logo
JCI GOLD SEAL
8900

Անդրանիկ Պողոսի Պողոսյան

Անդրանիկ Պողոսի Պողոսյան
Մասնագիտություն Գինեկոլոգ
Ծառայություն Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
Պաշտոն Գինեկոլոգիայի ծառայության ղեկավար
Լեզուներ Farsi | գերմաներեն | անգլերեն | ռուսերեն | հայերեն

Իմ կենսագրությունը

Կրթություն

  • 1973-1979 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում
  • 1979-1980 թվականներին Մոսկվայի Մոր և մանկան պաշտպանության համամիութենական գիտահետազոտական կենտրոնում անցել է օրդինատուրան

 

Մասնագիտական գործունեություն

  • 1995 թվականին Նյու Յորք նահանգի Օլբանիի բժշկական կենտրոնում  անցել է կրթաթոշակային ուսումնական ծրագիր
  • 1995 թվականին  Իտալիայի Պեր Լ՛իննցիոյի ինստիտուտում մասնակցել է «Պերինատալ խնամքի» դասընթացին
  • 1996 թվականին Երևանում  մասնակցել է ՀՀ ԱՆ և Իտալիայի ICU կողմից գումարած «Բարձր ռիսկայնության խմբի հղիների պերինատալ խնամք» աշխատաժողովին 
  • 1997 թվականին Երևանում մասնակցել է Կանադայի ՄակԳիլ համալսարանի, ՀՀ ԱՆ և Հայաստանի բժշկական միջազգային կոմիտեի կողմից կազմակերպած «Անհաս նորածինների վերակենդանացման խնդիրները» աշխատաժողովին
  • 1998 թվականին մասնակցել է Պերինատալ խնամքի որակի զարգացման հինգերորդ աշխատաժողովին, որը կազմակերպել էր OBSQID, Նոֆ Գինոսար, Իսրայել
  • 2000 թվականին Վաշինգտոնում  մասնակցել է ԱՀԿ 28-րդ ամենամյա գիտաժողովին՝  «Առողջ կանայք, առողջ աշխարհ. ապագայի արդյունավետ պերինատալ խնամքի մարտահրավերները» թեմայով
  • 2006 թվականին Երևանում մասնակցել է «Ծննդօգնության անեսթեզիայի արդիական խնդիրները» գիտաժողովին
  • 2007 թվականին Մոսկվայում մասնակցել է «Անմիզապահության վիրաբուժական բուժում» գենիտալիաներիպրոլապս (TVT, TVT- obturator, gynecare prolift) ուսումնական դասընթացին
  • 2009 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Նոր տեխնոլոգիաները վիրաբուժական գինեկոլոգիայում» 3-րդ  միջազգային համաժողովին, Դ.Օ.Օտտի անվան Ծննդօգնության և գինեկոլոգիայի ազգային գիտահետազոտական ինստիտուտ
  • 2010 թվականին Ֆրանսիայում, Կլերմոն-Ֆերանի Էնդոսկոպիկ վիրաբուժության միջազգային կենտրոնում (CICE) անցել է էնդոսկոպիկ գինեկոլոգիայի դասընթաց
  • 2011 թվականին Փարիզում մասնակցել է «Ծննդօգնություն, գինեկոլոգիա և անպտղություն» 14-րդ միջազգային համաժողովին
  • 2012 թվականին Մոսկվայում ուսումնասիրել է  գինեկոլոգիայում պրոլապսի բուժման ժամանակակից մեթոդները
  • 2012 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Նոր տեխնոլոգիաները վիրաբուժական գինեկոլոգիայում» 6-րդ  միջազգային համաժողովին

 

Պարգևատրումներ

  • 2012 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան շքանշանով
  • 2013 թվականին Համազգային վստահության խորհուրդի կողմից արժանացել է մանկաբարձության և գինեկոլոգիայի նորագույն մեթոդների տարվա լավագույն ներդրող անվանակոչմանը
  • 2015 թվականին ԵՊԲՀ ռեկտոր Վ.Պ.Հակոբյանի կողմից պարգևատրվել է  համալսարանի «Ոսկե մեդալով»