Անոթային վիրաբուժության ծառայությունը Հայաստանում առաջատարներից է, որտեղ առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ: Ծառայությունը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի վիրահատական միջամտությամբ արդյունավետ բուժմանը, իսկ վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Ընդհանուր տեղեկատվություն
Կոնսերվատիվ և վիրահատական եղանակներով բուժվում են երակային և զարկերակային բոլոր տեսակի ախտաբանությունները, անոթային ուռուցքները: Թրոմբների առկայությամբ բարդացած դեպքերը բուժում են նորագույն մեթոդներով: Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի գեղագիտական տեսքը: Երակային ախտաբանության հանդեպ այս մոտեցումը նորագույն է և իրականացվում է լազերային միջամտությամբ: Կատարվում են կոմպրեսոսկլերոթերապիաներ (մարմնի վրա փոքր անցքերի առկայության դեպքում միջամտական բուժում)` դուպլեքս հսկողությամբ, երակի մեջ համապատասխան դեղ ներարկելով:
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ անոթային վիրահատությունները.
զարկերակային համակարգի վրա ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
զարկերակային հիվանդությունների բարդ դեպքեր,
երակային համակարգի հետ կապված բոլոր տեսակի վիրահատություններ:
Զարկերակային հիվանդություններից բուժվում և վիրահատական միջամտության են ենթարկվում.
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․