Գլխուղեղի ուռուցքի նախավիրահատական ճառագայթում
01 Apr 2026
Բժիշկներ
Արման Պարգևի Հակոբյան
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը և «Նաիրի» բժշկական կենտրոնը համատեղ իրականացրել են համալիր բուժում․ գլխուղեղի 3 սմ մետաստատիկ գոյացությունը, որն ուղեկցվում էր սաստիկ գլխացավերով, նախ ենթարկվել է բարձր դոզայով ճառագայթման, ապա՝ 24 ժամ անց՝ վիրահատական հեռացման։
Գլխուղեղի ուռուցքների ճառագայթման ընթացքում կենտրոնում պարտադիր կիրառվում են հատուկ դիմակներ՝ գլխի անշարժությունն ապահովելու և բուժման բարձր ճշգրտությունը պահպանելու համար։
