logo
JCI GOLD SEAL
8900

Կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որի միջոցով գնահատվում է հաստ աղու բոլոր հատվածների և զստաղու տերմինալ հատվածի (իլեոսկոպիա) լորձաթաղանթի վիճակը։ Այն օգնում է հայտնաբերել բորբոքային փոփոխություններ, խոցեր, արյունահոսության աղբյուրներ, պոլիպներ, նորագոյացություններ և այլ ախտաբանական վիճակներ, ինչպես նաև, ըստ ցուցումների, կատարել բիոպսիա կամ որոշ բուժական միջամտություններ։

Կոլոնոսկոպիան կարող է ցուցվել աղիքային սովորությունների փոփոխության, երկարատև փորկապության կամ լուծի, կղանքում արյան առկայության, որովայնային ցավերի, սակավարյունության, ժառանգական նախատրամադրվածության, պոլիպների կամ հաստ աղու այլ հիվանդությունների կասկածի դեպքում։ «Նաիրի» բժշկական կենտրոնում կոլոնոսկոպիան իրականացվում է ըստ կլինիկական ցուցումների՝ ժամանակակից սարքավորումների միջոցով։

Կոլոնոսկոպիա

Ի՞նչ է կոլոնոսկոպիան և ե՞րբ է կիրառվում

Կոլոնոսկոպիան ախտորոշիչ հետազոտության մեթոդ է, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել հաստ աղու լորձաթաղանթը՝ հայտնաբերելու բորբոքային, վարակիչ, ուռուցքային կամ կառուցվածքային փոփոխություններ։ Այն համարվում է վստահելի մեթոդ վաղ փուլում աղիքային քաղցկեղը, պոլիպները և այլ պաթոլոգիաներ հայտնաբերելու համար։

Ինչպե՞ս է իրականացվում կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան իրականացվում է կոլոնոսկոպ կոչվող ճկուն, բարակ խողովակով, որն ունի տեսախցիկ և լույսի աղբյուր։ Այն բժշկի կառավարմամբ աստիճանաբար ներհրվում է ուղիղ աղիք և շարժվում դեպի վեր՝ ուսումնասիրելով հաստ աղիքը ողջ երկարությամբ ։

  • Այս մեթոդը թույլ է տալիս ոչ միայն տեսողական գնահատում, այլև՝
  • բիոպսիայի (հյուսվածքի նմուշի) իրականացնելու հնարավորություն,
  • պոլիպների հեռացում,
  • արյունահոսության դադարեցում,
  • լորձաթաղանթի վիճակի գնահատում քրոնիկ բորբոքումների դեպքում։

Աղիքների կոլոնոսկոպիա Երևանում

Ո՞ր հատվածներն են հետազոտվում

Կոլոնոսկոպիայի ընթացքում բժիշկը տեսնում է հետևյալ հատվածները․

  • Հաստ աղին ողջ երկարությամբ
  • Զստաղու տերմինալ հատվածը

Հնարավոր է նաև մանրակրկիտ դիտել կույր աղիքից վեր՝ բարակ աղիքի վերջնամասը (տերմինալ իլեում, իլեոսկոպիա)։

Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան կարող է ցուցվել ինչպես ախտանիշների առկայության դեպքում, այնպես էլ՝ կանխարգելիչ նպատակով։ Տարածված ցուցումները ներառում են․

  • կղանքում թարմ կամ մակարդված արյան առկայություն
  • Առանց պատճառ քաշի կորուստ
  • Քրոնիկ փորկապություն կամ փորլուծություն
  • Սակավարյունություն առանց հստակ բացատրության
  • որովակնի ցավեր, գազեր, փքվածություն
  • Աղիքային պոլիպների կամ քաղցկեղի ընտանեկան պատմություն
  • Քաղցկեղի կանխարգելիչ ստուգում՝ 45 տարեկանից բարձր անձանց դեպքում

Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը

Հետազոտության արդյունքի ճշգրտությունը կախված է աղիքի մաքրությունից։ Պատրաստումը սովորաբար սկսվում է հետազոտությունից 2-3 օր առաջ և ներառում է՝

  • Հատուկ դիետա՝ մարսողական և բջջանյութով հարուստ սննդի բացառմամբ
  • Լուծողական դեղամիջոց՝ բժշկի ցուցումով

Ինչպե՞ս է իրականացվում

Կոլոնոսկոպիան կատարվում է ամբուլատոր պայմաններում՝ հատուկ հիվանդասենյակում։ Պացիենտը պառկում է ձախ կողքի վրա։ Հետազոտությունը սովորաբար տևում է 20-ից 40 րոպե։

Կոլոնոսկոպիա անզգայացմամբ

«Նաիրի» ԲԿ-ում հնարավոր է իրականացնել կոլոնոսկոպիա անզգայացմամբ, որը նպաստում է հետազոտության առավել հարմարավետ ընթացքին։ Անզգայացման շնորհիվ պացիենտը չի զգում ցավ կամ անհարմարություն և գործընթացը անցնում է հանգիստ և առանց ավելորդ սթրեսի։

Անզգայացումը վերահսկվում է անեսթեզիոլոգի կողմից և լիովին անվտանգ է։

Ի՞նչ է հնարավոր հայտնաբերել կոլոնոսկոպիայի միջոցով

Կոլոնոսկոպիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել․

  • Աղիների բորբոքային հիվանդություններ (օրինակ՝ Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ)
  • Պոլիպներ, որոնք կարող են վերածվել ուռուցքի
  • Քաղցկեղ և նրա նախաքաղցկեղային փուլերը
  • Աղիքային արյունահոսության աղբյուրներ
  • Ինֆեկցիոն բնույթի բորբոքումներ, նեղացումներ և լորձաթաղանթի վնասումներ

Կարևոր է հիշել, որ կոլոնոսկոպիան կարող է ոչ միայն ախտորոշել, այլև կանխել քաղցկեղը՝ ժամանակին հայտնաբերելով և հեռացնելով պոլիպները։

Որտե՞ղ իրականացնել կոլոնոսկոպիա Երևանում

«Նաիրի» ԲԿ-ում կոլոնոսկոպիան իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ փորձառու էնդոսկոպիստների և անեսթեզիոլոգների կողմից։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումներով, ինչը ապահովում է բարձր ճշգրտություն և անվտանգություն։

Մենք ապահովում ենք՝

  • Անհատական մոտեցում
  • Փորձառու բժիշկներ
  • Գործիքների բարձր մակարդակի ախտահանում, հարմարավետ միջավայր

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21։

Հաճախ տրվող հարցեր

Կոլոնոսկոպիայից առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ պատրաստել աղիները, քանի որ հետազոտության ինֆորմատիվությունը մեծապես կախված է աղու մաքրությունից։ Սովորաբար նախապես տրվում են սննդակարգի և աղիների մաքրման հատուկ ցուցումներ, որոնք պետք է խստորեն պահպանել։ Եթե պացիենտը մշտապես դեղեր է ընդունում կամ ունի ուղեկցող հիվանդություններ, դրա մասին պետք է նախապես տեղեկացնել բժշկին։

Կոլոնոսկոպիան սովորաբար տևում է մոտ 20–40 րոպե։ Տևողությունը կարող է տարբեր լինել՝ կախված աղիների պատրաստվածությունից, անատոմիական առանձնահատկություններից և լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտությունից։ Ընդհանուր այցը կարող է ավելի երկար լինել, քանի որ ներառում է նաև նախապատրաստումը, բժշկի հետ զրույցը և հետազոտությունից հետո կարճատև հսկողությունը։

Կոլոնոսկոպիան մեծամասամբ կատարվում է ներերակային անզգայացմամբ կամ սեդացիայի պայմաններում՝ կախված հետազոտության առանձնահատկություններից, պացիենտի վիճակից և կլինիկական ցուցումներից։ Հետազոտության անցկացման տարբերակը նախապես քննարկվում է բժշկի հետ։

Եթե կոլոնոսկոպիան կատարվել է անզգայացմամբ կամ սեդացիայով, հետազոտությունից հետո պացիենտը որոշ ժամանակ մնում է բժշկական հսկողության տակ մինչև լիարժեք արթնանալը և ընդհանուր վիճակի կայունացումը։ Այդ օրը կարող են լինել թուլություն, քնկոտություն կամ գլխապտույտ, ուստի սովորաբար խորհուրդ չի տրվում ինքնուրույն մեքենա վարել կամ կատարել ուշադրություն պահանջող աշխատանք։

Այո, որոշ դեպքերում կոլոնոսկոպիան հնարավոր է կատարել նաև առանց անզգայացման։ Թե որ տարբերակն է տվյալ դեպքում նպատակահարմար, որոշվում է բժշկի կողմից՝ պացիենտի վիճակը գնահատելուց հետո։

Կոլոնոսկոպիան կարող է ուղեկցվել անհարմարությամբ կամ ցավային զգացողություններով, սակայն դրանց արտահայտվածությունը տարբեր է տարբեր մարդկանց մոտ։ Զգացողությունը կախված է աղիների առանձնահատկություններից, պատրաստման որակից, հետազոտության ծավալից և ընտրված մոտեցումից։ Եթե հետազոտությունն իրականացվում է անզգայացմամբ կամ սեդացիայով, այդ դեպքում բուժառուն ոչինչ չի զգում։

Հետազոտությունից հետո սննդակարգը կախված է նրանից, թե կատարվել է միայն ախտորոշիչ կոլոնոսկոպիա, թե նաև լրացուցիչ միջամտություն, օրինակ՝ պոլիպի հեռացում կամ բիոպսիա։ Շատ դեպքերում հնարավոր է աստիճանաբար վերադառնալ սովորական սննդակարգին, սակայն վերջնական ցուցումները տալիս է բժիշկը՝ ըստ կատարված միջամտության և պացիենտի ընդհանուր վիճակի։

Այո, որոշ դեպքերում հնարավոր է նույն օրը կատարել և՛ կոլոնոսկոպիա, և՛ գաստրոսկոպիա։ Սա կարող է նպատակահարմար լինել, երբ անհրաժեշտ է մեկ այցի ընթացքում գնահատել մարսողական համակարգի տարբեր բաժինները։ Հետազոտությունների համատեղ անցկացման հնարավորությունը որոշվում է բժշկի կողմից՝ ըստ ցուցումների և պացիենտի ընդհանուր վիճակի։

Կոլոնոսկոպիայի հաճախականությունը որոշվում է բժշկական ցուցումներով։ Այն կարող է կրկնվել հսկողության, նախկինում հայտնաբերված պոլիպների վերահսկման, գանգատների պահպանման կամ բուժման արդյունավետության գնահատման նպատակով։

Այո, ըստ ցուցումների, կոլոնոսկոպիայի ընթացքում հնարավոր է կատարել նաև պոլիպի հեռացում։ Սա թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել պոլիպը, այլև միաժամանակ իրականացնել բուժական միջամտություն։ Հեռացված նյութը, որպես կանոն, ուղարկվում է հյուսվածաբանական հետազոտության՝ դրա բնույթը գնահատելու համար։

Այո, շաքարային դիաբետի դեպքում կոլոնոսկոպիան կարող է իրականացվել, սակայն նախապատրաստման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սննդակարգին, դեղորայքի ընդունմանը և արյան գլյուկոզայի վերահսկմանը։ Այդ պատճառով պացիենտը պետք է նախապես տեղեկացնի բժշկին իր հիվանդության և ընդունվող դեղերի մասին, որպեսզի նախապատրաստման կարգը ճիշտ հարմարեցվի։

Կպումների առկայության դեպքում կոլոնոսկոպիայի իրականացումը որոշ դեպքերում կարող է տեխնիկապես ավելի բարդ լինել, սակայն հետազոտության հնարավորությունը գնահատվում է անհատապես։ Որոշումը կախված է նախկին վիրահատություններից, կլինիկական վիճակից և ենթադրվող ռիսկերից։ Կպումների առկայությունը հակացուցում չէ։

Այո, թութքի առկայությունը չի խոչընդոտում կոլոնոսկոպիայի անցկացմանը։ Սակայն եթե առկա են արտահայտված ցավ, արյունահոսություն կամ սրացման փուլ, հետազոտության նպատակահարմարությունը որոշվում է անհատապես։ Բժիշկը նախապես գնահատում է վիճակը և որոշում, թե երբ և ինչ պայմաններում է ճիշտ կատարել հետազոտությունը։

Թարմացվել է՝

21 հոկտեմբերի 2025, 20:31

Մեր սերտիֆիկատները