Բուժման միջազգային ստանդարտներ և ժամանակակից սարքավորումներ՝ Ձեր առողջության համար
Ծառայություններ
Նորություններ
Կոստան Ղալումյանը մասնակցել է Օմանում կայացած World Cancer Congress-ին
Աշխարհահռչակ Գերմանական Շարիտե հիվանդանոցի ղեկավարի այցը «Նաիրի» ԲԿ
ԱՄԷ-ում կայացել է բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարներին նվիրված
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում
Մեր մասնագետները
Ավելին` «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին
«Նաիրի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2005 թվականին և կարողացել է դառնալ Երևանի և Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկը։
Մեր բուժառուներից յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ կստանա բարձրակարգ բժշկական օգնություն ՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, իսկ դա հնարավոր դարձնելու համար բժշկական կենտրոնում ստեղծվել են բժիշկների բազմամասնագիտական թիմեր։ «Նաիրի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն ունի ժամանակակից լաբորատորիա, առկա են ամենաժամանակակից ախտորոշիչ սարքավորումները: Այսպիսով, «Նաիրի» բժշկական կենտրոնում առկա է Հայաստանում լավագույն մամոգրաֆը ՝ SIEMENS Mammomat Revelation և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը MAGNETOM Vida 3T։
Կլինիկան ունի բոլոր պայմանները բարդ հիվանդությունների բուժման համար։ Այստեղ են աշխատում միջազգայնորեն ճանաչված վիրաբուժական և ուռուցքաբանական ուժեղագույն թիմեր. մեր Գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը միակն է Հայաստանում, որը ESGO-ի կողմից որակավորված է, որպես ձվարանների քաղցկեղի բուժման մասնագիտացված կենտրոն:
«Կոքսա-Նաիրի» կլինիկան Հոդերի էնդոպրոթեզավորման մասնագիտացված միակ կենտրոնն է Հայաստանում։ Գլխուղեղի և ողնաշարի ամենաբարդ վիրահատությունները, լավագույն բժիշկների կողմից, ժամանակակից սարքավորումներով՝ իրականացվում է մեր կլինիկայում։
Յուրաքանչյուր գանգատի դեպքում՝ կարող եք վստահ լինել, որ «Նաիրի» ԲԿ-ում կստանաք գրագետ բուժօգնություն՝ հարմարավետ միջավայրում:
