logo
JCI GOLD SEAL
8900

Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) որովայնի խոռոչի` բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հուսալի ռենտգենոլոգիական ախտորոշման մեթոդ է, որը հիմնված է հիվանդի մարմնի շերտավոր պատկերների ստացման վրա՝ համակարգչային վերակառուցման միջոցով: Օգտագործվում է համակարգչային տոմոգրաֆ, որն ունի արագ և բարձր որակի պատկերներ ստանալու հնարավորություն, այդ թվում՝ եռաչափ պատկերներ՝ անոթային համակարգի կառուցվածքի առաջադեմ վիզուալիզացիայով:

Որովայնի համակարգչային տոմոգրաֆիան (CT) կարևոր ախտորոշիչ մեթոդ է, որն օգտագործվում է որովայնի օրգանների և շրջակա հյուսվածքների ուսումնասիրության համար: Սա ոչ ինվազիվ հետազոտություն է, որը ստեղծում է ներքին օրգանների բարձր որակով պատկերներ:

Հետազոտման ցուցումներ՝

1. Անհայտ էթիոլոգիայի որովայնային ցավ։

2. Որովայնի խոռոչի ներսում ուռուցքների կամ կիստաների առկայության կասկած։

3. Ներքին օրգանների վնասվածքների գնահատում:

4. Բորբոքային պրոցեսների ախտորոշում, ինչպիսիք են ապենդիցիտը կամ խոլեցիստիտը:

5. Արյունահոսության կամ ասցիտի ուսումնասիրություն:

Որովայնի խոռոչի ՀՇ Երևանում

Որովայնի համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ հետազոտվում են հետևյալ օրգանները ՝

1. Ստամոքս և աղիքներ

2. Լյարդ և լեղապարկ

3. Ենթաստամոքսային գեղձ

4. Փայծաղ

5. Երիկամներ և միզածորաններ

6. Լիմֆատիկ հանգույցներ

7. Որովայնային անոթներ

Որովայնի տոմոգրաֆիա կատարելու համար մենք օգտագործում ենք բժշկական տեխնոլոգիաների առաջատար արտադրողի կողմից Somatom go Up և Somatom go Top տոմոգրաֆներ: Այս սարքերը ապահովում են պատկերի բարձր որակ, արագ սկանավորում : Այն դարձնում է ՀՇ-ն ավելի հարմարավետ մեր պացիենտների համար:

Եթե Ձեզ անհրաժեշտ է որովայնի տոմոգրաֆիա Երևանում, ապա «Նաիրի» բժշկական կենտրոնն առաջարկում է բարձրակարգ ախտորոշիչ ծառայություններ։ Մեր մասնագետներն ունեն առաջադեմ սարքավորումների օգտագործման մեծ փորձ, որը երաշխավորում է ճշգրիտ արդյունք և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին:

Կապ հաստատեք մեզ հետ +37410536933 , +37499991616 հեռախոսահամարներով կամ այցելելեք «Նաիրի» բժշկակակն կենտրոն, Պարոնյան 21։

Ծառայությունների ցանկ