Օնկոօրթոպեդիան իրենից ներկայացնում է գիտություն, որը գտնվում է ուռուցքաբանության և օրթոպեդիայի հատման կետում: Այն ուսումնասիրում է հենաշարժողական համակարգի ոսկրերի, հոդերի և փափուկ հյուսվածքների ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների բուժման խնդիրները:
Առանձնահատկությունները
Պարտադիր կերպով անց են կացվում բիոպսիաների բոլոր տեսակները (FNA, core-biopsy, ինցիզիոն և էքսցիզիոն բիոպսիաները) հիվանդի ախտորոշումը ճշտելու և բուժման տակտիկան որոշելու նպատակով, որը իրականացվում է կլինիկայում գործող tumor board-ի միջոցով: Վիրահատությունների բնույթը որոշվում է հաշվի առնելով ինչպես ուռուցքաբանական, այնպես էլ օրթոպեդիկ ցուցումները` կախված ուռուցքի տեղակայումից և վերջինիս հեռացումից հետո առաջացող դեֆեկտի կառուցվածքային բնութագրերից: Փափուկ հյուսվածքների տարածված ուռուցքների ժամանակ կիրառվում են լայնածավալ վիրահատություններ` բուժման արմատականությունը ապահովելու նպատակով:
Ծառայության մասնագետները ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես Հայաստանում, այնպես ել արտերկրում անցկացվող կոնֆերանսներին: Ոսկրահոդային թերությունների վերացման ժամանակ օգտագործվում են հանրահայտ Smith&Nephew (ԱՄՆ), Zimmer (ԱՄՆ), Beznoska (Չեխիա), Bioimpianti (Իտալիա), Surgival (Իսպանիա) և այլ ընկերությունների էնդոպրոթեզներ:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․