Համընդհանուր բժշկական ապահովագրություն
2026թվ. հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրով նախատեսված է՝
- Չարորակ նորագոյացությունների ճառագայթային թերապևտիկ բուժում IMRT կամ VMAT մեթոդով՝ 24 սեանս, ընդ որում մեկ սեանսի արժեքը կազմում է 64 հազար դրամ /առանց համավճարի/
- Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա (PET) հետազոտության արժեքի 200 հազար դրամը փոխհատուցվում է պետության կողմից, իսկ 200 հազարը վճարում է քաղաքացին
Պետական պատվերով
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման համաձայն
- Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը IMRT և VMAT մեթոդներով, մեկ սեանսի արժեքը կազմում է 64 հազար դրամ /առանց համավճարի/ կարող են կատարել
- Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներին:
- Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում` ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց
Չարորակ նորագոյացություններ ունեցող ՀՀ քաքացիները , որոնք ընգրկված չեն համընդհանուր ապահովագրոթյան ծրագրում և վերը նշված հատուկ խմբերում
- Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը IMRT և VMAT մեթոդներով, բուժումը կատարում են համավճարով՝ ծառայության արժեքի 32 հազար դրամը փոխհատուցվում է պետության կողմից, իսկ 32 հազարը վճարում է քաղաքացին:
