Գլխավոր / Լուրեր / «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայության նվաճումների գրավականը

Լուրեր

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայության նվաճումների գրավականը

11 Հունվար 2019 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Գինեկոլոգիական ուռուցքներ | Արտեմ Ստեփանյան

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական և կոնքաին վիրաբուժության ծառայությունում` դոցենտ Արտեմ Ստեփանյանի գլխավորությամբ, երկար տարիներ հաջողությամբ իրականացվում են եվրոպական և ամերիկյան չափանիշներին համապատասխան օնկոգինեկոլոգիական բոլոր տեսակի վիրահատությունները, այդ թվում` լապարոսկոպիկ տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիա` արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ և լապարոսկոպիկ փուլավորող վիրահատություններ` արգանդի մարմնի և ձվարանի քաղցկեղի կապակցությամբ, որոնք տարածաշրջանում կատարվում են միայն «Նաիրի» ԲԿ-ում: Այդ վիրահատությունները կանանց հնարավորություն են տալիս բուժվել քաղցկեղից` երբեմն խուսափելով նաև հետագա հետվիրահատական քիմիաթերապևտիկ և ճառագայթային թերապիայից, կրկնակի վիրահատություններից, և ունենալ ավելի բարձր ապրելիության ցուցանիշներ ու կյանքի որակ:

Այսօր հպարտությամբ կարող ենք տեղեկացնել, որ օնկոգինեկոլոգիական թիմի կողմից կատարված վիրահատությունները մեծ ճանաչում են ձեռք բերել ամբողջ Եվրոպայում և Ասիայում, ինչի մասին վկայում է Արտեմ Ստեփանյանին միջազգային կոնֆերանսներին որպես խոսնակ եւ հանձնաժողովի անդամ ներկայանալը, տարբեր միջազգային հետազոտություններին մասնակցելու հրավերները, You-Tube-յան էջի բազմահազարավոր դիտումները (https://www.youtube.com/user/gynsurgerychannel):

Օնկոգինեկոլոգիկական ծառայութունում բարդ դեպքերը պարտադիր քննարկվում են բազմապրոֆիլ թիմի կողմից (Tumor Board)` առաջնորդվելով բացառապես եվրոպական, ամերիկյան ուղղեցույցերով, հաշվի առնելով եվրոպական հայտնի կլինիկաներում կատարվող հետազոտությունների տվյալները, յուրաքանչյուր հիվանդի համար անհատական բուժման պլան մշակելով: Քննարկուներին մասնակցում են նաև Եվրոպայում հայտնի մասնագետներ պրոֆեսսոր Նիկոլաս Ռիիդը (կլինիկական ուռուցքաբան, օնկոգինեկոլոգ, Մեծ Բրիտանիա), պրոֆեսոր Զիգուարդ Լաքսը (պաթոլոգ, Ավստրիա), պրոֆեսոր Գալեն Մակ Լագիջը (պաթոլոգ, Մեծ Բրիտանիա):

Ծառայությունը համալրվել է վերջին սերնդի գերմանական Karl Storz լապարոսկոպիկ և ժամանակակից այլ էլեկտրական սարքերով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել տեխնիկապես առավել բարդ վիրահատություններ:

Ստորև օնկոգինեկոլոգիական ծառայության կողմից կատարվող վիրահատությունների և միջամտությունների ցանկն է.

Օնկոգինեկոլոգիական ծառայության կողմից կատարվող վիրահատությունների և միջամտությունների ցանկը →



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն