Բրոնխոսկոպիա
Բրոնխոսկոպիան շնչուղիների հետազոտման ժամանակակից մեթոդ է, որի շնորհիվ բժիշկը կարող է մանրակրկիտ զննել կոկորդից մինչև բրոնխների հասանելի հատվածները։ Այն իրականացվում է հատուկ սարքի՝ բրոնխոսկոպի միջոցով, որը հագեցած է տեսախցիկով և լուսային համակարգով։
Բրոնխոսկոպիան շնչուղիների հետազոտման ժամանակակից մեթոդ է, որի շնորհիվ բժիշկը կարող է մանրակրկիտ զննել կոկորդից մինչև բրոնխների հասանելի հատվածները։ Այն իրականացվում է հատուկ սարքի՝ բրոնխոսկոպի միջոցով, որը հագեցած է տեսախցիկով և լուսային համակարգով։

Այս հետազոտությունը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել շնչուղիների հիվանդությունները, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, իրականացնել փոքրածավալ բուժիչ միջամտություններ, ինչպես նաև սանացիան (մաքրում) գործողություններ։
Բրոնխոսկոպիայի միջոցով կարելի է՝
- Գնահատել շնչուղիների լորձաթաղանթի վիճակը
- Նորագոյացությունների, բորբոքային փոփոխությունների և խցանումների հայտնաբերում
- Լորձի կամ օտար մարմնի հեռացում
- Թոքային հիվանդությունների պատճառների պարզում և հյուսվածքային նմուշառում (բիոպսիա)
- Վիրահատություններից հետո շնչուղիների վերստուգում և անհրաժեշտության դեպքում մաքրման իրականացում
Ե՞րբ է ցուցվում բրոնխոսկոպիա
Բրոնխոսկոպիան կարող է ցուցվել, եթե առկա են հետևյալ գանգատները կամ ախտանիշները․
Երկարատև հազ
- Շնչառության խանգարումներ
- Խորխի մեջ արյան առկայություն (հեմոպտիզ)
- Թոքերի կամ բրոնխների ուռուցքային հիվանդությունների կասկած
- Քրոնիկ բրոնխիտ, բրոնխէկտազ կամ այլ բորբոքային հիվանդություններ
- Թոքաբորբի երկարատև կամ կրկնվող ընթացք
- Օտար մարմնի կասկած շնչուղիներում
Բացի ախտորոշիչ նպատակներից, բրոնխոսկոպիան հաճախ կիրառվում է նաև բուժիչ նպատակով՝ շնչուղիների մաքրում, խցանման վերացում կամ տեղային դեղամիջոցների ներմուծում։
Ինչպե՞ս պատրաստվել բրոնխոսկոպիայի
Պատրաստման հիմնական քայլերն են․
- Բժշկական նախնական զննում, լաբորատոր և գործիքային որոշ հետազոտություններ (արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա, ԷԿԳ)
- Թոքերի ռադիոլոգիական հետազոտություններ (ռենտգեն կամ ՀՇ)՝ ըստ ցուցման
- Հետազոտությունից առնվազն 6-8 ժամ առաջ սննդի և հեղուկների բացառություն
- Ծխելու և ալկոհոլի օգտագործման սահմանափակում
- Բժիշկը մանրամասն տեղեկացնում է հետազոտության ընթացքը և պատասխանում բոլոր հարցերին
Եթե պացիենտը ընդունում է արյունը նոսրացնող դեղամիջոցներ կամ ունի ալերգիաներ, ապա անպայման այդ մասին հարկավոր է նախօրոք տեղեկացնել բժշկին։
Ինչպե՞ս է իրականացվում բրոնխոսկոպիան
Բրոնխոսկոպիան կատարվում է ստերիլ պայմաններում, փորձառու մասնագետի կողմից։ Կան երկու հիմնական մեթոդներ․
- Ճկուն բրոնխոսկոպի միջոցով – առավել հաճախ կիրառվող, ապահովում է հարմարավետություն և մանրակրկիտ զննում
- Կարծր բրոնխոսկոպի միջոցով – կիրառվում է հատուկ դեպքերում, օրինակ՝ օտար մարմնի հեռացում կամ արյունահոսության դադարեցում
Հետազոտության ընթացքում բրոնխոսկոպը նրբորեն ներդրվում է բերանի կամ քթի միջոցով, անցնում է կոկորդը և մտնում բրոնխներ։ Տեսախցիկի օգնությամբ բժիշկը ստանում է բարձրորակ պատկեր, որը հնարավորություն է տալիս մանրամասն գնահատել շնչուղիների վիճակը։
Սովորաբար տևում է 10-20 րոպե, իսկ բիոպսիայի կամ բուժական միջամտության դեպքում՝ մի փոքր ավելի երկար։
Հետազոտությունից հետո պացիենտը մի քանի ժամ գտնվում է հսկողության տակ՝ մինչև տեղային անզգայացման կամ նարկոզի ազդեցության լիարժեք անցնելը։
Բրոնխոսկոպիա անեսթեզիայով (նարկոզով)
«Նաիրի» ԲԿ-ում բրոնխոսկոպիան հնարավոր է իրականացնել նաև ընդհանուր անզգայացման պայմաններում, ինչը ապահովում է լրացուցիչ հարմարավետություն և կանխում է հնարավոր տհաճ զգացողությունները։ Անեսթեզիայով բրոնխոսկոպիան հատկապես խորհուրդ է տրվում՝
- Երեխաների համար
- Վախ կամ անհանգստություն ունեցող պացիենտների դեպքում
- Երկարատև կամ բարդ միջամտությունների ժամանակ
Անզգայացման ընթացքում և հետո պացիենտի վիճակը մշտապես վերահսկվում է անեսթեզիոլոգի և բուժանձնակազմի կողմից։
