Լուրեր
Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ
13 Մայիս 2022 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Գլխի և պարանոցի ուռուցքներ | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն | Աննա Մովսեսի Սարգսյան | Արտեմ Ստեփանյան
Մեկ վիրահատության արդյունքում` մեկ օրվա ընթացքում և մեկ անզգայացման պայմաններում վերջնական արդյունք` ստանալով թե՛առողջական խնդրի լուծում, թե՛ էսթետիկ արդյունք:
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար, առկա են հարակից հիվանդություններ: Նման դեպքերում միայն ուռուցքաբանների թիմը բարձրորակ բուժում և արդյունքներ ապահովել պրակտիկերեն չի կարող. լավագույն արդյունքներ և ապրելիություն հնարավոր է ստանալ այն կլինիկաներում, որտեղ ուռուցքաբանների հետ աշխատում են հարակից մասնագիտությունների ձևավորված թիմեր:
Պացիենտի մոտ, որն արգանդի քաղցկեղից բացի ուներ նաև սրտի խնդիրներ և ճարպակալում: Այսօր հնարավոր է արգանդի քաղցկեղը վիրահատել առանց կտրվածքի՝ լապարասկոպիկ եղանակով: Սակայն այսպիսի պացիենտների մոտ լապարասկոպիան բարդացած է: Ինչո՞ւ…
Որովհետև կինը ունի ավելորդ քաշ և ունի մեծ ճարպային շերտ որովայնի առաջնային պատի վրա: Լապարասկոպիայի ժամանակ փորի մեջ ներարկվում է գազ՝ խոռոչում անհրաժեշտ ճնշում ստանալու համար, իսկ մեծ ճարպային շերտի դեպքում ներարկված գազի ճնշումը պետք է լինի նորմայից բարձր, որը շատ բացասաբար կարող է ազդել կնոջ սրտի վրա:
Խնդիրը լուծելուն օգնեցին պլաստիկ վիրաբույժները...
Նմանատիպ հոդվածներ
-
-
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան
20 Օգոստոս 2019
-
Վերջին սերնդի AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը «Նաիրի» ԲԿ-ում
03 Դեկտեմբեր 2019
-
Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը
22 Հունվար 2020
-
Ֆունկցիոնալ ռինոսեպտոպլաստիկան անհրաժեշտություն է
18 Սեպտեմբեր 2019
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն