logo
JCI GOLD SEAL
8900

Գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որի միջոցով բժիշկը գնահատում է կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու և նրա վայրէջ հատվածի լորձաթաղանթի վիճակը։ Այն օգնում է հայտնաբերել բորբոքային, խոցային, էրոզիվ, արյունահոսական, գոյացությունների և այլ փոփոխություններ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերցնել հյուսվածքային նմուշ՝ հետագա հետազոտության համար։

Գաստրոսկոպիան կարող է ցուցվել այրոցի, սրտխառնոցի, որովայնային վերին հատվածի ցավի, փսխման, սակավարյունության, ստամոքսաաղիքային արյունահոսության կասկածի, կլման ակտի դժվարության, քաշի անկման և այլ գանգատների դեպքում։ «Նաիրի» բժշկական կենտրոնում գաստրոսկոպիան իրականացվում է ըստ կլինիկական ցուցումների։

Գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիան կամ վիդեոգաստրոդուոդենոսկոպիան մարսողական ուղու վերին հատվածի՝ կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի և նրա վայրէջ հատվածի լորձաթքղանթի զննման ամենահուսալի մեթոդներից է։ Այս հետազոտությունը օգնում է հայտնաբերել տարբեր ախտաբանական խնդիրներ՝ բորբոքումից և խոցերից մինչև ուռուցքներ։

Ինչի՞ համար է նախատեսված գաստրոսկոպիան

Գաստրոսկոպիան թույլ է տալիս ախտորոշել մի շարք հիվանդություններ՝

  • Ստամոքսի և 12մ աղու լորձաթաղանթի բորբոքումներ
  • խոցային հիվանդություններ
  • արյունահոսությունների հայտնաբերում և դրանց դադարեցում
  • Լորձաթաղանթի ատրոֆիայի նշաններ
  • Բարորակ կամ չարորակ գոյացություններ

Այս հետազոտությունը շատ կարևոր է ստամոքսի ցավերի պատճառը պարզելու, երկարատև այրոցի, փսխման, ախորժակի կորստի կամ հեմոգլոբինի անկման դեպքում։

Ե՞րբ է ցուցվում գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիան ցուցվում է, երբ առկա են հետևյալ գանգատները կամ կասկածելի ախտանիշները՝

  • Ստամոքսի և վերին որովայնի ցավեր
  • Քաշի անկում (առանց պատճառ)
  • Արագ հագեցվածության զգացում, ախորժակի կորուստ
  • Փսխում, այրոց, թթվային համ բերանում
  • Արյան առկայություն փսխման մեջ

Վքնածություն, սակավարյունություն,

Բացի ախտորոշիչ նպատակներից, գաստրոսկոպիան հաճախ իրականացվում է նաև բուժական նպատակներով։

Գաստրոսկոպիա (ՖԳԴՍ) Երևանում

Ինչպե՞ս պատրաստվել գաստրոսկոպիայի

Գաստրոսկոպիայի արդյունքների ճշգրտությունն ապահովելու համար կարևոր է ճիշտ պատրաստվել՝

  • Հետազոտությունից 12 ժամ առաջ պետք է չընդունել սնունդ
  • Հետազոտության օրը կարևոր է չօգտագործել որևէ սնունդ և հեղուկ
  • Եթե պացիենտը մշտապես դեղեր է ընդունում, բժիշկի հետ պետք է նախապես համաձայնեցնել դրանց օգտագործումը

Հետազոտության օրն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ ստամոքսով։

Ինչպե՞ս է իրականացվում գաստրոսկոպիան

Գաստրոսկոպիան կատարվում է հատուկ բարակ խողովակի՝ գաստրոսկոպի միջոցով, որն ունի լույս և տեսախցիկ, ինչը թույլ է տալիս բժշկին դիտել լորձաթաղանթը։

Տևում է միջինում 5–10 րոպե։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է վերցնել լորձաթաղանթի նմուշ (բիոպսիա) հետագա լաբորատոր ուսումնասիրության համար։

Հետազոտության արդյունքում հնարավոր է՝

  • Հայտնաբերել բորբոքային կամ խոցային փոփոխություններ
  • Հաստատել Helicobacter pylori վարակը
  • Գնահատել ուռուցքների բնույթը
  • Հսկել բուժման ընթացքը և արդյունավետությունը

Կատարել բուժական գործողություններ(արյունահոսությունների դադարեցում, գոյացությունների հեռացում, լիգավորում, ստենտավորում, ներստամոքսային բալոնի տեղադրում)

Գաստրոսկոպիա ն/ե անզգայացումով

Շատ պացիենտներ նախընտրում են իրականացնել գաստրոսկոպիան ն/ե անզգայացմամբ՝ գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Անզգայացման ժամանակ պացիենտը գտնվում է խոր քնի մեջ և չի զգում ոչ մի անհարմարություն։ Անզգայացումով գաստրոսկոպիան կատարվում է փորձառու անեսթեզիոլոգի հսկողությամբ՝ ապահովելով լիակատար անվտանգություն։

Որտե՞ղ կարելի է անցնել գաստրոսկոպիա Երևանում

Գաստրոսկոպիա Երևանում կարող եք իրականացնել «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այստեղ հետազոտությունն իրականացվում է նորագույն սարքավորումներով, փորձառու էնդոսկոպիստների կողմից՝ ինչպես տեղային, այնպես էլ ն/ե անզգայացմամբ։

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21։

Հաճախ տրվող հարցեր

Գաստրոսկոպիայից առաջ անհրաժեշտ է պահպանել բժշկի կողմից տրված նախապատրաստման ցուցումները։ Սովորաբար հետազոտությունն իրականացվում է դատարկ ստամոքսով, որպեսզի հնարավոր լինի հստակ գնահատել լորձաթաղանթի վիճակը։ Եթե պացիենտը մշտապես դեղեր է ընդունում կամ ունի ուղեկցող հիվանդություններ, դրա մասին պետք է նախապես տեղեկացնել բժշկին։

