logo
JCI GOLD SEAL
8900

Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան

Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) գլխուղեղի` բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հուսալի ռենտգենոլոգիական ախտորոշման մեթոդ է, որը հիմնված է հիվանդի մարմնի շերտավոր պատկերների ստացման վրա՝ համակարգչային վերակառուցման միջոցով: Օգտագործվում է համակարգչային տոմոգրաֆ, որն ունի արագ և բարձր որակի պատկերներ ստանալու հնարավորություն, այդ թվում՝ եռաչափ պատկերներ՝ անոթային համակարգի կառուցվածքի առաջադեմ վիզուալիզացիայով:

«Նաիրի» բժշկական կենտրոնում մատուցվում են բարձրակարգ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ): Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) ախտորոշիչ հետազոտութուն է, որը կիրառվում է ուղեղի և շրջակա հատվածների մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Հետազոտութունը թույլ է տալիս բժիշկներին գնահատել ուղեղի վիճակը, բացահայտել պաթոլոգիաները, ուռուցքները, վնասվածքները, անոթային խանգարումները և այլն։

Ցուցումներ

Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ) հետազոտությունն իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում մի շարք դեպքերում, օրինակ՝

  • Վնասվածքներ․ Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) կարևոր հետազոտություն է ուղեղի վնասվածքի ծանրությունը գնահատելու և հնարավոր ներքին վնասվածքները հայտնաբերելու համար:
  • Նյարդաբանական ախտանիշներ. Նյարդաբանական ախտանիշներով բուժառուները, որոնք ունեն գլխացավ, նոպաներ, տեսողության հետ կապված և այլ խնդիրներ, կարող են ուղղորդվել համակարգչային տոմոգրաֆիայի՝ ուղեղի հնարավոր պաթոլոգիաները հայտնաբերելու համար:
  • Ուռուցքաբանական պրոցեսներ. Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) լայնորեն կիրառվում է ուղեղի ուռուցքների ախտորոշման և դրանց չափն ու տարածումը գնահատելու համար:
  • Անոթային խանգարումներ. Ինսուլտի կամ անոթային այլ խանգարումների կասկածով բուժառուները ևա կարող են ուղղորդվել գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՇ)՝ արյան անոթների և ուղեղի հյուսվածքի վիճակը գնահատելու համար:

Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան

Մեր սարքավորումները

«Նաիրի» բժշկական կենտրոնում կիրառվում են համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ) իրականացնելու համար ամենաժամանակակից բժշկական սարքավորումները։ Մեր սարքավորումների միջոցով ստացվում են բարձրորակ պատկերներ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ հետազոտումներ իրականացնել և հայտնաբերել նույնիսկ ամենափոքր պաթոլոգիաները։

Որտե՞ղ անցնել գլխուղեղի համակարգչային շերտագրում (ՀՇ)

Եթե Ձեզ անհրաժեշտ է գլխուղեղի համակարգչային շերտագրում (ՀՇ) կատարել Երևանում, դիմեք «Նաիրի» բժշկական կենրտրոն: Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները և ժամանակակից սարքավորումները կապահովեն ճշգրիտ և որակյալ հետազոտություն։

Համակարգչային շերտագրում (KT, ՀՇ) անցնելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ զանգահարելով +37410536933, +37499991616 հեռախոսահամարներով, կամ այցելել «Նաիրի» բժշակական կենտրոն, Պարոնյան, 21.:

Ծառայությունների ցանկ