Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտությունը կրծքագեղձերի ունի առաջնային տեղ բոլոր ախտորոշիչ մեթոդների մեջ իր բարձր տեղեկատվականության, ոչ ինվազիվության և կրկնակի հետազոտություն կատարելու հնարավորության շնորհիվ՝ առանց վնասելու հիվանդի առողջությանը: Բարձր վիզուալիզացիոն ունակությունները սարքավորումների ընդլայնում են պաթոլոգիաների հայտնաբերման հնարավորությունները և ավելի մեծ ճշտությամբ տրամադրում են հյուսվածքների միկրոկառուցվածքի պատկերը, ինչը թույլ է տալիս բարելավել ախտորոշման և բուժման արդյունավետությունը հիվանդության վաղ փուլերում:
Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ կրծքագեղձերի հյուսվածքների մանրամասն պատկեր: Այս հետազոտությունը լայնորեն կիրառվում է կրծքագեղձերի վիճակը գնահատելու, պաթոլոգիական փոփոխությունները հայտնաբերելու և տարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչպես օրինակ՝ կիստաներ, ուռուցքներ և բորբոքային պրոցեսները: Ինչպես նաև կր
Հետազոտման ցուցումներ՝
- Կրծքագեղձերի շոշափելի պնդացումների կամ հանգույցների առկայություն
- Ցավային զգացողություններ կամ անհարմարություն կրծքագեղձերի շրջանում
- Կրծքագեղձերի ձևի կամ չափի փոփոխություն,
- Նորագոյացությունների առկայության կասկած
- Վիրահատություններից կամ բուժման ընթացքում կրծքագեղձերի վիճակի մոնիթորինգ
- Կանխարգելիչ հետազոտություններ մինչև 40 տարեկան կանանց համար կամ ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղի պատմության դեպքում

Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության համար օպտիմալ ժամանակը համարվում է դաշտանային ցիկլի առաջին փուլը՝ 5-ից 12-րդ օրը: Կարևոր է հաշվի առնել դաշտանային ցիկլի անհատական առանձնահատկությունները, ուստի խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության համար հատուկ պատրաստվածություն հարկավոր չէ: Սակայն, առավել հավաստի արդյունքներ ստանալու համար խորհուրդ է տրվում.
- Խուսափել կոսմետիկ միջոցների, ինչպիսիք են կրեմերն ու լոսյոնները, օգտագործումից կրծքի շրջանում նախքան հետազոտությունը:
- Բժշկին տեղեկացնել բոլոր ընդունվող դեղամիջոցների և ալերգիաների մասին:
- Նախորդ հետազոտությունների արդյունքների առկայության դեպքում, դրանք հետազոտության ժամանակ ունենալ՝ համեմատելու համար:
Որտեղ կատարել կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն Երևանում?
Երևանում կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության առաջատարներից է "Նաիրի" բժշկական կենտրոնը, որը հայտնի է իր ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով: Այս կենտրոնին դիմելը երաշխավորում է ախտորոշման ճշգրտությունը և որակյալ բուժումը:
Ուլտրաձայնային հետազոտության համար կարող եք դիմել հասցեով՝ Պարոնյան 21 կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37410536933, +37499991616
Ծառայությունների ցանկ
- ▸ Պլազմաֆերեզ
- ▸ «Longevity Նաիրի»
- ▸ Լաբորատոր ախտորոշում
- ▸ Համակարգչային տոմոգրաֆիա
- ▸ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
- ▸ Մամոգրաֆիա
- ▸ Ռենտգեն ախտորոշում
- ▸ Ուլտրաձայնային ախտորոշում
- ▸ Էնդոսկոպիա
- ▸ Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում
- ▸ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)
- ▸ Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)
- ▸ Անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն
- ▸ Երիկամների ՀՏ հետազոտություն
- ▸ Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)
- ▸ Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ
- ▸ Սրտի ՀՏ հետազոտություն
- ▸ Լյարդի ՀՇ հետազոտություն
- ▸ Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
- ▸ ՈՒՁՀ վահանաձեւ գեղձի
- ▸ Երիկամների ՈՒՁ
- ▸ Լյարդի ՈՒՁ
- ▸ Ձվարանների ՈՒՁ
- ▸ Սրտի ՈՒՁ
- ▸ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Ուլտրաձայնային հետազոտություն հղիության ընթացքում
- ▸ Քթի հարակից խոռոչների ՀՇ
- ▸ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Որովայնի ՀՇ
- ▸ Ողնաշարի ՄՌՏ
- ▸ Հոդերի ՄՌՏ
- ▸ Գլխուղեղի ՄՌՏ
