logo
JCI GOLD SEAL
8900

Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)

Ստորին վերջույթների ուլտրաձայնային հետազոտությունը կարևոր տեղ է զբաղեցնում ախտորոշման բոլոր մեթոդների շարքում՝ բարձր ինֆորմատիվության, ոչ ինվազիվ լինելու և դինամիկայում հետազոտությունը բազմիցս կրկնելու հնարավորության շնորհիվ՝ առանց պացիենտի առողջությանը վնաս հասցնելու։ Սարքավորումների բարձր վիզուալիզացիոն հնարավորությունները ընդլայնում են ախտաբանությունների հայտնաբերման հնարավորությունները՝ առավել հստակ ներկայացնելով հյուսվածքների միկրոկառուցվածքը, ինչը թույլ է տալիս բարձրացնել ախտորոշման և բուժման արդյունավետությունը հիվանդության զարգացման վաղ փուլերում։

Ստորին վերջույթների ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) ոչ ինվազիվ, անվտանգ և տեղեկատվական ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել ոտքերի անոթների վիճակը: Այն օգնում է հայտնաբերել երակային և զարկերակային համակարգի պաթոլոգիաները, ինչպիսիք են վարիկոզը, թրոմբոզը, արյան շրջանառության խանգարումները և այլն:

ՈւՁՀ-ն իրականացվում է առանց հատուկ պատրաստման և չի առաջացնում որևէ անհանգստություն։ Այն կիրառվում է ինչպես նախնական ախտորոշման, այնպես էլ բուժման արդյունավետության վերահսկման համար։

Երբ է անհրաժեշտ ստորին վերջույթների ՈւՁՀ-ն, ով է ցուցում

ՈւՁՀ-ն հիմնականում ցուցվում է ֆլեբոլոգի, անոթաբանի, սրտաբանի կամ թերապևտի կողմից հետևյալ դեպքերում՝

  • Ոտքերի ցավ, ծանրության զգացում, այտուցներ
  • Վարիկոզ, լայնացած երակների առկայություն
  • Թրոմբոզի կամ թրոմբոֆլեբիտի կասկած
  • Արագ հոգնածություն քայլելիս
  • Մաշկի գունափոխում, կարմրություն կամ խոցերի առաջացում
  • Արյան շրջանառության խանգարումներ (հատկապես շաքարային դիաբետի դեպքում)
  • Վիրահատությունից կամ բուժումից հետո անոթների վիճակի գնահատում

Ստորին վերջույթների ՈւՁՀ-ն կարևոր է ոչ միայն առկա խնդիրների ախտորոշման, այլև անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման համար։

Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)

Որտեղ կարելի է անցնել ստորին վերջույթների ՈւՁՀ Երևանում

Երևանում ոտքերի ՈւՁՀ կարող եք անցնել «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Կենտրոնում առկա են ժամանակակից սարքավորումներ, իսկ մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները կերաշխավորեն ճշգրիտ ախտորոշումը։

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին։

Ծառայությունների ցանկ