտրոէնցեֆալոգրաֆի միջոցով։ Պացիենտը նստում կամ պառկում է հարմարավետ աթոռին։ Գլխամաշկին տեղադրվում են փոքր էլեկտրոդներ, որոնք ֆիքսվում են կոնդուկտիվ գելով։ Այս էլեկտրոդները գրանցում են ուղեղի բջիջների էլեկտրական ազդակները և փոխանցում համակարգչին։
Գոյությունի ունեն ԷԷԳ հետազոտության մի քանի տևողություն՝ ~ 30րոպե, 1 ժամ, 2 ժամ, 24 ժամ, ինչպես նաև ԷԷԳ քնի դեպրիվացիայով (1-2 ժամ)։ Որոշ դեպքերում բժիշկը կարող է կիրառել լրացուցիչ ֆունկցիոնալ փորձաքննություններ՝ լուսային գրգռում կամ խորը շնչառություն, որոնք օգնում են հայտնաբերել թաքնված պաթոլոգիաներ։
ԷԷԳ-ն լիովին անցավ է և չի առաջացնում կողմնակի ազդեցություններ։ Հետազոտությունից հետո պացիենտը կարող է անմիջապես վերադառնալ իր առօրյա գործերին։

Ինչ է ցույց տալիս ԷԷԳ-ն
ԷԷԳ-ն արտացոլում է գլխուղեղի տարբեր հատվածների էլեկտրական ակտիվությունը՝ ալիքների ձևով։ Այդ ալիքները վերլուծելով՝ նյարդաբանը կարող է․
- Հայտնաբերել էպիլեպտիկ ակտիվության օջախներ
- Գնահատել ուղեղի կենսաէլեկտրական ակտիվության ընդհանուր մակարդակը
- Հսկել դեղորայքային բուժման ազդեցությունը
- Հայտնաբերել տարբեր օրգանական կամ ֆունկցիոնալ խանգարումներ
- Հաշվի առնել ուղեղի ռեակցիան գրգռիչներին (լույս, ձայն, հիպերվենտիլացիա)
Արդյունքները բժիշկը վերլուծում է և կազմում եզրակացություն, որը կարևոր դեր ունի ախտորոշման և հետագա բուժման պլանավորման համար։
Որտեղ իրականացնել ԷԷԳ Երևանում
«Նաիրի» բժշկական կենտրոնում ԷԷԳ-ն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով և փորձառու նյարդաբանների կողմից։ Կենտրոնը ապահովում է․
- Բարձր ճշգրտության սարքավորումներ՝ գլխուղեղի ակտիվության մանրամասն գրանցման համար
- Հարմարավետ պայմաններ և անհատական մոտեցում
- Հնարավորություն անցկացնել հետազոտությունը ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար
- Արդյունքների մասնագիտական վերլուծություն և խորհրդատվություն
ԷԷԳ-ն «Նաիրի» ԲԿ-ում լիովին անվտանգ է, իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան և ապահովում է բարձր ախտորոշիչ արժեք։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21։
Հաճախ տրվող հարցեր
Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տևողությունը կախված է հետազոտության ձևաչափից և նպատակից։ Հետազոտությունը կարող է տևել 20 րոպե, 1 ժամ, 2 ժամ կամ 24 ժամ՝ կախված նշանակված ԷԷԳ-ի տեսակից։
Այո, երեխաներին էլեկտրաէնցեֆալոգրաֆիա կարելի է կատարել, սակայն «Նաիրի» բժշկական կենտրոնում երեխաների ԷԷԳ հետազոտություն չի իրականացվում։
Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի արդյունքները հաճախ տրամադրվում են նույն օրը կամ, կախված հետազոտության տևողությունից և գրանցման ծավալից, 1–2 օրվա ընթացքում։
Սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի դեպքում գրանցվում է գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը հանգիստ պայմաններում, իսկ բեռնվածքային փորձերով հետազոտության դեպքում կիրառվում են լրացուցիչ փորձեր, օրինակ՝ լուսային գրգռում կամ խորը շնչառություն։ Այս փորձերը կարող են օգնել ավելի հստակ գնահատել որոշ ֆունկցիոնալ փոփոխություններ և հայտնաբերել այն առանձնահատկությունները, որոնք սովորական գրանցման ընթացքում կարող են չարտահայտվել։
Հղիության ընթացքում էլեկտրաէնցեֆալոգրաֆիան կարող է իրականացվել, եթե դրա համար կան բժշկական ցուցումներ։ Հետազոտության նպատակահարմարությունը որոշվում է բժշկի կողմից՝ հաշվի առնելով գանգատները, կլինիկական վիճակը և ընդհանուր բժշկական տվյալները։
ՄՌՏ-ն պատկերային հետազոտություն է, որը ցույց է տալիս գլխուղեղի կառուցվածքը, իսկ էլեկտրաէնցեֆալոգրաֆիան գնահատում է գլխուղեղի ֆունկցիոնալ ակտիվությունը՝ գրանցելով դրա էլեկտրական ազդակները։ Այս հետազոտությունները չեն փոխարինում միմյանց և կիրառվում են տարբեր կլինիկական խնդիրների գնահատման համար։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
03 հոկտեմբերի 2025, 06:47Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Վահանաձեւ գեղձի անալիզ
- ▸ Սրտի Հոլտեր մոնիթորինգ
- ▸ Պլազմաֆերեզ
- ▸ «Longevity Նաիրի»
- ▸ Լաբորատոր ախտորոշում
- ▸ Համակարգչային տոմոգրաֆիա
- ▸ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
- ▸ Մամոգրաֆիա
- ▸ Ռենտգեն ախտորոշում
- ▸ Սոնոգրաֆիա (Ուլտրաձայնային ախտորոշում)
- ▸ Էնդոսկոպիա
- ▸ Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում
- ▸ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)
- ▸ Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)
- ▸ Անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն
- ▸ Երիկամների ՀՏ հետազոտություն
- ▸ Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)
- ▸ Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ
- ▸ Սրտի ՀՏ հետազոտություն
- ▸ Լյարդի ՀՇ հետազոտություն
- ▸ Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
- ▸ Սոնոգրաֆիա (ՈՒՁՀ) վահանաձեւ գեղձի
- ▸ Երիկամների ՈՒՁ
- ▸ Լյարդի ՈՒՁ
- ▸ Ձվարանների ՈՒՁ
- ▸ Սրտի ՈՒՁ
- ▸ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Ուլտրաձայնային հետազոտություն հղիության ընթացքում
- ▸ Քթի հարակից խոռոչների ՀՇ
- ▸ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Որովայնի ՀՇ
- ▸ Ողնաշարի ՄՌՏ
- ▸ Հոդերի ՄՌՏ
- ▸ Գլխուղեղի ՄՌՏ
