logo
JCI GOLD SEAL
8900

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

Ուլտրաձայնային հետազոտությունն` ախտորոշիչ մեթոդների շարքում, առաջնակարգ տեղ է զբաղեցնում` շնորհիվ բարձր տեղեկատվության, կատարման արագության, ոչ ինվազիվ, առանց պացիենտի առողջությանը վնաս պատճառելու բազմակի անգամ կրկնելու հնարավորության: Սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում տարբերակիչ ախտորոշման և հիվանդությունների վաղ փուլերում բուժման արդյունավետությունը:

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը ախտորոշման ամենատարածված մեթոդներից է։ Այս մեթոդը բարձր հաճախականության ձայնային ալիքների միջոցով` ստեղծում է ներքին օրգանների պատկերներ, ինչը բժիշկներին թույլ է տալիս գնահատել դրանց վիճակը և բացահայտել տարբեր պաթոլոգիաներ։ Որովայնի խոռոչի ուլտրաձայնը անվտանգ, անցավ և ոչ ինվազիվ հետազոտական մեթոդ է, որը չունի հակացուցումներ և կարող է իրականացվել ցանկացած տարիքում։

Ցուցումներ

  • Անհայտ ծագման որովայնային ցավ
  • Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի կամ երիկամների հիվանդությունների կասկած
  • Ուռուցքների և կիստաների ախտորոշում
  • Բորբոքային պրոցեսներ (հեպատիտ, պանկրեատիտ, խոլեցիստիտ)
  • Որովայնի վնասվածքներ
  • Դեղնախտի առկայություն
  • Վիրահատություններից հետո օրգանների վիճակի գնահատում
  • Քրոնիկ հիվանդությունների վերահսկում

Ուլտրաձայնային հետազոտությունը հաճախ օգտագործվում է նաև թերապևտիկ տարբեր պրոցեդուրաների ընթացքում.

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

Ի՞նչ օրգաններ են հետազոտվում

Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն կատարելիս հետազոտվում են հետևյալ օրգանները.

  • Լյարդ. չափի, կառուցվածքի, գոյացությունների (ուռուցքներ, կիստաներ), բորբոքման կամ ճարպային դեգեներացիայի նշանների գնահատում:
  • Լեղապարկի և լեղուղիների, քարերի, բորբոքային պրոցեսների (խոլեցիստիտ), պոլիպների և այլ պաթոլոգիաների հայտնաբերում:
  • Ենթաստամոքսային գեղձ. չափի և կառուցվածքի գնահատում, բորբոքային պրոցեսների (պանկրեատիտ), կիստաների և ուռուցքների հայտնաբերում:
  • Փայծաղ. չափի և կառուցվածքի գնահատում, մեծացման (սպլենոմեգալիա), կիստաների և ուռուցքների հայտնաբերում:
  • Երիկամներ և մակերիկամներ չափի, կառուցվածքի, քարերի, կիստաների, ուռուցքների և բորբոքման նշանների գնահատում:
  • Միզապարկի պատերի վիճակի գնահատում, քարերի, ուռուցքների և այլ անոմալիաների հայտնաբերում:
  • Որովայնի խոռոչի մեծ անոթներ աորտայի և այլ խոշոր անոթների վիճակի գնահատում, անևրիզմաների և անոթային այլ պաթոլոգիաների հայտնաբերում:

Որովայնի խոռոչի ուլտրաձայնային առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է հետևել նախապատրաստական գործողությունները՝

1. Դիետա. հետազոտությունից 2-3 օր առաջ խորհուրդ է տրվում բացառել գազ առաջացնող մթերքները (շագանակագույն հաց, կաթնամթերք, հատիկաընդեղեն, կաղամբ, քաղցրավենիք, գազավորված ըմպելիքներ)։

2. Դեղորայքի ընդունում. որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ ընդունել դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են գազերի առաջացումը (օրինակ՝ էսպումիզանը)

3. Միզապարկի լցնում. ուլտրաձայնային հետազոտությունից 1-2 ժամ առաջ խորհուրդ է տրվում խմել 1-1,5 լիտր ջուր՝ միզապարկը լցնելու համար, ինչը կբարելավի օրգանների տեսողականությունը։

Որտե՞ղ անել որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն Երեւանում

Երևանում որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն անցնելու համար կարող եք դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և մատուցվող բժշկական ծառայությունների լայն շրջանակով։ «Նաիրի» բժշկական կենտրոնը գտնվում է ք.Երևան, Պարոնյան 21 հասցեում: Հերթագրվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարով։

Ծառայությունների ցանկ