Որտեղ Իրականացնել բրոնխոսկոպիա Երևանում
«Նաիրի» բժշկական կենտրոնում բրոնխոսկոպիան իրականացվում է ժամանակակից սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր առավելությունները՝
- Վերջին սերնդի բրոնխոսկոպներ
- Բարձր որակյալ պատկերային համակարգեր
- Հարմարավետ պայմաններ և անհատական մոտեցում
- Հնարավորություն իրականացնել հետազոտությունը ինչպես տեղային անզգայացմամբ, այնպես էլ անեսթեզիայով
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ Պարոնյան 21 հասցեով։
Հաճախ տրվող հարցեր
Բրոնխոսկոպիան սովորաբար տևում է մոտ 15–30 րոպե։ Սակայն ընդհանուր այցը կարող է ավելի երկար լինել, քանի որ ներառում է նախապատրաստումը, բժշկի հետ նախնական զրույցը և հետազոտությունից հետո կարճատև հսկողությունը։ Եթե կատարվում է նաև բիոպսիա կամ այլ լրացուցիչ միջամտություն, տևողությունը կարող է ավելանալ։
Բրոնխոսկոպիան կարող է իրականացվել տեղային անզգայացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ նաև սեդացիայի կամ ընդհանուր անզգայացման պայմաններում։ Թե որ մոտեցումն է ընտրվելու, որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով պացիենտի վիճակը, հետազոտության նպատակը և նախատեսվող միջամտության ծավալը։
Բրոնխոսկոպիան կարող է առաջացնել անհարմարություն, սակայն կիրառվող անզգայացման շնորհիվ հետազոտությունն իրականացվում է հնարավորինս տանելի պայմաններում։ Ինչպես ցանկացած ինվազիվ միջամտություն, այն ունի որոշ ռիսկեր, սակայն դրանք գնահատվում և վերահսկվում են բժշկի կողմից։ Հետազոտության նպատակահարմարությունը միշտ որոշվում է սպասվող օգուտն ու հնարավոր ռիսկերը համադրելով։
Երեխաների դեպքում բրոնխոսկոպիայի անցկացման հնարավորությունն ու պայմանները պետք է նախապես ճշտել բժշկական կենտրոնում։ Հետազոտության անհրաժեշտությունը և կազմակերպման ձևը որոշվում են երեխայի տարիքից, վիճակից և կլինիկական իրավիճակից ելնելով։
Բրոնխոսկոպիայից հետո որոշ ժամանակ պացիենտը մնում է բժշկական հսկողության տակ։ Հետագայում հնարավոր է վերադառնալ առօրյա գործունեությանը, սակայն ուտելու, խմելու և այլ սահմանափակումների վերաբերյալ պետք է հետևել բժշկի տված ցուցումներին։ Եթե կատարվել է նաև բիոպսիա կամ այլ միջամտություն, կարող են տրվել լրացուցիչ հանձնարարականներ։
Եթե խոսքը վերաբերում է բուն բրոնխոսկոպիկ զննությանը, նախնական եզրակացությունը հաճախ տրվում է հետազոտությունից հետո։ Եթե կատարվել է նաև բիոպսիա կամ այլ նմուշառում, վերջնական պատասխանը պատրաստ է լինում լրացուցիչ լաբորատոր կամ հյուսվածաբանական հետազոտությունից հետո։ Ժամկետները կախված են կատարված միջամտության ծավալից։
Այո, ըստ ցուցումների, բրոնխոսկոպիայի ընթացքում հնարավոր է կատարել նաև բիոպսիա։ Այդ դեպքում վերցվում է հյուսվածքի փոքր նմուշ՝ հետագա մանրադիտակային հետազոտության համար։ Սա օգնում է ավելի հստակ գնահատել հայտնաբերված փոփոխությունների բնույթը։
Բրոնխոսկոպիան թույլ է տալիս գնահատել շնչափողի և բրոնխների լորձաթաղանթի վիճակը, հայտնաբերել բորբոքային փոփոխություններ, նեղացումներ, արյունահոսության աղբյուրներ, օտար մարմիններ, գոյացություններ և այլ ախտաբանական վիճակներ։ Այն կիրառվում է նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հստակեցնել այլ հետազոտություններով հայտնաբերված շնչուղիների փոփոխությունների պատճառը։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
22 հոկտեմբերի 2025, 10:31Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Տրեդմիլ-թեստ
- ▸ ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
- ▸ Ցիստոսկոպիա
- ▸ Կոլպոսկոպիա
- ▸ Միջողնային ճողվածքի հեռացման վիրահատություն
- ▸ Պարկինսոնի հիվանդության վիրաբուժական բուժում
- ▸ Դիմա-ծնոտային վիրաբուժություն
- ▸ Մարսողական համակարգի ուռուցքներ
- ▸ Նյարդային համակարգի ուռուցքներ
- ▸ Կրծքագեղձի ուռուցքներ
- ▸ Շնչառական համակարգի ուռուցքներ
- ▸ Հիստերոսկոպիա
- ▸ Բրոնխոսկոպիա
- ▸ Կոլոնոսկոպիա
- ▸ Գաստրոսկոպիա
- ▸ Ընդհանուր վիրաբուժություն