Գաստրոսկոպիան սովորաբար տևում է մոտ 5–10 րոպե։ Սակայն ընդհանուր այցը կարող է ավելի երկար լինել, քանի որ ներառում է նախապատրաստումը, բժշկի հետ նախնական զրույցը և, անհրաժեշտության դեպքում, հետազոտությունից հետո կարճատև հսկողությունը։ Եթե կատարվում է նաև բիոպսիա կամ այլ լրացուցիչ միջամտություն, հետազոտությունը կարող է մի փոքր ավելի երկար տևել։

Գաստրոսկոպիան կարող է իրականացվել տեղային անզգայացմամբ, սակայն հետազոտության առավել ինֆորմատիվության և բուժառուի առավելագույն հարմարավետության համար այն հաճախ կատարվում է սեդացիայի պայմաններում։ Մոտեցումը ընտրվում է անհատապես՝ կախված պացիենտի վիճակից, ուղեկցող հիվանդություններից և հետազոտության նպատակից։ Թե որ տարբերակն է տվյալ դեպքում նպատակահարմար, որոշում է բժիշկը։

Այո, որոշ դեպքերում գաստրոսկոպիան կատարվում է առանց անզգայացման։ Հաճախ կիրառվում է միայն կոկորդի տեղային անզգայացում, որը նպաստում է հետազոտության ավելի տանելի անցկացմանը։ Թե ինչ ձևաչափով կանցկացվի հետազոտությունը, որոշվում է յուրաքանչյուր պացիենտի դեպքում անհատապես։

Հետազոտության անհրաժեշտությունը, ձևաչափը և կազմակերպման պայմանները որոշվում են երեխայի տարիքից, գանգատներից և ընդհանուր կլինիկական իրավիճակից ելնելով։ Երեխաների մոտ գաստրոսկոպիայի անցկացման հնարավորությունն ու պայմանները պետք է նախապես ճշտել բժշկական կենտրոնում։

Գաստրոսկոպիայից առաջ հեղուկ ընդունելու հնարավորությունը կախված է հետազոտության ժամից և նախապատրաստման կանոններից։ Շատ դեպքերում հետազոտությունից առաջ որոշ ժամանակ խորհուրդ է տրվում ոչինչ չխմել, որպեսզի ստամոքսը դատարկ լինի։ Սովորաբար ցանկալի է սնունդ չընդունել 12 ժամ, իսկ հեղուկներ՝ 4–5 ժամ առաջ։

Սովորաբար գաստրոսկոպիայից առաջ ցանկալի է դադարեցնել սննդի ընդունումը հետազոտությունից 12 ժամ առաջ, իսկ ջրի օգտագործումը՝ 4 ժամ առաջ, որպեսզի հետազոտությունն իրականացվի դատարկ ստամոքսով։

Գաստրոսկոպիայից հետո հետագա սահմանափակումները կախված են նրանից, թե կիրառվել է միայն տեղային անզգայացում, թե նաև սեդացիա։ Շատ դեպքերում պացիենտը կարճ ժամանակ անց կարող է վերադառնալ առօրյա գործերին, սակայն մի քանի ժամով սահմանափակվում է մեքենա վարելը։

Գաստրոսկոպիան սովորաբար ուժեղ ցավ չի առաջացնում, սակայն կարող է ուղեկցվել տհաճ զգացողություններով։ Հետազոտության ընթացքում կարող են առաջանալ կոկորդում անհարմարություն, օտար մարմնի զգացողություն կամ սրտխառնոցի ռեֆլեքս։ Այս զգացողությունները տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ կարող են արտահայտվել, այդ պատճառով գերադասելի է, որ հետազոտությունը կատարվի ներերակային անզգայացմամբ։

Այո, որոշ դեպքերում հնարավոր է միաժամանակ կատարել և՛ գաստրոսկոպիա, և՛ կոլոնոսկոպիա։ Այս մոտեցումը կարող է նպատակահարմար լինել, երբ անհրաժեշտ է մեկ այցի ընթացքում գնահատել մարսողական համակարգի տարբեր բաժինները։

Գաստրոսկոպիայի հաճախականությունը որոշվում է բժշկական ցուցումներով։ Այն կարող է կրկնվել գանգատների պահպանման, նախկինում հայտնաբերված փոփոխությունների վերահսկման, դինամիկ հսկողության կամ բուժման արդյունքի գնահատման դեպքում։ Որևէ հստակ սահմանափակում կամ հակացուցում գոյություն չունի։

Այո, ըստ ցուցումների, գաստրոսկոպիայի ընթացքում հնարավոր է կատարել նաև բիոպսիա։ Դա նշանակում է, որ լորձաթաղանթից վերցվում է հյուսվածքի փոքր նմուշ՝ հետագա հյուսվածաբանական հետազոտության համար։ Սա օգնում է ավելի հստակ գնահատել հայտնաբերված փոփոխությունների բնույթը։

Հղիության ընթացքում գաստրոսկոպիան իրականացվում է միայն այն դեպքերում, երբ դրա համար կան հստակ բժշկական ցուցումներ։ Հետազոտության նպատակահարմարությունը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով հղիության ժամկետը, գանգատների բնույթը և ընդհանուր կլինիկական վիճակը։ Որոշումը կայացվում է բժշկի կողմից՝ օգուտն ու հնարավոր ռիսկերը գնահատելուց հետո։

Թարմացվել է՝

02 հոկտեմբերի 2025, 10:59

Մեր սերտիֆիկատները