Սրտի ՈՒՁ
Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը առաջնային տեղ է զբաղեցնում բոլոր ախտորոշման մեթոդների մեջ՝ շնորհիվ իր բարձր տեղեկատվականության, ոչ ինվազիվ լինելու և դինամիկայում բազմակի հետազոտություններ անցկացնելու հնարավորության, առանց վնասելու հիվանդի առողջությունը: Սարքավորումների բարձր տեսողական ունակությունը հնարավորություն է տալիս հայտնաբերելու պաթոլոգիաները և ավելի մեծ ճշգրտությամբ ներկայացնել հյուսվածքների միկրոկառուցվածքի պատկերը, ինչը թույլ է տալիս բարձրացնել ախտորոշման և բուժման արդյունավետությունը հիվանդության զարգացման վաղ փուլերում:
Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը կամ էխոկարդիոգրաֆիան ոչ ինվազիվ ախտորոշիչ հետազոտություն է, որն օգտագործում է ձայնային ալիքները՝ սրտի և նրա կառուցվածքների մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Այս հետազոտությունը թույլ է տալիս բժիշկներին գնահատել սրտի վիճակն ու գործառույթը, բացահայտել տարբեր հիվանդություններ, ինչպես նաև վերահսկել բուժման արդյունավետությունը:
Հետազոտման ցուցումներ՝
Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ հետևյալ դեպքերում՝
- Սրտի հիվանդությունների ախտորոշում. Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը օգնում է հայտնաբերել տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են սրտի արատները, կարդիոմիոպաթիաները, անևրիզմները և այն հիվանդություններ:
- Սրտի փականի ստուգում. Այս դեպքում գնահատում է սրտի փականների վիճակը և աշխատանքը:
- Սրտամկանի հետազոտություն. Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը օգնում է որոշել սրտի մկանների հաստությունը, կառուցվածքը, ինչպես նաև հայտնաբերել խանգարված հատվածները:
- Սրտի մոնիթորինգ. Նախկինում ախտորոշված սրտի հիվանդություն ունեցող բուժառուներին կարող է պահանջվել կանոնավոր կերպով իրականացնել սրտի ուլտրաձայնային հետազոտություն՝ բուժման արդյունավետությունը վերահսկելու համար:

Երևանում սրտի ուլտրաձայնային հետազոտություն կարող եք իրականացնել «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Մեր փորձառու մասնագետները կիրականացնեն որակյալ ախտորոշում՝ կիրառելով ժամանակակից սարքավորումներ։
Կապ հաստատեք մեզ հետ զանգահարելով 8 900 կամ +37491555156 հեռախոսահամարներով կամ այցելելեք «Նաիրի» բժշկակակն կենտրոն, Պարոնյան 21։
Ծառայությունների ցանկ
- ▸ Պլազմաֆերեզ
- ▸ «Longevity Նաիրի»
- ▸ Լաբորատոր ախտորոշում
- ▸ Համակարգչային տոմոգրաֆիա
- ▸ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
- ▸ Մամոգրաֆիա
- ▸ Ռենտգեն ախտորոշում
- ▸ Ուլտրաձայնային ախտորոշում
- ▸ Էնդոսկոպիա
- ▸ Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում
- ▸ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)
- ▸ Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)
- ▸ Անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն
- ▸ Երիկամների ՀՏ հետազոտություն
- ▸ Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)
- ▸ Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ
- ▸ Սրտի ՀՏ հետազոտություն
- ▸ Լյարդի ՀՇ հետազոտություն
- ▸ Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
- ▸ ՈՒՁՀ վահանաձեւ գեղձի
- ▸ Երիկամների ՈՒՁ
- ▸ Լյարդի ՈՒՁ
- ▸ Ձվարանների ՈՒՁ
- ▸ Սրտի ՈՒՁ
- ▸ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Ուլտրաձայնային հետազոտություն հղիության ընթացքում
- ▸ Քթի հարակից խոռոչների ՀՇ
- ▸ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Որովայնի ՀՇ
- ▸ Ողնաշարի ՄՌՏ
- ▸ Հոդերի ՄՌՏ
- ▸ Գլխուղեղի ՄՌՏ
