JCI Accreditation
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում։
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների անվտանգության ապահովումը։
JCI-ը առողջապահության ոլորտում որակի և անվտանգության միջազգային առաջատար կազմակերպություն է, որի հավատարմագրումը համարվում է «ոսկե ստանդարտ» ամբողջ աշխարհում։ Հավատարմագրում ստանալու համար բժշկական կենտրոնը պետք է անցնի բազմաստիճան ու խիստ գնահատում, որը ներառում է.
- պացիենտների անվտանգության ապահովում,
- բժշկական ծառայությունների որակի վերահսկում,
- բժշկական կենտրոնի կառավարման և աշխատանքի կազմակերպման միջազգային չափանիշների պահպանում։
Աշխարհում JCI հավատարմագրում ունեն մոտ 1000 բուժհաստատություններ, և այժմ «Նաիրի» բժշկական կենտրոնը դարձել է դրանցից մեկը՝ համալրելով լավագույնների շարքը։
JCI Accreditation

