Ծառայության գործունեության շրջանակում իրականացվում է գինեկոլոգիայում ուռուցքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում` նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություններին: Բազմամասնագիտական թիմի (վիրաբուժական, ուրոլոգիական, գինեկոլոգիական) շնորհիվ` համատեղ իրականացվում են բարդ համակցված վիրահատական միջամտություններ:
Հիվանդությունների ցանկը
Արգանդի ուռուցք
Արգանդի պարանոցի ուռուցք
Արտաքին էնդոմետրիոզ
Գենիտալ էնդոմետրիոզ
Ձվարանի ուռուցք
Ձվարանների թարախակալված կամ կպումներով բարդացած ուռուցք
Ձվարանների ինտրալիգամենտար տեղակայում ունեցող ուռուցքներ