Առողջության մասին հոգալն ու պահպանելը կնոջ համար առաջնահերթություն է։ Այնուամենայնիվ, երբեմն կարող են առաջանալ գինեկոլագիական խնդիրներ, որոնք պահանջում են մասնագիտացված բժշկական օգնություն։ «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ծառայությունը, լինելով լավագույնը Երևանում, պատրաստ է Ձեզ մատուցել բարձրակարգ օգնություն՝ պահպանելով Ձեր առողջությունն ու հարմարավետությունը։
Առանձնահատկությունները
Ծառայության շրջանակում կիրառվում են ժամանակակից սարքերով լայնածավալ հետազոտություններ և բուժում.
առաջին եռամսյակի սքրինինգը և դոպլեր հետազոտությունն իրականացվում է Simens 3000 ուլտրաձայնային սարքի օգնությամբ,
կատարվում է սեռական օրգանների տրանսաբդոմինալ, տրանսվագինալ եռաչափ և քառաչափ ՈՒՁՀ ՝ անոթներում արյունահոսքի դոպլերոմետրիկ գնահատմամբ,
արգանդի վզիկի ախտաբանության ժամանակ իրականացվում է արգանդի վզիկի կոլպոսկոպիա, բիոփսիա, անհրաժեշտության դեպքում` կիսահաղորդչային լազեր LEEP և արգանդի վզիկի կոնիզացիա,
հղիության երրորդ եռամսյակում, ցուցման դեպքում, կատարվում է կարդիոտոկոգրաֆիա` ամնիոցենտոզի և ամնիոռեդուկցիայի հայտնաբերման համար,
լաբորատորիայում իրականացվում է հետազոտությունների ամբողջ սպեկտորը (կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, բջջաբանական, ախտահյուսվածաբանական, սերոլոգիական, մանրէաբանական, հորմոնալ` օգտագործելով պոլիմերազային շղթայական ռեակցիան:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․