logo
JCI GOLD SEAL
8900

Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ

Ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտությունը կարևոր տեղ է զբաղեցնում ախտորոշման բոլոր մեթոդների շարքում՝ բարձր ինֆորմատիվության, ոչ ինվազիվ լինելու և հետազոտությունը բազմակի անգամ կրկնելու հնարավորության շնորհիվ՝ առանց պացիենտի առողջությանը վնաս հասցնելու։ Սարքավորումների բարձր վիզուալիզացիոն հնարավորությունները ընդլայնում են ախտաբանությունների հայտնաբերման սահմանները, հստակ պատկերելով հյուսվածքների միկրոկառուցվածքը, ինչը թույլ է տալիս բարձրացնել ախտորոշման և բուժման արդյունավետությունը հիվանդության վաղ փուլերում։

Լիմֆատիկ հանգույցների ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) ժամանակակից, անվտանգ և ինֆորմատիվ հետազոտության մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել լիմֆային համակարգի վիճակը:

Լիմֆատիկ հանգույցները կարևոր դեր են խաղում օրգանիզմի իմունային պաշտպանության գործում, և դրանց փոփոխությունները կարող են փաստել տարբեր հիվանդությունների մասին: ՈւՁՀ-ի շնորհիվ հնարավոր է պարզել լիմֆատիկ հանգույցների չափերը, կառուցվածքը, առաձգականությունը, ինչպես նաև հայտնաբերել բորբոքային գործընթացներ կամ ուռուցքային փոփոխություններ:

Ո՞ր լիմֆատիկ հանգույցներն են ուսումնասիրվում

Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ-ն կարող է իրականացվել մարմնի տարբեր հատվածներում՝ կախված բժշկական ցուցումներից:

  • Պարանոցային լիմֆահանգույցներ – ուսումնասիրվում են վարակային, բորբոքային, ուռուցքային գործընթացների կամ վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում։
  • Առաջային և հետին ականջի լիմֆահանգույցներ – ստուգվում են ականջի, գլխի մաշկի կամ թքագեղձերի հիվանդությունների կասկածի դեպքում։
  • Ստորին ծնոտի և ենթածնոտային լիմֆահանգույցներ – հետազոտվում են ստոմատոլոգիական խնդիրների, վարակների և ուռուցքների առկայության դեպքում։
  • Աքսիլյար (թևատակային) լիմֆահանգույցներ – ստուգվում են կրծքագեղձի հիվանդությունների կամ բորբոքումների դեպքում։
  • Ինգուինալ լիմֆահանգույցներ – ուսումնասիրվում են սեռական օրգանների, միզուղիների վարակների կամ ուռուցքային գործընթացների կասկածի դեպքում։
  • Որովայնային և հետորովայնային (ռետրոպերիտոնեալ) լիմֆահանգույցներ – հետազոտվում են տարբեր ներքին օրգանների հիվանդությունների դեպքում։

Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ

Ե՞րբ է անհրաժեշտ Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ-ն

ՈւՁՀ-ն կարող է նշանակվել թերապևտի, վիրաբույժի, էնդոկրինոլոգի, ուռուցքաբանի կամ այլ մասնագետների կողմից, եթե առկա են հետևյալ ախտանշանները՝

  • Լիմֆատիկ հանգույցների մեծացում կամ ցավ
  • Անհայտ ծագման ջերմություն, որը չի անցնում երկար ժամանակ
  • Քաշի կորուստ առանց ակնհայտ պատճառի
  • Ուռուցքային հիվանդությունների կասկած
  • Մարմնի որևէ հատվածում այտուց, բորբոքում կամ կարմրածություն
  • Վարակային կամ բորբոքային հիվանդությունների առկայություն

Երևանում լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ կարող եք իրականացնել դիմելով «Նաիրի» բժշկական կենտրոն:

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին։

Ծառայությունների ցանկ