logo
JCI GOLD SEAL
8900

Անհետաձգելի բժշկական օգնություն

Անհետաձգելի բժշկական օգնություն

Անհետաձգելի բուժօգնության ծառայության գործունեությունն` ընդունարանում պացիենտներին անհետաձգելի հետազոտության օպերատիվ կազմակերպման և իրականացման, հիվանդության սուր շրջանում ընդունված պացիենտների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է, ինչը կազմակերպվում է տեղում: Անհրաժեշտության դեպքում, արագ իրականացվում է խորհրդատվություն` կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, և համատեղ որոշվում պացիենտի վարման հետագա ռազմավարությունը:

Անհետաձգելի բուժօգնության ծառայության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է` հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ հիվանդի կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում:

Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է հիվանդների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից հիվանդի տեղափոխման դեպքում, որը ցուցաբերում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն` տանը և պացիենտին կենտրոն տեղափոխելու ընթացքում:

Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն ապահովում է.

  • թերապևտիկ և վիրաբուժական տարբեր ոլորտների պացիենտների առաջին բուժօգնության ցուցաբերումը,
  • հիվանդությունների տարբերակված ախտորոշումը և տարաբաշխումն` ըստ բաժանմունքների,
  • էքսպրես ախտորոշում (ՄՍՀՏ, ՈՒՁՀ, ռենտգեն, ԷխոՍԳ, ԷՍԳ, լաբորատոր հետազոտություններ):