logo
JCI GOLD SEAL
8900

Արտակարգ իրավիճակների կառավառում

25 Oct 2024

Տարվա սկզբից «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են արտակարգ իրավիճակների կառավարման դասընթացներ: Դասընթացների ավարտին կազմակերպվել է անձնակազմի և այցելուների ուսումնական տարհանում:Դասընթացների ընթացքում ձեռքբերված գիտելիքները կիրառվել են գործնականում:Մասնակիցները սովորել են օգտագործել կրակմարիչներ, ինչպես նաև պայմանական հրդեհի պայմաններում իրականացրել են բուժանձնակազմի մասնակի տարհանում՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքից: Տարհանման գործընթացը ղեկավարել են քաղաքացիական պաշտպանության պետ  Սամվել Քալանթարյանը և ԱԻՆ փոխգնդապետ Մանվել Ավետիսյանը: